Սովորող–սովորեցնող նախագիծի շրջանակում, մեր ավագ ընկերների հետ ազգային խաղերը շատ հետաքրքիր ու հիշվող էին։ Ավագ դպրոցի մեր ընկերները ոչ միայն պատմեցին խաղերի մասին, այլև անմիջապես ներգրավեցին կրտսերներին խաղի մեջ։
Խաղում էին, ծիծաղում ու սովորում իրարից։ Ավագները ոգևորում էին, իսկ կրտսերները փորձում էին արագ հասկանալ ու մասնակցել։ Մթնոլորտը լի էր դրական էներգիայով։
Ձմեռային ճամբարի ընթացքում ընկեր Ջուլիետայի հետ իրականացրեցինք այս սիրված նախագիծը։ Երեխաները մեծ սիրով իրենց ձեռքերով պատրաստեղին փափուկ խաղալիքներ։ Տարբեր նյութերից պատրաստեցինք ձեռագործ խաղալիքներ՝ կիրառելով մեր երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները։
Ազգային գաթայի պատրաստումը դարձավ ջերմ ու հետաքրքիր խոհանոցային գործունեություն։ Մենք միասին ծանոթացանք գաթայի պատրաստմանն օգտագործվող բաղադրիչներին և նշանակությանը մեր ազգային խոհանոցում։
Ճամբարականները ակտիվ մասնակցեցին՝ խմորը հունցեցին, ձևավորեցին գաթան և սովորեցին աշխատել միասին։ Գործընթացը լի էր ոգևորությամբ ու հաճելի սպասումով, իսկ վերջում բոլորը վայելեցին իրենց պատրաստած համեղ գաթան։
Այս անգամ մեզ այցելել էին Քոլեջի մի խումբ սովորողներ։ Նրանք ներկայացրին Canva ծրագիրը, խոսեցին այդ ծրագրի առավելությունների մասին։ Ճամբարականների ոգևորությունը անկարագրելի էր։ Չէ որ մենք շա՜տ ենք սիրում սովորել նոր ծրագրեր։
Հանդիպումից հետո մի խումբ ճամբարականներ սկսեցին ոգևորությամբ և ինքնուրույն կիրառել նոր յուրացրած ծրագիրը։
Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։
Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։ 10-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։
Ճամբարականները յուրացնում են Canva ծրագիրը՝ զարգացնելով իրենց ստեղծարար և թվային հմտությունները։ Արդյունքում նրանք ստեղծել են անհատական լոգոներ և սահիկաշարեր․
Հայաստանի տարածքում կան շատ լեռներ և հանգած հրաբուխներ։ Հայաստանը լեռնային երկիր է։ Այն ունի շատ գեղեցիկ բնություն, որը հետաքրքիր է մարդկանց համար և նպաստում է լեռնային զբոսաշրջության զարգացմանը։
Հայաստանում կա մոտ 309 լեռ և հրաբուխ, իսկ լեռնաշղթաները 42-ն են։ ՀՀ տարածքը բաժանվում է 4 լեռնային շրջանների։
Լեռները իրարից տարբերվում են իրենց բարձրությամբ, կառուցվածքով և ձևով։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Մասիսն է (5165 մ), իսկ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ)։
Ըստ կառուցվածքի՝ լեռները լինում են երեք տեսակի՝ ծալքավոր, ծալքաբեկորային և հրաբխային։
Ծալքավոր լեռները այն լեռներն են, որոնց քարե շերտերը ծռվել են և առաջացրել են ծալքեր։
Ծալքաբեկորային լեռներում կան և՛ ծալքեր, և՛ կոտրված հատվածներ, որոնք առաջացել են երկրի շերտերի բարձրանալուց և իջնելուց։
Հրաբխային լեռները առաջանում են, երբ հրաբուխից դուրս եկած լավան կուտակվում է և սառչում։
Ըստ տարիքի՝ լեռները լինում են երիտասարդ և հին։
Երիտասարդ լեռները բարձր են, ունեն սուր գագաթներ, իսկ լանջերը՝ կտրուկ։
Հին լեռները ավելի ցածր են, գագաթները սուր չեն, իսկ լանջերը՝ հարթ ու քայքայված։
Հայաստանի տարածքում կան տարբեր լեռնաշղթաներ։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվում են՝ Վիրահայոց, Գուգարանց, Փամբակի, Ջավախքի, Բազումի և Շիրակի լեռնաշղթաները։
Արևմտյան, հարավարևմտյան և հարավ-արևելյան մասերում գտնվում են՝ Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Սևանի, Վայքի և Զանգեզուրի լեռները։
Հայաստանի ամենաբարձր լեռներից են՝
Արագածը – Հայաստանի ամենաբարձր լեռն է։ Այն ունի 4 սուր գագաթ, որոնցից ամենաբարձրը հյուսիսայինն է (4090 մ)։
Կապուտջուղ լեռը (3096 մ) գտնվում է Սյունիքի մարզում և Նախիջևանի սահմանին։ Այն Զանգեզուրի լեռների ամենաբարձր կետն է։
Գոմշասարը կամ Արիության լեռը (3724 մ)
Աժդահակ լեռը (3597 մ) Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։ Այն գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանին։