Рубрика: Հայրենագիտություն

Արքայատոհմ

Արքայատոհմը մի ընտանիք է, որի անդամները սերնդեսերունդ դարձել են թագավորներ կամ թագուհիներ։ Այդ ընտանիքի իշխանությունը փոխանցվել է հորից որդուն կամ մեկ այլ ազգականին։ Արքայատոհմերն ունեցել են իրենց նշանը (զինանշանը), ավանդույթները ու երբեմն նաև հատուկ օրենքներ, որոնցով կառավարել են երկիրը։

Հայաստանում եղել են տարբեր արքայատոհմեր, որոնք մեր երկրի պատմության մեջ կարևոր դեր են խաղացել։ Նրանք ղեկավարել են պետությունը, պաշտպանել են հայրենիքը թշնամիներից, կառուցել են քաղաքներ ու եկեղեցիներ։

Երվանդունիներ (մ.թ.ա. 6-րդ դար – մ.թ.ա. 2-րդ դար)

Երվանդունիները համարվում են մեր պատմության առաջին հայտնի արքայատոհմերից մեկը։ Նրանք կառավարել են Հայաստանը մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ.ա. 2-րդ դարը՝ ավելի քան 300 տարի։ Այս տոհմի թագավորները կոչվել են Երվանդ անունով, և հենց այդ անունից էլ առաջացել է «Երվանդունիներ» բառը։

Այս արքայատոհմի ամենահզոր թագավորը համարվում է Երվանդ Բ Սակավակյացը։ Նրա օրոք Հայաստանը կարողացավ ժամանակավորապես ազատվել հարևան պետությունների ազդեցությունից։ Նա ամեն ինչ արեց , որ կարողանա ամրացնել երկիրը, պահպանի անկախությունը և վերականգնի հայկական ուժեղ իշխանությունը։

Երվանդունիների թագավորները կառավարել են մի ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր մեծ ու հզոր պետությունների՝ պարսիկների, հույների և մակեդոնացիների միջև։ Նրանք միշտ փորձել են պաշտպանել Հայաստանը ու անկախ պահել այն։

Երվանդունիները ոչ միայն զինվորական ուժով են կառավարել, այլ նաև զարգացրել են երկիրը։ Նրանք կառուցել են ամրոցներ, ճանապարհներ և քաղաքներ։ Երվանդունիներն են հիմնադրել Երվանդաշատ քաղաքը, որը ժամանակին եղել է Հայաստանի մայրաքաղաքը։

Արքաները խրախուսել են արհեստները, հողագործությունը և առևտուրը, որպեսզի մարդիկ լավ ապրեն։ Նրանք փորձել են ամուր կապեր հաստատել հարևան ժողովուրդների հետ՝ խաղաղության և համագործակցության համար։

Երվանդունիների տոհմի վերջին թագավորը եղել է Երվանդ Դ (երբեմն կոչվում է նաև Երվանդ Վերջին)։ Նրա ժամանակ Հայաստանը թուլացել էր և բաժանված էր փոքր իշխանությունների։ Այդ իրավիճակից օգտվել է Արտաշես Ա-ն, որին հաջողվել է հաղթել Երվանդին և դառնալ նոր թագավոր։ Այդպես ավարտվել է Երվանդունիների իշխանությունը, և սկսվել է Արտաշեսյան արքայատոհմի պատմությունը։

Оставить комментарий