
ԳԻԼԳԱՄԵՇԻ ԷՊՈՍԸ
Գիլգամեշը Շումերի Ուրուկ քաղաքի արքան էր, որը նաև հզոր ռազմիկ էր։ Բնակիչները նրան չէին սիրում՝ մեղադրելով վայրագության մեջ։ Ի պատասխան մարդկանց խնդրանքին՝ աստվածուհիներից մեկը կավից ստեղծում է Էնկիդուին՝ անտառում ապրող վայրի մարդուն, որը պետք է պայքարեր Գիլգամեշի դեմ՝ նրան խելամտություն սովորեցնելով: Նրանք կռվի են բռնվում, սակայն ոչ ոք չի հաղթում, և արդյունքում Գիլգամեշը և Էնկիդուն ընկերանում են։
Էնկիդուի մահից հետո Գիլգամեշը խոր վիշտ է ապրում և գնում է անմահությունը գտնելու։
ՀՈՒՆԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Հույն ժողովրդի դյուցազներգությունը «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են, որոնք պատմում են Տրոյական պատերազմի և նրա հերոսներից մեկի՝ Ոդիսևսի մասին: Տասը
տարի Ոդիսևսը մասնակցում է Տրոյական պատերազմին, տասը տարուց ավելի էլ տևում է նրա վերադարձը հայրենի Իթակե, որտեղ նրան սպասում էին հավատարիմ կինը և որդին: Ոդիսևսը, ամեն տեսակի փորձություններ հաղթահարելով, դիմանալով տարբեր
գայթակղությունների, վերադառնում է հայրենիք:
Եվ ոչ մի բան սրտին այնքան հաճելի չէ, որքան երկիրը
հայրենիՈւ ծնողներն, եթե նույնիսկ օտար երկրում մարդ ապրում է
պերճապաճ
Ապարանքում, սակայն հեռու իր ազնվագույն ծնողներից:
- Ինչի՞ մասին է հունական դյուցազներգությունը:
- Ո՞վ է Ոդիսևսը, ինչպե՞ս նրան կբնութագրես: