
Համագործակցային նախագիծ ՝ 5.2 դասարանի Լեո Սարգսյանի ծնող՝ Նվեր Սարգսյանի հետ
Ճամփորդության վայր՝ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոց
Ճամփորդության օր՝ հոկտեմբերի 21, ժամը 10:00
Պատասխանատու դասավանդողներ՝ Սոնա Սարգսյան, Անի Ենգոյան
Մեկնում՝ 10:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձ՝ նույն օրը, 16:30 – 17:00
Մասնակիցներ— Արևմտյան դպրոցի 5.2- դաս. սովորողներ
Երթուղի՝ Երևան — Աշտարակ – Երևան
Հեռավորությունը՝ 21,5կմ, 25 րոպե
Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Ժամը 11:00 Հանդիպում Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոց
Տևողություն․ 1 ժամ 45 րոպե, առավելագույնը՝ 2 ժամ
Ձևաչափ․ Ինտերակտիվ կրթական հանդիպում, խաղեր և խմբային աշխատանք
- Նպատակ
Սովորողների տարիքին համապատասխան ձևով ծանոթացնել COP17-ին, կենսաբազմազանության գաղափարին և Հայաստանի բնության պահպանության կարևորությանը՝ խրախուսելով իրենց դպրոցում, տանը և համայնքում իրագործելի բնապահպանական քայլեր։ Հանդիպմանը ներգրավել նաև ծնողներին՝ խրախուսելով երեխաների և ծնողների համատեղ մասնակցությունն ու բնապահպանական սովորությունների շարունակությունը ընտանիքում։
2. Ինչ է COP17-Ը
COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումն է։ Այն անցկացվելու է Երևանում 2026 թ. հոկտեմբերի 19–30-ը։ Տարբեր երկրների ներկայացուցիչները քննարկելու են, թե ինչպես պահպանել կենդանիները, բույսերը և նրանց բնական միջավայրը։
3. Ուսուցման Թեմաներ
- Ի՞նչ է կենսաբազմազանությունը․ բույսերի, կենդանիների, սնկերի և նրանց բնակավայրերի բազմազանությունը։
- Հայաստանի բնությունը․ անտառներ, լեռներ, գետեր, Սևանա լիճ, Արագածոտնի շրջակա բնաշխարհ։
- Բնության փոխկապակցվածությունը․ ինչու են մեղուները, ծաղիկները, ծառերը և թռչունները կարևոր միմյանց համար։
- Ի՞նչն է վնասում բնությանը․ աղբ, պլաստիկ, ջրի անխնա օգտագործում, բնակավայրերի վնասում։
Ի՞նչ կարող է անել 5-րդ դասարանցին․ աղբը ճիշտ տեղում գցել, խնայել ջուրը, չվնասել բույսերն ու կենդանիներին, հոգ տանել դպրոցի բակի մասին։
4. Ակնկալվող ուսումնատռության արդյունքներ
- Աշակերտները կարողանում են իրենց բառերով բացատրել, թե ինչ է COP17-ը և ինչու է այն անցկացվում Հայաստանում։
- Բերում են Հայաստանի կենսաբազմազանության առնվազն երեք օրինակ։
- Նշում են բնությանը վնասող առնվազն երկու գործողություն և դրանց հնարավոր լուծումները։
- Յուրաքանչյուր խումբ առաջարկում է առնվազն երկու իրագործելի բնապահպանական քայլ։
- Ծնողների ներգրավման արդյունքում ամրապնդվում է դպրոց–ընտանիք համագործակցությունը․ երեխաներն ու ծնողները համատեղ ընտրում են առնվազն մեկ բնապահպանական գործողություն, որը կարող են իրականացնել տանը կամ համայնքում։
- Դասարանը ձևավորում է մեկ ընդհանուր «Կանաչ խոստում» պաստառ՝ հետագա կիրառման համար։ Պաստառի մշակմանը մասնակցում են նաև ծնողները՝ առաջարկելով ընտանիքում կիրառելի քայլեր։
Տեղեկատվական աղբյուրներ
COP17-ի պաշտոնական կայք՝ https://cop17yerevan.am/en/about-cop17
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիա՝ https://www.cbd.int/meetings/COP-17
Իրականցնում ենք նաև ետևյալ նախագիծը ՝ Ճանաչենք այցելելով
Նպատակը և խնդիրները՝
- Ճանաչողական
- Ճանաչել պատմամշակութային վայրերը
- Տեսնել-վայելել աշունը Աշտարակ քաղաքում
- Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
- Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
- Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
- Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
- Միջավայրի խնամք
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Արագածոտն մարզի մասին, կծանոթանան Աշտարակ քաղաքի եկեղեցիներին։ Հայրենագիտության ժամերին աշխատել ենք հետևյալ ՝ նախագծով։
Ընթացքը՝ Ծրագիրն իրականցվում է Դանիել Հակոբյանի հետ։ Քանի որ Դանիելը արմատներով Արագածոտն մարզի, Աշտարակ քաղաքից է միասին որոշեցինք իրականցնել քայլարշավ, վերջում էլ բերքահավաք՝ խնձորանոցում։ Քայլարշավը սկսելու ենք Սուրբ Մարիանե եկեղեցուց, այնուհետև շարունակելու ենք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ։
Քայլարշավի ընթացքում կիրականացնենք նաև միջավայրի խնամքի աշխատանքներ։ Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։
Հայրենագիտական կանգառներ
Սպիտակավոր եկեղեցի
Սուրբ Սարգիս եկեղեցի
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Ավտոմեքենա՝ Mercedes Sprinter 60 LD 077 20 նստատեղ
Վարորդ` Հովհաննես Քիշմիրյան, հեռ․՝ 077 577 683
Մասնակիցներ ՝
Լիլի Խալաթյան
Անահիտ Սարգսյան
Անահիտ Ռափյան
Կարո Հակոբյան
Նարի Սուքիասյան
Վահե Տեր-Մկրտչյան
Արեգ Հակոբյան
Մերի Միքայելյան
Լիա Ստեփանյան
Լեո Սարգսյան
Ազատ Օհանջանյան
Լիա Բալասանյան
Նարեկ Խաչատրյան
Եվա Սարգսյան
Դավիթ Աղոյան
Լեո Շեկոյան