Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով՝ ընկեր Սոնան, ընկեր Աչերն էլ էին մեզ հետ։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։
Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Արփա գետի մոտ, այնուհետև քայքով բարձրացանք Զորաց եկեղեցի։
Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․
Վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։
Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։
Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ երգ ու պարով։
5-6-րդ դարերը (400-500թվականներ) շատ կարևոր էին մեր ազգի համար: Այդ ժամանակաշրջանում բազում կարևոր իրադարձություններ եղան: Հայոց գրերի գյուտն արդեն շատ կարևոր ու նոր հաղթանակ էր, դրանից հետո սկսվեց շատ մեծ թափով զարգանալ թարգմանություններ կատարելու գործը: Շատ ու շատ գրքեր թարգմանվեցին, առաջին գիրքը Աստվածաշունչն է, որը թարգմանվեց և անվանվեց բոլոր թարգմանությունների թագուհի կամ «Թագուհի թարգմանեաց»: 5-րդ դարը շատերը անվանում են նաև ոսկե դար, հենց այս կարևոր իրադարձությունների պատճառով:
Այդ ժամանակշրջանում է ապրել նաև փիլիսոփա Դավիթ Անհաղթը։ Նախ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում փիլիսոփա կամ փիլիսոփայություն: «Փիլիսոփայություն» բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր» : Փիլիսոփաները մարդիկ են, ովքեր իրենց առանձին, հետաքրքիր կարծիքն ունեն կյանքի ու ամենատարբեր բաների մասին ինչը շրջապատում էր իրենց: «Անհաղթ» անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի(երկու կամ ավել մարդկանց կարծիքների փոխանակում, սովորաբար համաձայն չեն լինում միմյանց հետ, դրա համար վիճում են) ժամանակ տարած հաղթանակների համար։ Այդ ժամանակ մի քանի իմաստուն-փիլիսոփաներ հավաքվել ու սկսել են այս կամ այն հարցի շուրջ վիճել-քննարկել, հենց այս ժամանակ էլ Անհաղթը ամենախելացին ու իմաստունն է ճանաչվել, հաղթել է իր խելքով: Դավիթ Անհաղթի մասին շատ քիչ բան է հայտնի: Գիտենք, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտ ներից և սովորելու է գնացել Հունաստան(չենք մոռանում, որ պատմիչ Մովսես Խորենացին նույնպես Մաշտոցի աշակերտն էր)։ Որպես տաղանդավոր փիլիսոփա` նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս ամբողջ աշխարհում:
Անանիա Շիրակացի Անանիա Շիրակացին բնական գիտությունների(մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն….) ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։ Շիրակացին դպրոց է հիմնել, որտեղ նաև զբաղվել է տարբեր գիտական գործունեություններով: Շիրակացուց մեզ են հասել աշխատանքներ` մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված: Նրա թբավանության դասագրքում հայոց այբուբենի տառերը ներկայացված են թվային արժեքներով՝
Իր գրքերում Անանիա Շիրակացին գրել է է Երկրի գնդաձևության, Լուսնի ու Արեգակի խավարումների, օրացուցային հաշվումների մասին։ Ասում են, որ Շիրակացուն է պատկանում, նա է գրել՝ ` «Աշխարհացույցը» գիրքը, որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենահետաքրքիր ու կարոև բաժինը Հայաստանի 15 նահանգների մասին ու դրանց աշխարհագրական դիրքի մասին տեղեկություններն են: Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները
Երազ այգին այս տարի հանդես եկավ նախաձեռնությամբ, որին մասնակցություն ունեցանք նաեւ մենք՝ սեբաստացիներս։ Հունիսի 1-ին եւ 2-ին տեղի ունեցավ KidsFest մանկական փառատոնը, որի ընթացքում Սեբաստացի համայնքը կազմակերպեց ցուցահանդես-վաքառք, ինչպես նաեւ իրականացրեց «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը։ Ցուցահանդես-վաճառքի ժամանակ ոչ միայն վաճառվում էին կավե աշխատանքներ, այլեւ երեխաների համար առանձնացված էին աշխատարաններ, որոնց միջոցով նրանք պատրաատում էին իրենց ինքնակպչունները։ Մեկ այլ հատվածում էլ ավագ դպրոցի սովորողների օգնությամբ զբաղվում էին կավագործությամբ։
Նախագծի նպատակը և խնդիրը՝ Սովորողներին ծանոթացնել ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը և մկանների լարումը:
Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ, որից հետո միասին բակում կխաղանք ազգային խաղեր։
Աղջիկ փախցնոցի
Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներիցԱծ մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է. — Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
Աչքկապուկ
Խաղալու համար ընտրվում է երկու թիմ։ Այնուհետև փակում ենք ղեկավարի աչքերը հակառակորդ թիմը բղավելով, վազում է նրա շուրջը` աշխատելով առանց նրանից բռնվելու խփել ու փախչել: Աչքերը փակած մասնակիցը նետվում է ձայնի կողմը և փորձում նրանց բռնել: Բռնվողները խաղից դուրս են գալիս: Խաղը շարունակվում է 5 րոպե:
վում են մասնակիցների քանակին հավասար միավորներ: Հովիվները միավորներ չեն վաստակում, նրանք պարզապես նվազեցնում են հակառակորդ թիմի միավորները (յուրաքանչյուր բռնված մրցակց
Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը:
Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:
Որպես հայրենագետ շատ եմ կարևորում ճամփորդությունները։ Սովորողը պետք է ճանաչի , բացահայտի , որպեսզի էլ ավելի սիրի ու գնահատի իր հայրենիքը։ Դասի ընթացքում ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի, միջոցով բացահայտելու ենք Հայաստանի գողտրիկ անկյունները և պարտադիր այցելելու , բացահայտելու նոր վայրեր։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի Տիար Բլեյանը մի խոսք ասեց , որով էլ մինչ օրս առաջնորդվում եմ՝ « Սովորողին պետք է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքի սիրելով ,ճանաչելով է կրթվում» ։
Դժվար է նկարագրել թե, որքան երկար էինք սպասել այս ճամփորդությանը։ Մեր Գյումրվա մեկնարկը տրվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։
Մինչ Գյումրի հասնելը հայրենագիտական կանգառներ ունեցնաք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և Արուճի քարավանատանը։
Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցուց։
Մանրամասները ՝ տեսանյութում
Վերջապես հասանք Գյումրի, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։
Նախապես որոշված նախագծով ացելեցինք նկարիչ ՝ Ջեվո եղբայրներին եղանք դարբնոցի արհեստանոցում։ Քայլեցինք, վայելեցինք հին ու նոր Գյումրին իր ողջ կոլորիտային գեղեցկությամբ։ Եղանք Վարդանանց հրապարակում, Աբովյան , Ռիժկովի, Ռուսթավելի փողոցներում, Գորկու այգում, Վառեմ-մարեմ փողոցում, արվեստանոցում, Սև բերդում․․․․․
Մենք սեբաստացիներս շատ ենք սիրում ճամփորդել, բացահայտել նոր վայրեր և իհարկե ձեռք բերել ընկերներ։ Այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել, Գյումրու թիվ 15 դպրոցը։ Այս դպորցը տարբերվում է մեր սիրելի կրթահամալիրից։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին, ծանոթացան դպրոցի և փորձեցին համեմատություն տանել մեր կիրթահամալիր հետ։ Եվ սկսեցինք մեր ազգային խաղերը։ Մեզ համար իհարկե կարևոր է ընկերությունը։
Արևմտյան դպրոց-պարտեզ 2023-2024 ուսումնական տարում աշխատել եմ հայրենագիտության դասավանդող (4 ժամ) և ուսուցչի օգնական։
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։Մարդը , որը չի ճանաչում այլ ազգերի մշակույթը ՝ չի հասկանա և չի գնահատի իր ազգայինը։ Նա, ով չգիտի իր ժողովորդի անցյալը, ավանդույթները, դժվար թե մտահոգվի իր հայրենիքի ապագայով։ Իսկ Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։
2023-2024 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր։ Չորս ուսումնական շրջաններում իրականցացրեցինք հավես նախագծեր, շատ ճամփորդեցինք, բարձունքներ հաղթահարեցինք։