Рубрика: Հայրենագիտություն

ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

unnamed

Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:

Կողմնացույց — տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։

Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:

Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :

Բնության մեջ արևն իր բարերար ազդեցությունն է թողնում նաև հատապտուղների, մրգերի և ծաղիկների վրա: Հետևաբար վերջիններս կարող են դառնալ կողմնորոշման լավագույն միջոցներ: Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն: Հապալասը և ճահճամոշը, ինչպես նաև արևածաղկի և կատվալեզվիկի ծաղիկները միշտ ուղղված են լինում դեպի արևը (անգամ մառախլապատ եղանակին): Հակառակ այս ամենին պատատուկի ծաղիկը խուսափում է արևից:

Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:

Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :

Կողմնորոշում ձմռանը:

Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:

Ինչպես կողմնորոշվել անտառում:

Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք:
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:
Հատվող անտառուղիների մոտ լինում է կանգնեցված կոճղի մի հատված, որի վերին հարթեցված մասում գրված են թվեր: Այդ թվերի օգնությամբ հեշտ է գտնել հորիզոնի կողմերը: Երկու փոքր թվերի միջև եղած գիծը ուղղվում է հյուսիս, իսկ հարավային կողմը որոշվում է մեծ թվերի ուղղությամբ:

Եկեղեցիները որպես կողմնորոշիչներ:

Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ:

Հորիզոնի կողմերը կարելի է որոշել նաև ձյան ու թիթեռնիկների միջոցով: Ձյան միջոցով հորիզոնի կողմերի որոշման համար կան մի քանի եղանակներ: Ձյունը ավելի տևական է պահպանվում հյուսիսային լանջերի վրա և դրանք 10-15օր ավելի ուշ են ազատվում ձյունից, քան` հարավային կողմում: Գարնանը ծառերի շուրջը փոսիկներ են առաջանում հարավային ուղղությամբ: Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք:
Հորիզոնի կողմերը առավել արագ որոշելու համար խորհուրդ է տրվում օգտվել միանգամից վերը նշված մի քանի եղանակներից:

Рубрика: Հայրենագիտություն

Ազգային ծեսեր․ Ամփոփում

  1. Ո՞ւմ է նվիրված Սուրբ Սարգսի տոնը։
  2. Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ գիտեք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված։
  3. Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։
  4. Ե՞րբ է Հայ առաքելական եկեղեցին նշում Տյառնընդառաջը և ի՞նչ է այն նշանակում։
Рубрика: Հայրենագիտություն

Քարտեզ. քարտեզագրում

Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)

Մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս,  ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրներիԱշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում

21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:

Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:

Իսիդոր Սևիլյացի, «Ստուգաբանություն», տպագրվել է Գյունտեր Ցայների կողմից, Աուգսբուրգ, 1472թ.

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:

Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝

  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն:
Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային կենտրոնները՝ թանգարաններ, թատրոններ, այլ կարևոր մշակութային կենտրոններ:
Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:

Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:

Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝

Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:

Այժմ google maps ծրագրով կարելի է հեշտությամբ և արագ քարտեզի միջոցով կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ, կամ էլ նշել նպատակակետ և այդ քարտեզների օգնությամբ հասնել ցանկալի վայրը հնարավորինս հեշտ ու կարճ տարբերակով:

Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
  2. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
  3. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը

Մշակումները՝ համացանցից, Khan akademia-այի կայքից

Рубрика: Հայրենագիտություն

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

  • Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։
  • Ո՞ր տիկնիկն էր Բարեկենդանի ճոխ ուտելքիների հովանավորը։
  • Ինչպե՞ս էին նրա հետ վարվում Բարեկենդանի վերջին օրը։

Աղբյուր՝ Նունե Մովսիսյանի բլոգ

Рубрика: Без рубрики

Գորգե -սալիկներ

Անցկացման ժամանակահատվածը՝  հունվարի 9-28

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 16-րդ ջոկատի ճամաբարականներ

Ուսումնա-հայրենագիտական նախագիծ ՝ ծանոթացում զարդանախշերին

Համագործակցություն ՝ Նարեկ Հակոբյանի հետ

Նախագծի նպատակը և խնդիրը ՝ 

  • Խմբային համագործակցության զարգացում
  • Ծանոթացնել ազգային գորգագործության արվեստին, զարդանախշերին
  • Զրույց հայկական զարդանախշերի, տարազների մասին
  • Վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում
  • Ուշադրության կենտրոնացում
  • Կավով աշխատելու հմտության ձևավորում, զարգացում
  • Կավը ջրի հետ համատեղելու ունակություն .
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Ընթացքը՝

Առաջին փուլում 16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթանում են գորգագործությանը, կարպետագործությանը, ազգային զարդանախշերին։

Երկրորդ փուլում կչափենք ու կկտրենք կավե սալիկները, որից հետ տեխնոլոգ ՝ Նարեկ Հակոբյանի օգնությամբ պատրաստում ենք կավե սալիկներ զարդանախշերով։

Արդյունքը ՝

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Հայրենագիտական փազլներ

Անցկացման ժամանակահատվածը՝  հունվարի 8-28

Մասնակիցներ` Արևմտյան  դպրոցի ճամաբարականներ

Պատասխանատու՝ Անի Ենգոյան

Նպատակը և Խնդիրը ՝

  • Դիջիթեք 2024 սուգատեսի շրջանակներում, ծանոթանալ նոր ծրագրային հարթակների
  • Ծանոթացնել JIGSAWPLANET հարթակին
  • Սովորողները սովորեն ստեղծել փազլներ
  • Փազլները պետք է լինեն գորգի պատկերներով

Ընթացք ՝

Նախագծի նպատակն էր սովորողներին ծանոթացնել JIGSAWPLANET հարթակին, նաև համատեղել Դիջիթեքը- Ազգագրության հետ։ Ազգագրական փառատոնի ընթացքում ճամաբարակնների հետ ուսումնասիրել ենք Հայկական ժողովրդական մշակույթը մասնավորապես ՝ գորգագործությունը։ Ճամբարականները ծանոթացել են գորգի տեսակներին, ընտրել իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստեցին փազլ։ Ճամբարականները իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել իր ընկերոջ ստեղծած փազլը։

Ստեղծված փազլները ՝

Рубрика: Ազգագրական փառատոն 2024

Ազգայինն ու մենք․․․

Ձմեռային ճամբար 2024․ «Ազգագրական փառատոն»

Նախագիծ․

Անցկացման ժամանակահատվածը՝  հունվարի 9-28

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 16-րդ ջոկատի ճամբարականներ

Պատասխանատու՝ Անի Ենգոյան

Նպատակը և Խնդիրը ՝

  • Մասնակցել ազգագրական փառատոնին
  • Զրույց հայկական զարդանախշերի, գորգագործության, տարազների մասին
  • Ազգային նյութի իմացում, կավով աշխատանք
  • Համագործակցություն  Նարեկ Հակոբյանի հետ
  • Կավով աշխատելու հմտության ձևավորում, զարգացում
  • Վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում
  • Ծանոթանալ-ուսումնասիրել «JIGSAWPLANET» հարթակը, ստեղծել փազլներ
  • Այցելություն  Ժողովրդական արվեստի թանգարան

Աշխատանքի ընթացքը՝

  • Առաջին փուլ՝
  •  16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթանում են գորգագործությանը, կարպետագործությանը, ազգային զարդանախշերին։
  • Երկրորդ փուլ՝
  • Չափումներ․  կչափենք ու որից հետո տեխնոլոգ Նարեկ Հակոբյանի օգնությամբ կպատրաստենք հայկական զարդանախշերով կավե սալիկներ
  • Երրորդ փուլ՝
  • Փազլների ստեղծում «JIGSAWPLANET» հարթակում․ (Ճամբարականները ընտրում են իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստում փազլ)։ 
  • Չորրորդ փուլ՝
  • Նախատեսում ենք  այցելություն  « Ժողովրդական արվեստներիի թանգարան» 
  • Արդյունքը՝ բլոգներում

Նախագծի  մանրամասն նկարագրություն

Այս տարի ղեկավարում էի հայրենագետ-երաժիշտների ջոկատը, անունն ինքնին ենթադրում է ջոկատի աշխատանքների բազմակողմանի զարգացումներով նախագծեր: Շատ բուռն, հետաքրքիր սիրուն շրջան ունեցանք: Ճամբարականները շատ պատրաստակամ, հավեսով մասնակցեցին բոլոր նախագծերին։

Ճամբարի սկզբում միասին քննարկեցինք մեր նախագծերը, այնուհետև անցանք մեր անելիքներին ։ Ճամբարային նախագծերի ընթացքում կարևոր էր հայկական ժողովրդական մշակույթին ծանոթանալը, մասնավորապես ՝ գորգագործությանը, հայկական զարդանախշերին։

Առաջին փուլում զրույց-քննարկում ունեցանք գորգագործության, հայկական զարդանախշերի մասին։ (Իմ աշխատանքի մեջ  ինձ  համար ամենաոգևորիչն  այն է, երբ տեսնում եմ ,  թե  մեր  սեբաստացի  սովորողներն   ինչպիսի խանդավառությամբ են  պատրաստվում նորի, ազգայինի բացահայտմանը)։

Կավե սալիկներ պատրաստելու միտքը առաջացել է եռօրյա ճամփորդության ընթացքում ՝ Արատեսում։ Մենք՝ սեբաստացիներս շատ ենք սիրում համագործակցել միմյանց հետ։  Նարեկ Հակոբյանի օգնությամբ սկսեցինք աշխատել կավով։ Ընտրեցինք կավե սալիկների ձևը, զարդանախշը և անցանք մեր աշխատանքներին։ Հաճելի էր տեսնել, թե ճամբարականներն ինչպես էին իրար օգնում և ինչպիսի սիրով էին աշխատում միասին։

Արդեն ծանոթ լինելով գորգագործությանը, զարդանախշերին, որոշեցինք խաղ պատրաստել մեր ընկերների համար։ Նախագծի նպատակն էր սովորողներին հետ ուսումնասիրել « JIGSAWPLANET»  հարթակը, ինչպես  նաև համատեղել Դիջիթեքը Ազգագրության հետ։ Ճամբարականներն իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել ։

Ուսումանասիրելով ազգային տարազը, զարդանախշերը, գորգագործությունը, ստեղծելով մեր հայրենագիտական խաղը, մեզ միայն մնում էր այցելել ազգային ոգով և կոլորիտով թանգարանը։ Հայրենագետ-երաժիշտների ջոկատով ճամփորդեցինք « ժողովրդական արվեստի թանգարան»․․․

Ճամբարային օրերը անցան սիրո, ընկերության մեջ։

Նախագծի արդյունքները

Հայրենագիտական խաղ

Ստեղծված փազլները ՝

Կավե սալիկներ ՝

Այցելություն ՝ Ժողովրդական արվեստի թանգարան

Рубрика: Ճամփորդապատում

ժողովրդական արվեստի թանգարան

Հայրենագետ-երաժիշտների ջոկատը Ազգագրական փառատոնի ընթացքում ուսումնասիրել է գորգագործությունը, ազգային տարազը։ Ավելի լավ պատկերացնելու համար մեր արհեստները այցելեցինք ժողովրդական արվեստի թանգարան։ Թանգարանում տեսանք մետաղից և փայտից շատ աշխատանքներ։ Դե իսկ գորգերը տարբերվում էին իրենց շքեղությամբ․․

Իսկ վերջում երազանք պահեցինք․․․

Рубрика: Ճամփորդապատում

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։

Օրը հրաշալի էր և հագեցած․․․