Ընթացք՝Քայլքով կգնանք Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ—պարկը և շների զբոսանքի այգին
Անհրաժեշտ իրեր՝
Ուսապարկ
բրդուճներ
ախտահանիչ միջոց
թաց և չոր անձեռոցիկ
սեփական ինքնագլորներ
անվաչմուշկներ( ռոլլիկ)
գնդակ
փոխնորդ հագուստ( շապիկ, տաբատ)
Արդյունքում՝ սովորողների ինքնագլորներով և անվաչմուշկներով սահելու հմտությունների ձեռքբերում, ամրապնդում, Երևան քաղաքի նոր տարածքի ճանաչում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ (ավանդապատում) — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:
Սև ու Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, կա մի <<լեռնային կղզի>>, որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։ Այն մեր պատմական հայրենիքն է։ Շրջակա մյուս տարածքներից այն տարբերվում է իր բարձրադիր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունհ 1700 մ է։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է; Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններ; Հայկական լեռնաշխարհի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում;
Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։
Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը։
Հայոց հայրենիքի ձևավորման ուղին շատ գեղեցիկ է ներկայ ացրել Մովսես Խորենացին՝ մեր Պատմահայրը: Նա գրում է, որ բռնակալ Բելին հաղթելուց հետո Հայկ Նահապետի որդիներն ու թոռները բնակություն հաստատեցին Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում, հիմնեցին բնակավայրեր և դարձան գերդաստանների նահապետներ:
Այնուհետև Հայկից սերած նահապետները ժամանակի ընթացքում միավորվեցին և ստեղծեցին միասնական հայկական թագավորություն:
Ապրելով իրենց հայրենիքում, հայ ժողովրդի զավակները մշտապես շենացրել ու ծաղկեցրել են հայրենի երկիրը, պաշտպանել այն թշնամիներից: Նրանք այդ հողի վրա կառուցել են ամրոցներ, տաճարներ, պալատներ, եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ:
Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:
Նպատակը՝ Յուրաքանչյուր սովորող զբաղվում է հետազոտական աշխատանքով, ուսումնասիրում, ծնողներից, հարազատներից տեղեկություններ է հավաքում իր ազգանվան ծագման, նախնիների մասին։ Գծում է/նկարում/ տոհմածառը ։ Պարզում է՝ որտեղի՞ց են իր արմատները, ազգանվան մասին հետաքրքիր պատմություն և ստուգաբանությունն է իմանում: Այս ամենը ներկայացվում է պատումի կամ վիդեո տարբերակով:
Նախագծի խնդիրները. ընտանիքի մեծահասակ անդամից իմանալ,հավաքել տեղեկություներ իրենց ազգանվան ծագումնաբանության մասին ներկայացնել հետաքրքիր պատմություն ՝ազգանվան հետ կապված,եթե կա այդպիսին
կարելի է ներկայացնել նաև տոհմածառ
ծննդով որտեղից են նախնիները
կարելի է ներկայացնել նաև տոհմածառ
վարել հարցազրույց ,պատրաստել տեսանյութ,ռադիոնյութ
Նախագծի մասնակիցները.
4-րդ դասարանի սովորողներ,ընտանիքի մեծահասակ անդամներ
Նախագծի ժամանակահատվածը .
Նախագիծը կիրականացնեն 2 շաբաթվա ընթացքում ՝
Նախագծի իրականացման ընթացքը.
Տոհմածառ՝ արված paint ծրագրով կամ այլ ծրագրով
հարցազրույցի ընթացքում ընտանիքի մեծահասակ անդամները սովորողներին իրենց ազգանվան մասին կհաղորդեն այն տեղեկությունները ,որ իրենք են հավաքել,լսել իրենց մեծերից,կարդացել,պեղել
սովորողները կյուրացնեն այդ տեղեկությունները,կիմանան իրենց ազգային պատմությունը պատրաստած տեսանութը,ռադիոնյութը կամ պատումը կտեղադրեն բլոգներում
Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են
Հայաստանի Հանրապետության մարզերը Վարչական մարզեր Մարզային կենտրոնը
Արագածոտնի
Աշտարակ
Արարատի
Արտաշատ
Արմավիրի
Արմավիր
Գեղարքունիքի
Գավառ
Լոռու
Վանաձոր
Կոտայքի
Հրազդան
Շիրակի
Գյումրի
Սյունիքի
Կապան
Վայոց Ձորի
Եղեգնաձոր
Տավուշի
Իջևան
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներ են, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Հարավային Կովկասում։ Մեր երկրի անկախությունը հռչակվել է 1991 թ․ սեպտեմբերի 21-ին։ Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածներում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:
Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարածվում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրադիր հարթավայրերում մեծ տարածքներ են զբաղեցնում արգավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:
Հյուսիսային և հյուսիս- արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկարաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:
Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Դեռ անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը համարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ: Հատկապես նշանավոր են Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հեռու գտնվող Մեծամոր հնավայրերում հայտնաբերված ձուլարանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:
Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաստանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:
Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաստանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ և այլն:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է: Իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական արժեք ունեցող կառույցներ: Գյումրին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառապատ հովտում է գտնվում հանրապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:
Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությանն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ համակարգչային տեխնիկայի արտադրությունը:
Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:
Հարցեր և առաջադրանքներ
Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:
Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետությունում:
Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:
Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:
Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:
Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչությունը:
Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը: