Աշխատաժամանակ
Հոկտեմբերի 5 — 9 -ի աշխատակարգ
Հոկտեմբերի 12-16-ի աշխատաժամանակ
Նախագծեր ՝
Աշխատաժամանակ
Հոկտեմբերի 5 — 9 -ի աշխատակարգ
Հոկտեմբերի 12-16-ի աշխատաժամանակ
Նախագծեր ՝

Այսօր կատարեցինք «Հրաբուխ» կոչվող բնագիտական փորձը։ Ընթացքը հետաքրքիր և զվարճալի էր։Սկզբում բաժակների մեջ լցրեցինք սոդան, այնուհետև գուաշները և քացախը ավելացրեցինք։ Եվ ահա «հրաբուխը» պատրաստ է։
Առաջարկում եմ դիտել տեսանյութը՝
Սաների հետ սկզբում խոսեցինք թե ի՞նչ եղանակ է և ի՞նչ բանջաերեղներ կան, որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ։ Ծանոթացան բանջարեղենների օգտակարությանը։ Եվ սկսեցինք պատրաստել ամենա համեղ թաթիկաթթուն։

Խաղողն ամենահամեղ մրգերից է։ Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Ըստ ամենահայտնի, աստվածաշնչյան լեգենդի՝ առաջին խաղողի այգին տնկել է Նոյ Նահապետը Արարատ լեռան լանջին: Խաղողի պտուղներից ստացել գինի և սկիզբ դրել գինեգործությանը… Նախակրթարանի սաները մեծ ոգևորությամբ ճզմեցին խաղողը, որ գինի դառնա, իսկ մի մասն էլ խաղողից չիր պատրաստեցին։
Արևմտյան դպրոցի նախակրթարանի սաների հետ եղանք Ագարակում։ Սաները շատ են սիրում կենդանիներին և Ագարակ այցը միշտ սպասված է։ Այցի նպատակն էր, հոգատար վերաբերմունք ձևավորել կենդանիների նկատմամբ, տարբերակել, ճանաչել։








Հոկտեմբերի 1-15
Ուսումնական ճամփորդություն դեպի Բջնի
Հոկտեմբերի- 19- 30
2-4 տարեկանների հետ նախագծային աշխատանք

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի տարատարիք ճամբարակններ
Նախագծի նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը և մկանների լարումը:
Աղջիկ փախցնոցի
Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած:
Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր
երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Երկուշաբթի
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00- Աշխատանքներ Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի (2-4 տարեկանների խմբում) — Խաղող ճզմոցի, մաճառի պատրաստում:
13։00- 16։00- Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի (2-4 տարեկանների խմբում)- Բնագիտական փորձ
Երեքշաբթի
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00-Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի (2-4 տարեկանների խմբում)- Բնագիտական փորձ
13։00- 16։00-Աշխատանքներ Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի (2-4 տարեկանների խմբում)- Ազգային խաղեր