Автор: aniyengoyan
Այլընտրանքային նկարչություն
2-4 տարեկանների խմբասենյակում այսօր գունային հրավառություն էր։ Փոքրիկ սաները այգուց տերևներ հավաքեցին։ Գուաշներով գունավորելուց հետո փորձեցինք արտատպել թղթի վրա։
Մարզական ուրախ խաղեր
Այսօր ունեցանք հետաքրքիր մարզական օր։ 2-4 տարեկան սաների հետ խաղացինք տարբեր ակտիվ, ուրախ մարզական խաղեր։ Ուրախությունը և հույզերը այնքան շատ էր, որ փոքրիկ սաները անդադար ուզում էին խաղալ։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Փոքրիկների աշխարհում
Այս շաբաթ գործունեությունս սկսեցի Արևմտյան դպրոց- պարտեզի ՝2-ից 4 տարեկանների խմբերում։ Նախակրթարանը ինձ համար բացահայտումներով լի աշխարհ է։ Եղա նախակրթարանի երկու խմբերում էլ։ Այստեղ յուրաքանչյուր երեխա սիրով և ուշադրությամբ է շրջապատված։ Օրը սկսեցի Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի խմբում։ 2-ից — 4 տարեկան սաների օրվա անբաժանելի մասն է առավոտյան մարմանկրթությունը, մարզական խաղերը։
Առաջարկում եմ դիտել ՝ տեսանյութը։
Բնագիտական փորձ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ
Փորձի համար անհրաժեշտ է — 1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն՝ изолента, բաժակ, շիշ, ձագար:
1. Շշի մեջ ջուր ենք լցնում և 1 թեյի գդալ կերակրի սոդա լուծում մեջը:
2. Առանձին ամանի մեջ լուծում ենք լիմոնի հյութը և 3 ճաշի գդալ քացախը: Հետո ձագրի օգնությամբ լցնումշշի մեջ:
3. Փուչիկով արագ փակում ենք շշի բերանը և ամրացնում կպչուն ժապավենով:
2-4 տարեկանների հետ նախագծային աշխատանք
Հոկտեմբերի 19-23-ի աշխատակարգ
Երկուշաբթի
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00- Աշխատանքներ Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի (2-4 տարեկանների խմբում) — Ուրախ մարմնամարզություն
13։00- 16։00- Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի (2-4 տարեկանների խմբում)- Այլընտրանքային նկարչություն
Երեքշաբթի
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00-Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի (2-4 տարեկանների խմբում)- Ուրախ մարմնամարզություն
Չորեքշաբթի
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00- Աշխատանքներ Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի (2-4 տարեկանների խմբում) — Բնագիտական փորձ
13։00- 16։00- Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի — Տեխնալոգիա
Հինգշաբթի
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00- Աշխատանքներ Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի (2-4 տարեկանների խմբում) — Տեխնալոգիա
13։00- 16։00- Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի — Բնագիտական փորձ
Ուրբաթ
10։00-16։00- աշխատանք ֆիզիակական միջավայրում
10:00- 13:00- Աշխատանքներ Աննա Հայրոյանի և Արև Ուզունյանի (2-4 տարեկանների խմբում) — Խաղողածեսը Արևմտյան դպրոց-պարտեզում։
13։00- 16։00- Աշխատանքներ Մարգարիտ Հեքիմյանի — Խաղողածեսը Արևմտյան դպրոց-պարտեզում։
Տեխնոլոգիական աշխատանք
Անհրաժեշտ պարագաները՝
- Գուաշներ
- Սպիտակ թուղթ
- Վրձին
- Տերևներ
Ուրախ մարմնամարզություն
Նպատակը և խնդիրները՝
Կազմակերպել բացօթյա մարզական խաղեր, վարժություններ, նպաստել արագաշարժության, ճարպկության, ցատկունակության։
Անհրաժեշտ պարագաները՝
- Գնդակներ
- Օղակներ
- Պարան
Ընթացքը՝
Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:
Մարզական խաղերի նկարագրություն՝
- Գլուխկոնծի
- գնդակախաղ
- վազք
- թռիչք
- բարձր
- ցածր
Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։
Այց Ագարակ
Արևմտյան դպրոցի տարատաիրք ճամբարակաների հետ եղանք Ագարակում։ Սովորողները շատ են սիրում կենդանիներին և Ագարակ այցը միշտ սպասված է։






Հոկտեմբերի 12-16-ի աշխատաժամանակ
Երկուշաբթի
13:35 -14։20 Բակային խաղեր
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Խնկոյանական օրերը
16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Երեքշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Ինքնակրթություն
16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում

Խնկոյանական օրեր
Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում:
Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին ծանոթանալ, ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, խմբային(դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:
Ընթացքը ՝
- Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝ «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
- Տրված ստեղծագործությունը «Փեսացու մուկը », «Մոծակի մահը » բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը:










