Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, 2020Թ. — 2021 Թ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, Без рубрики, Այց Ագարակ

Այց Ագարակ

 

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոց-պարտեզի 2․2 և 3․1 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝ 

  • Տարբերակել, ճանաչել կենդանիներին
  •  Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ
  • Հոգատար վերաբերմունք ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Հասկանալ, թե ինչպիսի պայմաններում են ապրում և ինչ խնամք են պահանջում,

Ընթացքը՝

  • Քայլքով  դեպի Ագարակ
  •  Սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  • Նկարչական պլեներ

 

Արդյունքը կհրապարակվի՝ բլոգում, ենթակայքում։

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, 2020Թ. — 2021 Թ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, Без рубрики, Աշխատակարգ

Սեպտեմբերի 22-25 անհատական աշխատաժամանակ

Իրականացվող նախագծեր՝

Այց Ագարակ

Ռադիոթողարկում

Երեքշաբթի

9։00- 13։35- Փոխարինում դասվար Քրիստինե Հովսեփյանին

13:35 -14։20 «Լողափնյա աշուն»

14։20 -15։00 Ճաշ

15։00- 16։10 Տեխնոլոգիա

16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Ուղեկցում տուն

Читать далее «Սեպտեմբերի 22-25 անհատական աշխատաժամանակ»

Рубрика: Աշխատակարգ

Աշխատակարգ սեպտեմբերի 14_18

 

Երեքշաբթի

13:35 -14։20 Ես նախագիծ

14։20 -15։00 Ճաշ

15։00- 16։10 Բացօթյա  խաղեր

16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Ուղեկցում տուն

Читать далее «Աշխատակարգ սեպտեմբերի 14_18»

Рубрика: Без рубрики

ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ

Այս խաղի նպատակը դարձյալ հակառակ իմաստի բառեր գտնելն է: Այդ իսկ պատճառով պիտի նկարներ պատրաստել, ասենք` բժշկի, ուսուցչի, հրշեջի, վարորդի, վաճառողի, շինարարի, նկարչի, ինչպես նաև` վատ եղանակ, հիվանդ, հեռուստացույց, հեռուստավարպետ, աշակերտ, ուղևոր, գնորդ, շինարարություն, գեղանկար, լավ եղանակ, ամառ:Սկզբում երեխային ցույց տվեք միայն մեկ նկար, օրինակ՝ բժիշկ: Խնդրեք մնացած նկարներից ընտրի այն նկարը, առանց որի բժիշկը չի կարող աշխատել: Ըստ այս օրինակի, պիտի ընտրվի «հիվանդ» նկարը: Եթե երեխան դժվարանում է, կարելի է քննարկել, տալ նրան որոշ հարցեր.1.Ի՞նչ է անում բժիշկը: (Բուժում է հիվանդին):2.Ո՞վ է հիվանդը: (Այն մարդը, ով ունի ցավող տեղ, ով վատ է զգում իրեն):3. Ի՞նչ է անում բժիշկը աշխատավայրում: (Զննում է հիվանդներին և բուժում նշանակում):4.Եթե հիվանդ չկա, ի՞նչ է անում բժիշկն այդ օրը: (Բժիշկը կարող է պատրաստվել հաջորդ օրվան):5.Իսկ եթե հիվանդ ընդհանրապես չլինի՞: (Բժշկի կարիք չի լինի):Ելնելով զրույցից, կարելի է հայտնել հետևյալ մետքը, որ՝ «բժիշկ» և «հիվանդ» բառերը հակադարձ են: Նույն ձևով խաղ սկսեք յուրաքանչյուր բառային զույգի համար:

Читать далее «ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ»

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Աշխատաժամանակ

Սեպտեմբերի 1

9:00-12:00- Միջավայրի խնամք

19:00- Սեբաստացի կրթական համայնքի հանդիպում

Սեպտեմբերի 2

9:00-12:00- Միջավայրի խնամք,  բարեկարգում, դասասենյակի մաքրություն

Սեպտեմբերի 3

9:00-12:00- Ավազ մաղելու աշխատանքներ

13։00- 14։00 Բլոգում աշխատանք

Սեպտեմբերի 4

9:00-12:00- Արևմտյան դպրոցում բարեկարգման աշխատանքներ

13։00-15։00- Ինքնակրթություն

Читать далее «Աշխատաժամանակ»

Рубрика: Без рубрики, Ինքնակրթություն

Ֆրեդերիկ Բեգբեդեր «99 Ֆրանկ»

  • Ամեն ինչ անցողիկ է՝ սերը, արվեստը, Երկիր մոլորակը, դուք, ես: Մահն այնքան անխուսափելի է, որ բոլորին անակնկալի է բերում: Ինչպե՞ս իմանաք, որ այդ օրը վերջինը չի լինելու: Մտածում եք, թե դեռ լիքը ժամանակ կա: Ու հանկարծ՝ վերջ, խեղդվում եք, և սպառված է կանոնակարգված ժամանակը: Մահը միակ ժամադրությունն է, որ նշված չէ ձեր օրգանայզերում:
  • Հանդիպում եք մարդկանց, որոնք փոխում են ձեր կյանքը՝ նույնիսկ այդ մասին չիմանալով, հետո հանգիստ դավաճանում են ձեր իսկ թշնամու հետ, այնուհետև միասին հեռանում են հաղթողների նման՝ հետևում թողնելով փլատակներ և մայրամուտ:
  • Սերը ոչ մի կապ չունի սրտի՝ այդ զզվելի, արյան պոմպի դեր կատարող օրգանի հետ: Սերը նախ և առաջ ճնշում է թոքերին: Սխալ է ասել՝ «Սիրտս փշրված է», ճիշտ կլինի ասել՝ «Օդը չի հերիքում»: Թոքերն են ամենառոմանտիկ օրգանը, բոլոր սիրահարվածները հիվանդանում են թոքախտով, պատահական չէ, որ այդ հիվանդությունից են մահացել Չեխովը, Կաֆկան, Լոուրենսը, Ֆրեդերիկ Շոպենը, Ջորջ Օրուելը և սուրբ Թերեզան, ինչ վերաբերում է Կամյուին, Մորավիային, Բուդարին, Մարիա Բաշկիրցևային, Կատրին Մենսֆիլդին՝ կգրեի՞ն արդյոք նույն գրքերը, եթե այդ հիվանդությունը չունենային: Բացի դրանից՝ հիշենք, որ Կամելիազարդ տիկինը ինֆարկտից չի մահացել: Այդ պատիժը գրգռված կարիերիստների համար է և ոչ թե անհույս սիրահարների:
  • Ժամանակակից մարդու խնդիրն իր չարությունը չէ: Ընդհակառակը, նա հիմնականում նախընտրում է, գործնական շարժառիթներից ելնելով, բոլորի հետ սիրալիր լինել:

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Աշխատաժամանակ

117593723_1175695196136408_7491062893823064074_nՕգոստոսի 19

9:00- 12։00 -Միջավայրի խնամք

12:00-13:00- Հավաք — քննարկում Արևմտյան դպրոցում

Օգոստոսի 20

9:00-12։00 -Միջավայրի բարեկարգում,բակային աշխատանքներ

12:00-13:00- Տեխնոլոգիայի լաբարատորիայի մաքրում

Օգոստոսի 21

10:00-13:00 Միջավայրի խնամք, բարեկարգում, դասասենյակի մաքրություն

15:00 Առցանց մանկավարժական հավաք

Օգոստոսի 24

9:00- Միջավայրի բարեկարգում

10:00-13։00 Միջավայրի խնամք, բարեկարգում, դասասենյակի մաքրություն

13:00-14:00 Դպրոցի բոլոր ծաղիկների ջրու

15:00 Առցանց մանկավարժական հավաք

Օգոստոսի 25

9:00-12։00 հաջորդ օրվա աշխատանքների կազմակերպում

12։00-14։00 ինքնակրթություն 

Читать далее «Աշխատաժամանակ»

Рубрика: Без рубрики, Մարզական, Ամառային ճամբար

Սեղանի թենիս կամ պինգ պոնգ

117870503_628007957828428_4225730449776993965_n

Սեղանի թենիսը տարածված մարզաձև է: Արևմուտքի ճամբարականները այս անգամ ՝ Մայր դպրոցում են։ Ընկեր Հասմիկի օգնությամբ ծանոթացան սեղանի թենիսի պատմությանը, թե ինչպե՞ս պետք է խաղան։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

117624538_641999889775491_3261262890044032525_n

Մանկավարժական ճամբար ամփոփում․

Մուտք մանկավարժական ճամբար 11․08

Մանկավարժական ճամբար 12․08․2020

Մանկավարժական ճամբար 13․08․2020

Մանկավարժական ճամբար 14․08․2020

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

Ի՞նչ է կարողանում  անել դպրոցը և ի՞նչ չի կարողանում։

Սիրել և աշխատել լավ (Lieben und arbeiten)

Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

Մանկավարժական ճամբար 14․08․2020

Ճամբարային վերջին օրը սկսեցինք Մայր դպրոցում։ Սեբաստացի կրթական համայնքի հետ քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց։Տիար Բլեյանը ներկայացրեց, խոսեց գալիք  փոփոխությունների մասին։ Միասին շրջեցինք դպրոցում և ագարակում։

Այսքանով ավարտվեց մեր մանկավարժական ճամբարը։ Օրվա ավարտը մի փոքր հուզիչ էր։ Հրաժեշտ տվեցինք միմյանց, հուսալով, որ կաշխատենք միասին։

117624538_641999889775491_3261262890044032525_n

Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

Մանկավարժական ճամբար 13․08․2020

Օրը սկսեցինք  Մայր դպրոցում հեծանվային պարապմունքով։Մենք հաճախ մոռանում ենք մարզվելու կարևորության մասին, ընկեր Հասմիկի հետ առավոտյան մի լավ մարզվեցինք, որից հետո յուրաքանչյուրս ընտրեց իրեն հարմար հեծանիվ ու սկսեցինք վարել։

Հանդիպեցինք տիկին Շողիկին ջերմոցում։ Նա մեզ ներկայացրեց բույսերը ճիշտ խնամելու, ջրելու, տեղափոխելու կարգը։ Օգնեցինք տիկին Շողիկին այգում և հավաքեցինք խոտաբույսերը։

Օրը նշանավոր էր խաղողի և գինու դպրոցում, ընկեր Արտակի և Շուշանի հետ   հանդիպումով: Ընկեր Շուշանը մի փոքր ներկայացրեց գինու պատմությունը, իսկ ընեկեր Արտակը ծանոթացրեց թե ինչպես են գինի պատրաստում։ Իսկ վերջում եղավ անմահական գինու համտեսումը։

Մեր ճամբարային օրը ավարտվեց ընկեր Անուշի հետ քննարկմամբ։ Այս անգամ քննարկեցինք Ղ․ Աղայանի ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ հոդվածը, իսկ տանը հանձնարարված էր կարդալ և վերլուծել ՝ «Մանկական անհաջողությունների պատճառները» և՝ Սիրել և աշխատել լավ (Lieben und arbeiten)։