Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Սիրել և աշխատել լավ (Lieben und arbeiten)

Դոկտոր Ֆրեյդն արդեն ծեր էր, երբ նրան այսպիսի հարց տվեցին.

-Կյանքում ի՞նչն է պետք լավ անել: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է պետք անել ֆիզիկապես և հոգեպես առողջ լինելու համար:

-Lieben und arbeiten,- կտրուկ, ծերունավարի պատասխանեց Ֆրեյդը:

Իհարկե, բոլորն ակնկալում էին, որ դոկտորը լուրջ փաստարկներ կներկայացնի հոգեվերլուծության կարևորության, անգիտակցականի մեջ խորանալու մասին, կսովորեցնի վերլուծել սեփական թաքնված էրոտիկ ցանկությունները և խորհուրդ կտա ուսումնասիրել ենթագիտակցությունը:

Իսկ նա պարզապես պատասխանեց. «Սիրել և աշխատել»: Եվ վերջ: Եթե սիրես և աշխատես լավ, ապա ստիպված չես լինի բուժվել հոգեվերլուծողի մոտ կամ այցելել հոգեբույժի: Որովհետև սիրել և աշխատել լավ՝  կարող է միայն մտավոր և հոգեպես առողջ մարդը: Եվ դա թույլ կտա նրան առողջ մնալ:

🔻Առանց պարտադրանքի ազատ աշխատանքը, որը համապատասխանում է մեր ընդունակություններին և հնարավորություն է տալիս լավ վաստակել՝  առողջության և երկարակեցության գրավականն է:

🔻Ուրիշին անձնուրացորեն սիրելու կարողությունն առանց վայրի խանդի և առանց պահանջներ ներկայացնելու՝  նույնպես հոգեկան առողջության գրավական է:

Եթե մարդը լավ է կատարում իր աշխատանքը և բավարարվածություն է ունենում արդյունքներից և, եթե նա ամբողջ սրտով սիրում է ինչ-որ մեկին՝ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի:

Սրանք երջանկության հիմնական բաղադրիչներն են, որոնց մասին մենք գուցե թե տեղյակ էլ չենք: Բայց այն կա: Երջանկությունն ինքդ քո և աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեջ է: Մնացած ամեն ինչ չի կարող վնասել և ոչնչացնել, քանի դեռ մենք ի վիճակի ենք «Lieben und arbeiten», ասել է թե՝ սիրել և աշխատել լավ:

Բայց սա հեշտ տրվող հմտություն չէ, պահանջում է դժվարին ուղի, լրացուցիչ ջանքեր: Ոչ ոք չի գա և մեզ երջանիկ չի դարձնի. միայն մենք ինքներս կարող ենք դրան հասնել: Եթե սովորենք սիրել և աշխատել լավ, ասել է թե ճիշտ՝ ամեն օր ջանք գործադրելով և ինքերս մեզ վրա աշխատելով…

Վերլուծություն

Ֆրեյդը հեշտորեն ցույց է տալիս երջանիկ լինելու ճանապարհը,ասելով, որ սիրելով և լավ աշխատելով մարդը և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես առողջ է լինում։Սակայն այդ ճանապարհը, երբեմն շատ դժվարին է լինում։Մարդը շատ ժամանակ կախված միջավայրից կամ որևէ այլ հանգամանքների բերումով չի կարողանում զբաղվել նրանով ինչ իսկապես իրեն երջանիկ է դարձնում։Հաճախ մասնագիտությունը, որը մենք ընտրում ենք մեր ապագան բարեկեցիկ դարձնելու համար չի տալիս սպասվելիք արդյունքը և ստիպված ենք լինում այլընտրանքի։

Այսինքն զբաղվում ենք նրանով ինչը մենք ոչ թե սիրում ենք այլ կատարում ենք միայն լավ արդյունքի հասնելու համար։Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք ,որը կատարում ես լավ ի վերջո նաև դառնում է սիրելի, քանի որ այդ աշխատանքում ուժ և եռանդ ես ներդնում։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

250px-john_holt_educatorՊնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.

  • Մեզ հենց հարկավոր է ավելի լավ ճանաչել մեր աշակերտներին, և դրան ամենալավը կարելի է հասնել ոչ թե նրանց անձնական գործերի միջոցով, որոնք լրացված են կիսագիտական հոգեբանական ախտորոշումներով, և նրանց հիվանդությունների երկար ցանկով, այլ աշակերտներին տալով մտքի, խոսքի և գործունեության որոշակի ազատություն, որքան թույլատրված է դպրոցում, և հետո ոսումնասիրելով նրանց արարքները:

Յուրաքանչյուր երեխա յուրովի է իր հետաքրքրություններով և առանձնահատկություններով։ Ուսուցիչը պետք է կարողանա  հետաքրքիր կազմակերպել ուսումնական պրոցը, որպեսզի ներգրավի բոլոր սովորողներին։

  • Որպեսզի վստահենք երեխային, մենք պետք է մեզ վստահենք, այնինչ մեզանից շատերին դեռ մանկուց ներշնչել են, որ ինքդ քեզ վստահել չի կարելի:

Համամիտ եմ այս պնդման հետ այո, պետք է սովորել վստահել: Առաջին հերթին պետք է լսել միմյանց, հասկանալ, թե ինչ է ցանկանում, վախենում կամ անհանգստանում։

  • Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները:

Համամիտ եմ քանի որ սխալ տեսակետ է։ Շատ ծնողներ անկախության մեջ վտանգ են տեսնում, բայց պետք է ազատությունն ընդունեն, որպես ինքնուրույնություն։

  • Առաջին հերթին մանկավարժը պետք է ձգտի տեղ նախապատրաստել՝ ֆիզիկական, մտավոր և զգայական տարածություն, որտեղ աշակերտները հնարավություն կունենան համեմատաբար հետաքրքիր կյանքով ապրելու: Հետո ուսուցչի գլխավոր գործը տեսնելն է, թե ինչով են աշակերտները զբաղվում այդ տարածքում:

Երեխայի առանձնահատկությունները հասկանալու համար պետք է նրանց ուսումնասիրել։ Երեխաներին հարկավոր է ուսումնասիրել գործունեության մեջ, ուսուցման և զարգացման պրոցեսում։ 

Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ.

  • Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:

Համամիտ չեմ, այս պնդման հետ քանի որ արդյունավետ մեթոդների դեպքում երեխաները կարող են շատ նյութ յուրացնել։ Պետք է հաշվի առնել սովորողի առանձնահատկությունները, լինել համբերատար։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Ի՞նչ է կարողանում  անել դպրոցը և ի՞նչ չի կարողանում։

Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին։ Միայն լավ մարդ լինելը քիչ է լավ ուսուցիչ լինելու համար։ Անձի զարգացման և ձևավորման կարևոր խթանը միջավայրն է։  Շատ հաճախ դպրոցից է կախված երեխաների անձնային որակները, քանի որ նրանք մեծ մասը անց են կացնում դպրոցում։

Ուսուցումը ուսուցչի և աշակերտների փոխազդեցության նպատակաուղված գործընթաց է, որի ընթացքում իրականցվում են դպրոցականի կրթությունը, դաստիրակությունը և զարգացումը։ Մարդիկ տարբերն են, յուրաքանչյուրը ունի իր հետաքրությունները։ Եվ լավագույն արդյունքի համար ուսուցիչը պետք է աշխատի տարբեր մոտեցումներ ցուցաբերել յուրաքանչյուր անձի նկատմամբ, որն էլ կապահովի ոչ միայն աշակերտների և ուսուցիչների միջև համագործակցություն այլ նաև կստեղծվի ջերմ միջավայր,դա էլ իր հերթին կնպաստի  կրթական համալիրի  բարելավմանը։

Ի՞նչ է կարողանում  անել դպրոցը։ Դպրոցը մեզ տալիս է լայն շփման շրջանակներ,մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ,ուսուցիչներ ովքեր սովորողների համար դառնում են ոգեշնչման և նոր ոլորտներ բացահայտելու աղբյուր,միջոցառումներ, որտեղ կարողանում է իրեն դրսևորել երեխան ցույց տալով այն գիտելիքները, որը կուտակել է ուսման շրջանում։

Մեծ մասամաբ նաև ուսուցչից է կախված երեխան լա՞վ ,թե՞ վատը կդառնա։Պետք է սիրել աշխատանքը, երեխաներին, լինել սովորողների  լավագույն բարեկամը, ընկերը։Աշխատելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ինձ համար բացահայտեցի նոր որակներ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։ Արդեն մեկ տարի է ինչ աշխատում եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում, իսկապես նախանձելի դպրոց է։ Քանի որ այստեղ սովորեցնում են սիրել, սիրում և սեր են սերմանում, կրթահամալիրը ստեղծում և ոգեշնչվում է ստեղծածով։

Հանրակրթական դպրոցների հիմնական խնդիրն է, որ պետք է սովորել գիտելիք ձեռք բերելու համար, այլ ոչ թե պարզապես լավ գնահատականի։ Մենք միշտ մտածում ենք, որ լինելով դպրոցում մեր երեխաները պաշտպանված են ամեն ինչից, բայց հենց այնտեղ են նրանք բախվում դժվարությունների։Երեխաները հաճախ անտեսվում են ուսուցչի կողմից, չեն կարողանում ներգրավվել իրենց հասակակիցների շրջապատ և նրանք աստիճանաբար մեկուսանում են,դառնում սոցիալական առումով ոչ ակտիվ և դա նաև ազդում է նրանց կրթության որակի վրա։ Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվել կարելի է և պետք է, քանի որ միայն այդպես դու կկարողանաս ինչ-որ բան սովորել։

Շատ ժամանակ երեխաները դպրոցում ենթարկվում են հոգեբանական ճնշման, որն էլ հետագայում հանգեցնում է մեծ խնդիրների։ Երբ որևէ բան սխալ ես անում, հայտնվում ես ծիծաղելի իրավիճակում, ուսուցչի խնդիրն է կանխել դա, այլ ոչ թե խթան հանդիսանալ այդ գործում։

Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

Մանկավարժական ճամբար 12․08․2020

Օրը սկսեցինք Հարավային դպրոցում: Ընկեր Լենայի հետ մի փոքր շրջեցինք, տեղանքին ծանոթանալուց հետո  ամենքս ստացանք մեր առաջադրանքը և գործի անցանք։ Մենք ՝ ճամբարականներս մի քանի խմբի բաժանվեցինք, մի մասը զբաղվեց դպրոցի արտաքին տեսքի հարդարմամբ, մյուս մասս էլ այգեգործական աշխատանք կատարեցինք։

Это слайд-шоу требует JavaScript.

Որին հաջորդեց երգը և պարը։  Կրկնեցինք երեկվա անցածը և սովորեցինք շատերիս համար ծանոթ մի նոր երգ։

Երգ ու պարից հետո ընկեր Անուշի հետք քննարկեցինք Օշոյի առակներից մեկը։ Իսկ տանը հանձնարարված էր գրել էսսե ՝ Ի՞նչ է կարողանում  անել դպրոցը և ի՞նչ չի կարողանում։

Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

Մուտք մանկավարժական ճամբար

․․․․․․Եթե ուսուցիչը սերը ունի միայն գործի նկատմամբ, նա լավ ուսուցիչ կլինի։ Եթե ուսուցիչը սեր ունի միայն աշակերտի նկատմամբ, ինչպես հայրը, մայրը, նա ավելի լավ կլինի այն ուսուցչից, որը կարդացել է բոլոր գրքերը, բայց չունի սեր ոչ գործի, ոչ էլ աշակերտի նկատմամբ։ Երբ ուսուցիչն իր մեջ մարմնավորում է սեր գործի և աշակերտի նկատմամաբ, նա է կատարյալ ուսուցիչը։

Լև Տոլստոյ

Օրը սկսվեց  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կողմից ներկայացված պլանի։ Արդեն մեկ տարի է աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և երկրորդ անգամ եմ անցնում մանկավարժական մուտքի ճամբար։Ուրախ եմ, որ նորից եմ անցնում, քանի որ ամեն  անգամ ձեռք ես բերում նոր գիտելիքներ և, որ ամենակարևորն է ընկերներ։

Եղանք Հյուսիսային և Մայր դպրոցում։ Շրջեցինք դպրոցներով ընկեր Շամիրամը նորեկներին ներկայացրեց   կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագիրը։

Այսօր Ջուլիետտա Ղազարյանի հետ սովորեցինք «Բաղը քաղինք», «Քաղենք խաղող» երգերը և«Բուլուլ», «Թաշկինակներով պար» ազգային պարերը։

 

Մի փոքր հանգստից հետո ընկեր Հասմիկի օգնությամբ սկեսինք աշխատել  իմ շատ սիրելի  նյութի՝ կավի հետ։ Պատրաստեցինք հետաքրքիր զարդեր։

Մեր ճամբարային օրը ավարտվեց մարմնամարզության դասով։ Ընկեր Հասմիկի հետ խաղացինք սեղանի թենիս։ Մեր խմբում գրեթե բոլորս կարողացանք լավ խաղալ,  այդ պատճառով էլ պարապմունքը անցավ շատ հետաքրքիր և ակտիվ:
Рубрика: Без рубрики, Մարզական, Ամառային ճամբար, Կամավորական աշխատանք

Ճամբարային ուրախ օր

Մեր ճամբարային օրերը անցնում են շատ հետաքրքիր։ Իհարկե օրը սկսում ենք շրջակա միջավայրի մաքրությամբ և ծաղրիկների խնամքով։

Читать далее «Ճամբարային ուրախ օր»

Рубрика: Без рубрики, Ինքնակրթություն

Հենրի Միլեր «Խեցգետնի արևադարձը»

Արվեստագետը միշտ էլ մենակ է, եթե, իրոք, արվեստագետ է: Միակ բանը, որ պետք է արվեստագետին, մենությունն է:

Մեջբերումներ գրքից․

  • Կյանքն ամենուր շարունակվում է: Կյանքը միշտ էլ շարունակվում է: Երևի ուր էլ գնամ, դրամա է: Մարդիկ ոջիլների պես են. մտնում են մաշկիդ տակ և տեղավորվում: Քորվում ու քորվում ես արյունոտվելու աստիճանի, բայց անզոր ես ընդմիշտ ազատվել ոջիլներից: Ամեն տեղ էլ, ուր գնում եմ, մարդիկ իրենց կյանքը խառնաշփոթ են դարձնում: Ամեն մեկը իր անձնական ողբերգությունն ունի: Դժբախտությունը, տաղտուկը, վիշտը, ինքնասպանության միտքը հիմա արյան մեջ են: Մթնոլորտը հագեցած է աղետի, հուսալքման, ապարդյունության շնչով: Քորվիր ու քորվիր, մինչև  որ մաշկահան լինես: Ինչևէ, դա առույգություն է տալիս ինձ: Վհատվելու կամ ընկճվելու փոխարեն հաճույք եմ ստանում: Ես նորանոր աղետների, ավելի մեծ փորձանքների, ավելի տպավորիչ ձախողումների եմ կարոտ: Թող աշխարհը փուլ գա, թող բոլորը քորվեն մահու չափ:
  • — Ամենազո՜ր Աստված, այս ի՞նչ օրն եմ ընկել: Մարդիկ, դուք ի՞նչ իրավունք ունեք իմ կյանքը տակնուվրա անել, գողանալ ժամանակս, փորփրել հոգիս, ծծել մտքերս, ինձ դարձնել ձեր ընկերակիցը, մտերիմն ու տեղեկատու բյուրոն: Ու՞մ տեղն եք դրել ինձ: Վարձու զվարճաբա՞ն եմ, որն ամեն երեկո պարտավոր է ինտելեկտուալ ֆարս խաղալ ձեր անմիտ քիթումռութների առաջ: Ստրու՞կ եմ, որին գնել ու պահում են ձեզ նման դատարկապորտների դիմաց սողալու և իր ամբողջ կարեցածն ու իմացածը ձեր ոտքերի տակ դնելու համար: Հասարակաց տան աղջի՞կ եմ, որը պետք է փեշը բարձրացնի կամ շապիկը հանի թանկ կոստյում հագած առաջին իսկ տղամարդու պահանջով:
    Ես մի մարդ եմ, ով կուզենար հերոսական կյանքով ապրել և աշխարհը, իր տեսակետից, ավելի տանելի դարձնել: Եթե թուլության, թալկացման, նեղության պահին ազատություն եմ տվել զգացմունքներիս` բառերի մեջ սառած հրկեզ ցասմանը, պատկերներում դրոշմված կրքոտ երազանքին, խնդրեմ, ընդունեք` ինչպես կուզեք… բայց ինձ հանգի՛ստ թողեք:
    Ես ազատ մարդ եմ և ազատությանս կարիքն ունեմ: Ես պետք է մենակ լինեմ: Պետք է առանձնության մեջ մտորեմ ամոթիս և հուսահատությանս մասին: Արևն ու փողոցների սալարկը ինձ հարկավոր են առանց ուղեկիցների, առանց խոսքուզրույցի,  ես պետք է ինքս ինձ հետ առանձին մնամ, միայն սրտիս երաժշտության ուղեկցությամբ: Ի՞նչ եք ուզում ինձնից: Երբ ասելիք ունեմ, տպագրում եմ: Երբ տալիք ունեմ, տալիս եմ: Ձեր քննախույզ հետաքրքրասիրությունից սիրտս խառնու՜մ է: Ձեր գովաբանությունները նվաստացնու՜մ են ինձ: Ձեր թեյը թունավո՜ր է: Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ: Միայն Աստծու առաջ եմ պատասխանատու, եթե Նա գոյություն ունի՛:-Պապին
  • Արվեստի էությունն էլ հենց մինչև վերջ գնալն է:
Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար, Կամավորական աշխատանք

Արտակարգ ճամբար

116342144_733634114094322_9189137464788258700_n

Ճամբարային օրերը մեզ մոտ այնքան հետաքրքիր և հագեցած էր, որ նույնիսկ մոռանում էինք ժամանակի մասին։ Օրը սկսում էինք շրջակա միջավայրի խնամքով, որին հաջորդում էր․

Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար, Ծեսեր, Կամավորական աշխատանք

Ջա՜ն Վարդավառ

Վարդավառը` ամառային սիրելի տոն է։

Արևմտյան դպրոցի լողավազանում տոն էր:  Ճամբարականների հետ երգեցինք, խաղացինք ծիսական խաղեր և վերջում մի լավ ջուր ցողեցինք միմյանց։