Ճամբարակների հետ օրը սկսում ենք շրջակա միջավայրի խնամքով։

Ճամբարականների հետ մաքրման աշխատանքներ իրականցրեցինք դպրոցի շրջակայքում և նրա հարակից տարածքներում։ Մաքրեցինք տարածքը աղբից, չորացած տերևներից։
Ընկեր Սեդայի հետ պատրաստվում ենք Վարդավառի ծեսին։ Ճամբարակաների ծանոթացան և խաղացին մանկական, ազգային ծիսական խաղեր։
https://www.youtube.com/watch?v=9DCBYAiyZ30Մի լավ լողալուց հետո մեր ճամբարականները շտապեցին դեպի ՝ Ագարակ ձիավարության։ Շրջեցինք Ագարակում նորեկ ճամբարականները տեղեկատվություն ստացան կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին։
https://www.youtube.com/watch?v=kL1WY9gzE-E
Արևմտյան դպրոցի ճամբարականները պատմում են իրենց սիրելի ճամբարի մասին:
Առաջարկում եմ լսել այն․
Ողջույն:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզը իր ամառային լողափնյա ճամբար է հրավիրում բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են երգել, պարել, լողալ, մարզվել, խնամել կենդանիներին, հեծանիվ վարել, ճամփորդել և զվարճանա՜լ։
Սիրով սպասում ենք Ձեզ
Տևողությունը՝ հուլիսի 13-17
Ճամբարի ղեկավար՝ Անի Ենգոյան
Էլ․ հասցե՝ ani-engoyan@mskh.am
Հեռախոս՝077 46 49 87
Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1
Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ, իրեր.
Ճամբարային գործունեություն
Հուլիսի 14, երեքշաբթի
09․00-09․15—Ճամբարականների դիմավորում
9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք
09:30-10.00 — Բակային աշխատանք
10.00-10.30 — նախաճաշ
10.30-13:00— Լողափնյա խաղեր
13.00-14։00 — Ընթերցանություն
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Թիմային զվարճալի խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Հուլիսի 15, չորեքշաբթի
09․00-09․15—Ճամբարականների դիմավորում
9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք
09:30-10.00 — Մարմնակրթություն
10.00-10.30 — նախաճաշ
10.30-12:30— Լողափնյա խաղեր
13.00-14։00 — Ընթերցանություն
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Զարգացնող խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Հուլիսի 16, հինգշաբթի
09․00-09․15—Ճամբարականների դիմավորում
9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք
09:30-10.00 — Բակային աշխատանք
10.00-10.30 — նախաճաշ
10.30-13:00— Լողափնյա խաղեր
13.00-14։00 — Մուլտֆիլմի դիտում
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Կավագործություն
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Հուլիսի 17, ուրբաթ
09․00-09․15—Ճամբարականների դիմավորում
9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք
09:30-10.00 — Բակային աշխատանք
10.00-10.30 — նախաճաշ
10.30-12:00— Լողափնյա խաղեր
12.30-13.00 — Այց ագարակ
13.00-14։00 — Ընթերցանություն
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Բակային ազգային խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Մեջբերում Ալբեր Կամյու «Անկում» գրքից․
Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։
Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Բավականին երկար ճանապարհ ունեցանք մինչև հասանք դրախտավայր Արատես։ Եղանք՝ Հայրավանքում, Սելիմի լեռնանցքում, Հերմոնի վանքում, Զորաց եկեղեցում։ Երեք օրվա ընդացքում կարողացնաք շատ տեսարժան վայրեր բացահայտել։ Ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ մտնել այս հղումով Ճամփորդություն դեպի Արատես։
Ժամանակը կարողացանք ճիշտ օգտագործել, հասցրեցինք վայելել թե՛ միմյանց ներկայությունը, թե՛ դրախտավայր Արատեսը և իրականացրեցինք դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ։
Նախաճաշից հետո սկսում էինք միջավայրի բարեկարգման աշխատանքները։ Բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցինք աշխատանքը հետևյալ ուղություններով՝
Ահա աշխատանքի արդյունքը․
Երեկոյան ընկեր Սմբատի և Տարոնի ուղեկցությամբ, զբոսնում էինք Արատեսով։Եղանք Արատեսի ժայռում, որին վտանգավոր ճանապարհով մոտեցան ամենահամարձակները։
Լինելով Արատեսում չէինք կարող անտեսել մեր մեղվաընտանքիներին։ Ընկեր Սմբատը մանրամասն ներկայացրեց մեղուների, մեղվապահության առանձնահատկությունների մասին։
Արատեսի դպրական կենտրոն մեկնեցինք հետևյալ ճանապարհով ՝ Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Զորաց Եկեղեցի-Հերմոն-Արատես։

Մեր ուսումնական ճամփորդության սռաջին կանգառը սկեսինք Հայրավանք վանական համալիրից։ Հայրավանքի եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ:
Հաջորդ կանգառը եղավ դեպի Կոթավանք։ Գտնվում է Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան 2-րդ, 851-901 թվականներին:

Եկեղեցու վրա եղել է ընդարձակ շինարարական արձանագրություն, որը մեզ է հասել Ստեփանոս Օրբելյանի միջոցով: Հատակագիծը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է:


Հաջորդիվ եղանք Օրբելյանների քարավանատանը։ Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա։ Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։

Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը։
Իսկ վերջին կանգառը եղավ Զորաց եկեղեցին։

Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:
Վերադառցանք հետևյալ ճանապարհով ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։
Ճանապարհից մի փոքր շեղվեցինք և գնացինք Հորբատեղ գյուղ։

Հորբատեղ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և 13-14-րդդարերի խաչքարեր։

Հաշվի չառնելով հորդառատ անձրևը մենք համառորեն գնում էին դեպի բնական շատրվանող աղբյուրը Հորբատեղ գյուղում։

Աշխատանք ֆիզիկական միջավայրում
Պարտիզապուրակային աշխատանքներ Արևմտյան դպրոց-պարտեզում
Ուսումնական ճամբար Արատեսում— հուլիսի 2-4- Մասնակցություն Տաթև Բլեյանի նախագծին- Արատեսի դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ
Ամառային ճամբար
օգոստոսի 3-7-ը
Ամառվա ընթացքում իրականացվող նախագիծ
Ուսումնական ճամբար Արատեսում— հուլիսի 2-4- Մասնակցություն Տաթև Բլեյանի նախագծին- Արատեսի դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ
«Պատմություն» առարկայի բովանդակության և դասավանդման մեթոդները
Իրականացվող նախագիծ- Ուրվական դարձող Երևան
Հասարակագիտությունը մի առարկա է, որի ուսումնասիրումը օգնում է սովորողներին մուտք գործել հետաքրքիր աշխարհ, որտեղ կծանոթանան բազմաթիվ գաղափարների, կսովորեք մտածել և վերլուծել։ Հասրակագիտություն բառը կազմված է հարսարակություն և գիտություն բառերից, այսինքն ՝ այն գիտություն է հասարակաության մասին։
Դասընթացի հիմնական նպատակն է.
Դասընթացի խնդիրներն են․
Ուսումնական միջավայրը`
Ծրագրում