Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 15-րդ ջոկատի մասնակիցներ
Օր՝ հունվարի 18, մեկնում 11։30
Վերադարձ ՝ 13։35
Մեկնման կետ՝ Բախշյանի այգի
Նպատակը՝ Ճանաչողական այց, ծանոթացում հայկական տարազներին, արծաթյա իրերին և կտավներին։
Ընթացքը` Ազգագրական ստուգատեսի ընթացքում ճամբարականների հետ ուսումնասիրել ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։ Մինչև ճամփորդությունը կհանդիպենք «Տերյան Մշակութային տնօրենի» հետ, կխոսենք տարազի պատմության, տարրերի մասին ։
Սովորողները տեղեկություն են գտնում և ուսումնասիրում թանգարանի մասին, հետաքրքիր տեղեկություններ հավաքում համացանցից և տեղադրում բլոգում։
Ճամբարականին անհրաժեշտ իրեր՝ ուսապարկ տաք հագուստ/փոխնորդ տաբատ, գուլպա/ ձեռնոց, շարֆ սահնակ, ձնագնդի սարքելու մկրատ, դահուկ բրդուճներ, թերմոսով թեյ ախտահանիչ միջոց թաց և չոր անձեռոցիկներ անհատական դեղատուփիկ/սանտավիկ, պերեկիս, բամբակ, անհատական ալերգիայի բժշկի ցուցումով հաբ/
Մարզական գույքը վերցնելու ենք Արևմտյան դպրոցից՝ սահնակ, դահուկ, սահելու մարզական փուչիկներ
Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ:
Համակարգող՝ Անի Ենգոյան Օգնական՝ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի սովորողներ,
Օր՝ նոյեմբերի 22
Արևմտյան դպրոցի 4․2 դասարանի սովորողներ, օր՝ նոյեմբերի 15
Ճամփորդության տևողությունը՝ 10:30-14:00 Ճամփորդության երթուղին՝ Բաբաջանյան փողոց, Բախշյանի այգի- Իսակովի Պողոտա-Գրիգոր Լուսավորիչ Փողոց-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի Պողոտա Մինչ ճամփորդության մեկնելը, սովորողները ուսումնասիրել, որոնել, տեղեկացել են Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի, հայ գրերի գյուտի, մագաղաթի և որդան կարմիրի մասին: Միասին քննարկել ենք թեմաները հայրենագիտության պարապմունքների ժամանակ:
Որոնողական աշխատանքներ՝
Արդյունք՝ Կտեսնենք իրական մագաղաթյան մատենագրության նմուշներ, հայ մշակութային կարևոր արժեք ներկայացնող պատմական իրեր, կծանոթանանք Մատենադարանի՝ որպես եզակի կառույց, ճարտարապետությանը։ Կսովորենք թանգարաններ այցելելու մշակույթը։ Ճամփորդությունից հետո պատումների և ռադիոնյութերի տեսքով ամփոփում կունենանք սովորողների բլոգներում:
4.2 դասարանի սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան ինստիտուտ: Սովորողները մասնակցեցին Զար Զընգը կրթական նախագծին: Սովորեցին , բացահայտեցին հայկական ազգային երաժշտական գործիքները, այնուհետև դասարանը վերածվեց մի մեծ նվագախումբ-երգչախմբի, միասին երգեցինք Կոմիտասի Զար Զընգը, Կաքավիկ, Լորիկ երգերը:
Ծրագիր՝ «Սարյան և Կոմիտաս»․ կրթական ծրագիր, որը իրականացվում է Սարյանի տուն -թանգարանի համագործակցությամբ
Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, կբացահայտի Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները ։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն։ Դասերի և երկարացված օրվա ընթացքում կուսումնասիրեն Կոմիտասի ստեղծագործական կյանքը ֆիլմերի, ուսումնական նյութերի միջոցով։
Ընթացքը՝
Ծրագիրն իրականացվում է Կոմիտասի թանգարան ինստիտուտի և Մարտիրոս Սարյանի տուն — թանգարանի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում կներկայացվեն Սարյանի և Կոմիտասի ՝ազգային արվեստ ստեղծելու ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն նկարչի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո: Ապա մասնակիցները ևս կլսեն կոմիտասյան այդ գործերը և զուգահեռաբար կնկարեն:
Կերգենք Կոմիտասյան երգեր
Բակում կանենք ֆլեշմոբ
Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած ինֆորմացիան։
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Վայր՝ Արգածոտնի մարզ, Ամբերդ, Քարի լիճ, Քարի լճի դիմացի բլուր Համակարգողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի սովորողներ Նպատակը՝ Ծանոթացում Ամբերդ ամրոցին, կառուցման պատմության, աշխարհագրական դիրքին: Քարի լիճ, տարածքի հետազոտություն, էկո ակցիա՝ մաքրում ենք Քարե լճի հարակից աղտոտված տարածքը: «Հայաստանի մարզերը»և «Ճանաչենք այցելելով», «Հայոց բերդերը» հայրենագիտական նախագծերի իրականացում, մասրահավաք-ալոճահավաք, Կոմիտաս վարդապետի ծնունդը նշանավորենք անտիվիրուս տարածելով Հայաստանով: Արդյունք՝ հայրենաճանաչություն, ՀՀ մարզերի ճանաչում, բերդերի ուսումնասիրություն, մառանի համար մասուրի և ալոճի բերքի ամբարում, Կոմիտասյան երգերի կատարում Վահրամաշեն եկեղեցում: Պատումաշարը և տեսաֆիլմը՝ բլոգներում:
Հայաստանը իր խորությամբ է երկիր։ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ ՝ տասը կյանքը էլ չես սպառի։ Վանո Սիրադեղյան
Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ արդեն 4-րդ դասարանի ճամփորդների հետ սկսել ենք բացահայտել Հայսատանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել։
Շատ երկար էին սպասել եռօրյա ճամփորդությանը։ Մեր ճամփորդական սկիզբը եղավ Արատեսը։ Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ժամերգությունից հետո, բարձ տրամադրությամբ, մի քիչ հուզված (Երևանից լինելու էին հեռու) երգով, պարով ճամփա ընկանք դեպի դրախտավայր Արատես։
Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Ճամփորդներիս հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։ Արփա գետը, շատ կարևոր դեր ունի Սևանա լիճ մատակարարելու գործում։ Մեր Սևանա լճի մակարդակը տարիներ շարունակ իջել է, մեր Արփա գետն էլ բավականին ջրի պաշար ունի և մարդիկ, որոշում են գետի հունը փոխել։ Կառուցում են Կեչուտի ջրամբարը, որի օգնությամբ ջուրը թափվում է Սևանա լիճ։
Շարունակելով ճանապարհը եղանք Զորաց եկեղեցում։ Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:
Եվ ահա հասնաք հյուրընկալ Արատես։
Այնքան լավ ժամանկ էինք գնացել։ Մասնակցեցինք Մեղրաքամի ծեսին։ Ընկեր Աչերի հետ մեղվա և մեղրա գովք իրականացրեցինք ։ Շնորհակալ ենք ընկեր Արմինեին, որ քաղցրացրեց մեր օրը։