Рубрика: Ճամփորդություններ

Կոմիտասյան օրերի շրջանակում ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի սովորողներ (առավելագույնը 25)

Պատասխանատուներ՝ Աչեր Բաստաջյան, Անի Ենգոյան

Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ժամկետը՝ հոկտեմբեր 7 9:30-12:30

Ծրագիր՝   «Սարյան և Կոմիտաս»․ կրթական ծրագիր, որը իրականացվում է Սարյանի տուն -թանգարանի համագործակցությամբ

Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, կբացահայտի Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները ։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն։ Դասերի և երկարացված օրվա ընթացքում կուսումնասիրեն Կոմիտասի ստեղծագործական կյանքը ֆիլմերի, ուսումնական նյութերի միջոցով։

Ընթացքը՝

  • Ծրագիրն իրականացվում է Կոմիտասի թանգարան ինստիտուտի և Մարտիրոս Սարյանի տուն — թանգարանի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում կներկայացվեն Սարյանի և Կոմիտասի ՝ազգային արվեստ ստեղծելու ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն նկարչի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո: Ապա մասնակիցները ևս կլսեն կոմիտասյան այդ գործերը և զուգահեռաբար կնկարեն:
  • Կերգենք Կոմիտասյան երգեր
  • Բակում կանենք ֆլեշմոբ

Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած ինֆորմացիան։ 

Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:

Ճամփորդության ծախսեր՝ճանապարհածախս, տոմսի արժեք՝ 1500 դրամ:

Մասնակիցներ՝

Рубрика: Ճամփորդապատում, Ճամփորդություններ

Գիտելիքի օրը ՝ բարձունքում

Սեպտեմբերի մեկին՝ գիտելիքի օրը նշեցինք Կոտայքի մարզում։ Երգելով բարձրացանք Թեղենյանց վանքը։

Վանքի տարածքի ստեցինք,նախաճաշեցինք, այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը։

Օրը հրաշալի էր,իսկական նվեր էր յուրաքանչյուրիս՝ գիտելիքի օրվա ամենասիրուն նվերը…

Լուսաբանում են սովորողները

4․1 դասարան

4․2 դասարան

Рубрика: Ճամփորդություններ

Հյուրընկալ Արատեսում

Քանի որ իմ ճամփորդ տղաները երկար քնել չեն սիրում, վաղ արթնացանք և սկսեցինք մի լավ մարզվել, մինչ աղջիկները քնած էին։

Դե իսկ հետո բոլորով սկեցինք միջավայրի խնամք կատարել, մենք գիտենք թե ինչ կարևոր է մաքուր պահել մեր շրջապատը։

Մի լավ աշխատելուց հետո, մեզ մնում էր հանգաստանալ։ Արագ զգեստափոխվեցինք և շտապեցինք գետում լողալու։

Մեր հավես օրը եզրափակեցինք խարույկի շուրջ։

Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում, Ճամփորդություններ

Դեպի դրախտավայր Արատես

Հայաստանը իր խորությամբ է երկիր։ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ ՝ տասը կյանքը էլ չես սպառի։ Վանո Սիրադեղյան

Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ արդեն 4-րդ դասարանի ճամփորդների հետ սկսել ենք բացահայտել Հայսատանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել։

Շատ երկար էին սպասել եռօրյա ճամփորդությանը։ Մեր ճամփորդական սկիզբը եղավ Արատեսը։ Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ժամերգությունից հետո, բարձ տրամադրությամբ, մի քիչ հուզված (Երևանից լինելու էին հեռու) երգով, պարով ճամփա ընկանք դեպի դրախտավայր Արատես։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Ճամփորդներիս հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։ Արփա գետը, շատ կարևոր դեր ունի Սևանա լիճ մատակարարելու գործում։ Մեր Սևանա լճի մակարդակը տարիներ շարունակ իջել է, մեր Արփա գետն էլ բավականին ջրի պաշար ունի և մարդիկ, որոշում են գետի հունը փոխել։ Կառուցում են Կեչուտի ջրամբարը, որի օգնությամբ ջուրը թափվում է Սևանա լիճ։

Շարունակելով ճանապարհը եղանք Զորաց եկեղեցում։ Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:

Եվ ահա հասնաք հյուրընկալ Արատես։

Այնքան լավ ժամանկ էինք գնացել։ Մասնակցեցինք Մեղրաքամի ծեսին։ Ընկեր Աչերի հետ մեղվա և մեղրա գովք իրականացրեցինք ։ Շնորհակալ ենք ընկեր Արմինեին, որ քաղցրացրեց մեր օրը։

Рубрика: Ճամփորդություններ

Մուղնի, Սաղմոսավանք

Մեր «Ելք» ստուգատեսն ամփոփեցինք քաղաք Աշտարակում։  Երրորդ դասարանն ավարտած մեր սովորողների և ծնողական համայնքի հետ ճանապարհ ընկանք դեպի Մուղնիի Սբ.Գևորգ եկեղեցի։ Եկեղեցում աղոթեցինք, երգեցինք, այնուհետև Սաղմոսավանքի գեղեցիկ բակում կոմիտասյան երգ ու տաղով, խաղերով, նկարչական պլեներով հավես օր ունեցանք

Рубрика: Ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում

 Բարձունքի հաղթահարում նախագծով եղանք Լուսագյուղի Թուխ Մանուկ մատուռում․․

Երգելով, հավես տրամադրությամբ, առանց տրտնջալու բարձրացանք « Թուխ Մանուկ» մատուռը։ Մատուռի տարածքից այնքան գեղեցիկ էր ամենբան։

Մեզ հետ էր նաև հայրենագետ ՝ ընկեր Սոնան, որի շնորհիվ շատ տեղեկություններ ստացանք մատուռի և Արագածոտնի մարզի մասին։

Рубрика: Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք. Նկարչական պլեներ- Վարպետության դաս Սբ. Մարիանե եկեղեցու բակում

Սիրում ենք գարունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Ճամփորդելը մեր ամենասիրելի գործն է։ Անհամբերությամբ ու սիրով ենք ամեն անգամ նախապատրաստվում։ Այս անգամ Աշտարակ քաղաքում էինք։ Այստեղ զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր։ Սկզբում մտանք Սուրբ Մարիանե եկեղեցի, որից հետ եկեղեցու բակում մեզ էր սպասում նկարիչ ՝ Արմեն Թորոսի Բոյախչյանը։ Ունեցանք վարպետության դաս նկարչի կողմից։ Նկարչական պլեները կազմակերպեցինք  եկեղեցու բակում։ Որից հետո անհամբերությամբ շտապեցինք նկարչի արվեստանոց….

Рубрика: Ճամփորդություններ

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժ անատառապարկը ամբողջովին սպիտակ զգեստ էր հագել և կարծես հեքիաթում լինեինք։ Մաքուր, անբիծ․․․

Ձյան վրա այնքան լա՜վ էինք գլորվում,  տարբեր ձնախաղեր խաղացինք։

Մանրամասները ՝ տեսանյութում․

Рубрика: Ճամփորդություններ

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում

«Կախարդական անտառում» ներկայացումը մեզ շատ դուր եկավ։ Ներկայացումը ընկերության, միմյանց հանդեպ հանդուրժող լինելու մասին էր։ Եվ մենք հասկացանք, որ պետք է շատ սիրենք մեր ընկերներին և օգնենք միմյանց բոլոր հարցերում։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Անկախության տոնը՝ բարձունքին( Արայի լեռ, Ծաղկեվանք )

Անկախության տոնը՝ բարձունքին նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանցիները մեկնեցին Արագածոտնի մարզ՝ հաղթահարելու «Արայի լեռ, Ծաղկեվանք» բարձունքը:

Թե որքան ոգևորված էին սովորողները դժվար է նկարագրել։ Բարձունքը հաղթահարելուց հետ, տերունական աղոթքը կարդացինք միասին և հիացանք գեղեցիկ տեսարանով։ Հավատալով ավանդությանը մենք էլ սուրբ ջուր քսեցինք մեզ վրա։

Հետո կանգ առանք խնձորի այգիների մոտ ու տեղաբնակները մեզ խնձոր հյուրասիրեցին։ Եվ իրականացրեցինք նկարչական պլեներ։

Խնձորասերներով