Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:
Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:
Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը` որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։
Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
Պատասխանիր հարցերին՝
Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են ընդունված:
Մեդիագրագիտությունը կրթության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այն պետք է ուսումնասիրել թե՜ տանը, թե՛ դպրոցում։ Այս անգամ մեր սեմինարավարը ՝ Նվարդ Սարգսյանի էր ։ Սեմինարի ընթացքում խոսեցինք մեդիագրագիտության, համացանցային անվտանգության խնդիրների և էթիկայի մասին։
Այս անգամ մեզ այցելել էին Քոլեջի մի խումբ սովորողներ։ Նրանք ներկայացրին Canva ծրագիրը, խոսեցին այդ ծրագրի առավելությունների մասին։ Ճամբարականների ոգևորությունը անկարագրելի էր։ Չէ որ մենք շա՜տ ենք սիրում սովորել նոր ծրագրեր։
Հանդիպումից հետո մի խումբ ճամբարականներ սկսեցին ոգևորությամբ և ինքնուրույն կիրառել նոր յուրացրած ծրագիրը։
Ոգևորիչ է, երբ նախագիծը դառնում է վարաքիչ: Ուսումանասիրելով ազգային տարազը, ստեղծելով մեր հայրենագիտական խաղը, մեզ միայն մնում էր այցելել ազգային ոգով և կոլորիտով տուն-թանգարանը։ Թանգարան, որտեղ պահվում է նկարչուհու զարդերը, նկարները, տարզները, ազգային կարևոր նշանակություն ունեցող իրեր։
Ճամբարային հավես օրերը շարունակվում են։ Այս շաբաթ շատ հագեցած,ակտիվ և ուրախ անցավ։Մեր«Ուսումնական ձմեռ» նախագիծն ամփոփելուց հետո անցանք ճամբարային գործունեությանը։
Ազգագրական փառատոնի շրջանակում սկսեցինք մի նոր նախագիծ։ Ուսումնասիրում ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։1-ին և 2րդ ջոկատների հետ սկսեցինք թեմատիկ նյութերի հավաքագրումը։ Եվ ոգևորությունը և հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ Quizziz ծրագրով ստեղծեցինք խաղ։
Առաջարկում ենք դուք էլ փորձեք խաղալ ՝ Ազգային տարազ։