Рубрика: Без рубрики

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Հունիսի 10, երկուշաբթի

  • 9։00-9։20 —Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 9։20-11։30 — «պայքարի ծաղիկներ» տեխնոլոգիական նախագիծ
  • 11։30-12։00 — ընդմիջում
  • 12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Հունիսի 11, երեքշաբթի

  • 9։00-9։20 — Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 10:00-11:00- Մաթեմատիկա առարկայի գիտելիքի ստուգում
  • 11։00-12։30- ընդմիջում
  • 12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Հունիսի 12, չորեքշաբթի

  • 9։00-9։20 —Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
    9։20-11։30 — «պայքարի ծաղիկներ» տեխնոլոգիական նախագիծ
    11։30-12։00 — ընդմիջում
    12։00-14։00 աճի բնութագրերի, ԱՈՒՊ-ների լրացում, 4-5-րդ դասարանների ամփոփում

Читать далее «Մանկավարժական ճամբարի աշխատակարգ» →

Рубрика: Без рубрики

Հեծանվավարության ստուգատես

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 1-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Իրականացնել հեծանվավարության պարապմունքներ, որի շնորհիվ սովորողները ձեռք կբերեն հեծանիվ վարելու հմտություն։

Խնդիրներ՝

Գործունեության նախագծում և իրականացում

Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում

Աշխատանքի ընթացքը՝

Արևմտյան դպրոցի 1-ին դասարանի սովորողները կիրականացնեն հեծանվավարության ստուգատես: Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր երեխայի կարողությունների չափով, ըստ բարդության, առանձնացված են հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, ճանապարհային նշանների կիրառում, խաղեր:

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 2մ. երկարությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 3-4 արգելքների շրջանցմամբ
Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում

Համբարձման ծեսն Նոր Հաճնում

Համագործակցային նախագիծ Նոր Հաճնի թիվ 3 դպրոցի սովորողների հետ

Այս տարի էլ «Համբարձման տոն»-ը նշեցինք Նոր Հաճնի թիվ 3 դպրոցի 3-րդ դասարանցիների հետ։ Շատ հավես ու սիրուն օր ունեցանք։

Рубрика: Без рубрики

Ամառային հավեսի ճամբարի մեկնարկ

Նախագծի մասնակիցներ՝ 14-րդ ջոկատ

Աշխատակարգ ՝

Մայիսի 27

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05— Նախագծային աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

10։10-10։55-Նախագծային աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

11:05-11:50-  Նախագծային աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

11:55-12:40- Նախագծային աշխատանք Գոհար Բալջյանի հետ։

12:55-13:35-Նախագծային աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

Читать далее «Ամառային հավեսի ճամբարի մեկնարկ» →

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական նախագծեր

Վարպետության դաս սեբաստացի տատիկ Լիանայի կողմից

Օրը՝ մայիսի 15

Ժամը՝ 12:00

Վայրը՝ Ուսումնական Ագարակ

Մասնակիցներ՝ 5.2 դասարանի սովորողներ

«Մայիսյան հավաք»-ի ուրախ, հետաքրքիր օրերը շարունակվում են: Այս ընթացքում ավելի ակտիվ է մեր ծնողական համայնքը: Տարբեր վարպետության դասեր ենք ունենում ծնողների կողմից, որոնք շատ են ոգևորում մեր սովորողներին: Այս անգամ էլ Արցախցի սովորող Տոնիայի առաջարկով մեզ է միանալու իր Լիանա տատիկը: Նա սիրով համաձայնել է մեզ հետ պատրաստել Արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից ժինգյալով հաց։

Այս սիրուն առիթով էլ մայիսի 15-ին, ժամը՝ 12:00-ից կլինենք մեր ուսումնական Ագարակում: Կհունցենք խմորը, կվառենք թոնիրը և երգ ու պարով կիրականացնենք մեր ծեսը:

Ընթացքը՝

Ալյուրը մաղում ենք, խմորը հունցում, թողնում ենք հասունանա:

Կզրուցենք խմորի, թոնրի, հացի մասին: Սեբաստացի տատիկի հետ կվարենք հարցազրույց ազգային այլ ուտեստների մասին:

Շատ կարևոր է, որ սովորողներն են հենց մասնակցում ծեսին,որովհետև մասնակից դառնալով ավելի լավ են հասկանում խորհուրդը, կարևորությունը, արժեքը:

Արդյունքը կհրապարակենք կայքում, ուսումնական բլոգում։

Рубрика: Без рубрики, Դասընթացի ծրագիր

Ուսումնական պլանի կատարողական

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասավանդում եմ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարաններում հայրենագիտություն առարկան։ Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով: (ուսպլան, կետ 4)

ՀՀ կանրակրթության չափորոշիչ

Շատ հետաքրիր, գունեղ, սիրուն շրջան ունեցանք: Կրթահամալիրում ուսումնական ընթացքը կազմված է չորս շրջանից։ Դասարանական օրացույցով որոշվում է յուրաքանչյուր շրջանի անելիքները։ Աշխատում ենք ուսումնական օրացույցով՝ ըստ նախագծերի։ Առաջին և երրորդ շրջանում ուսումնական գործընթացը լինում է ըստ նախագծերի, նախապես կազմված աշխատանքային փաթեթով 1,2։ Իսկ երկրորդ և չորրորդ շրջանում ստուգատեսային -ճամբարային- նախագծային։

Ուսուցման շրջանում իրականցնում ենք հետազոտական, համագործակցային, սովորող-սովորեցնող, ճամփորդական( բազմօրյա ) հետաքրքիր նախագծեր, որոնց շնորհիվ սովորողը ձեռք է բերում ճանաչելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ։

Рубрика: Без рубрики, Մարզական

Մայիսյան հավաք․«Մարզական խաղեր»

Մասնակիցներ` Արևմտյան  դպրոցի 4.1 և 4․2  դասարաններ

Անցկացման վայրը՝   Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ,Յ․ Բախշյանի այգի

Պատասխանատու ՝   Անի Ենգոյան

Օրը՝ Մայիսի 10․ Մայիսի 19

Նպատակը՝    Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

․ Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`

Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Էստաֆետային խաղերի իրականացում

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

պարան

Ընթացքը`

Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսը  բռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։   Հաղթում է այն խումբը, որն առաջինն է  ավարտում։

Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝  Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։

Рубрика: Без рубрики, Մարզական

«Մարզական խաղեր» նախագիծ

Մասնակիցներ` Արևմտյան  դպրոցի ճամբարականներ

Անցկացման վայրը՝   Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ,Յ․ Բախշյանի այգի

Պատասխանատու ՝ Անի Ենգոյան

Նպատակը՝    Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

․ Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`

Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Էստաֆետային խաղերի իրականացում

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

պարան

Ընթացքը`

Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսը  բռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։   Հաղթում է այն խումբը, որն առաջինն է  ավարտում։

Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝ Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։

Рубрика: Без рубрики

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն

Օրը՝ մայիսի 9

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 14.00

Մեկնման վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Վայրը՝ Արմավիրի մարզ

Մասնակիցներ՝ 4․2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ ՝ Անի Ենգոյան,Սոնա Սարգսյան

Երթուղի՝ Սուրբ երրորդություն եկեղեցի-Արգավանդ- Մուսալեռ- Պտղունք- Ակնաշեն- Գայ գ․

Եղանակ ՝ այստեղ

Հայրենագիտական կանգառներ՝

  • Սուրբ Էջմիածին մայր տաճար
  • Սուրբ Շողակաթ Եկեղեցի
  • Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի
  • ՍուրբԳայանե եկեղեցի
  • Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի


Ճանաչենք մեր գյուղերը բացահայտում ենք ՀՀ գյուղերը-համայնքները, հայրենագիտական արտագնա պարապմունք։

Նախնական փուլ․

  • Քարտեզագրում
  • Տեղեկությունների, տեսասահիկների ստեղծում բլոգներում
  • Տեսական մասի սերտում զրույցների տեսքով