Նախակրթարանի երեխաները շատ են սիրում նկարել, այս անգամ մատիտներին փոխարինելու եկավ այլընտրանքային նկարչության ձևերից` մատիկանկարչությունը: Արդյունքում ստացվեց գեղեցիկ, ուրախ նկարներ: Մատիկանկարչության նպատակն է զարգացնել գեղագիտական ճաշակ, լինել ազատ գործողությունների մեջ, որը մեզ մոտ ստացվեց:
Рубрика: Կամավորական աշխատանք
Ավազով խաղ
Առավոտյան նախավարժանքից հետո, երեխաները սկսեցին խաղալ ավազով: Ավազով խաղը ամենասիրելին է:Ավազը ունի մի շարք դրական հատկանիշներ զարգացնող, հանգստացնող և ահա հինգ տարեկանները պատրաստեցին ավազե հետաքրքիր պատկերներ:
Միջավայրի խնամք
Առավոտը սկեսցինք միջավայրի խնամքով: Հինգ տարեկանները պարբերաբար մաքրում և խնամում են շրջակա միջավայրը:
Նուրի-Նուրի տիկնիկը և Պուպլատիկինը
Արևմտյան դպրոցի լողավազանում տոն էր: Նուրի նշանակում է անձրևի հարս: Նուրին տիկնիկ է, որի մասին ցավոք քչերը գիտեն: Հին ժամանակներում տապ օրերին այս տիկնիկները օգտագործել են անձրև ուզելու համար, ահա այսօր հինգ տարեկանները ընկեր Սեդայի հետ միասին երգեցին և անձրև էին խնդրում Նուրի- Նուրի տիկնիկից և Պուպլատիկինից:
Երեխաների Առօրյան
Առավոտը սկսեցինք ուրախ նախավարժանքով, երեխաները մարզվեցին, մի լավ թռվռացին: Խաղը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման հիմնական միջոցն է, այս անգամ երեխաները ավազով խաղացին, որից հետո լողացին, մուլտֆիլմ նայեցին:
Ստեղծագործում են փոքրիկ նկարիչները
Երեխաները շատ սիրում են նկարել և այսօր նրանց հանձնարարված էր նկարել ինքնանկարներ։ Նրանց երևակայությունը անսահման է։
Լողորդները
Լողում են Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկան լողորդները:
Լողը սովորողների ամենասիրելի զբաղմունքներից է: Ինքնուրույն զգեստափոխվելուց հետո, դրսում տեղադրված ցնուցուղի տակ թրջվելուց հետո, երեխաները շտապեցին դեպի լողավազան արևից ջերմացած ջուրը :
Ուսումնական պրակտիկա
Շարունակելով պրակտիկան, այս անգամ Արևմտյան դպրոց -պարտեզում եմ։ Շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ աշխատելու ընկեր Լիլիթի և նախակրթարանի լուսավոր երեխաների հետ։

Պրակտիկա օր հինգերորդ
Այսօր իմ ուսումնական պրակտիկայի վերջին օրն էր։ Օրվա սկզբում սաները խաղացին, այնուհետև լողացին։

Պրակտիկա օր չորրորդ
Այսօր սաների հետ շատ ուրախ օր անցկացրեցինք։ Առավոտյան ծիրանի ծառը թափ տվեցինք, իսկ հետո սաների հետ սկսեցին այն հավաքել։
Նախաճաշից հետո սաների հետ գնացինք Ագարակ։ Առաջին անգամ էի լինում Ագարակում, հատկապես ինձ շատ զարմացրեց, որ այնտեղ Պոնի տեսա։
Պրակտիկա օր երրորդ
Պրակտիկայի հերթական օրը անցավ բուռն և հագեցած։ Այսօր օրը սաները սկսեցին բակում, օգնեցին դաստերակներին, որից հետո սկսեցին նկարել, ես ինքս շատ եմ կարևորում նկարչության դերը երեխայի կյանքում, քանի որ նկարչության միջոցով աշակերտների մեջ զարգանում է հետաքրքրություն արվեստի նկատմամաբ նաև ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։
Այնուհետև ուսուցողական մուլտֆիլմ նայեցինք, որից երեխաները ստանում են հետաքրքիր տեղեկություններ տարբեր առարկաների և երևությունների մասին։

Իսկ վերջում եկավ երեխաների ամենասպասված լողալու ժամը․ այսօր Տիկին Մարինեն հետաքրքիր խաղեր էր կազմակերպել ջրում։ Երգեցին և հետաքրքրաշարժ ժամանակ անցկացրեցին ջրում։

Պրակտիկա օր երկրորդ
Պրակտիկայի հերթական օրը, որը շարունակվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում, սաների հետ միասին ունեցանք հետաքրքիր օր։ Առավոտյան երեխաներին դիմավորելուց հետո,սաները հանում են զգեստները և հագնում են լողազգեստները։ Այսօր երեխաները պատմեցին իրենց մասին նաև իրենց սիրելի բանաստեղծությունները արտասանեցին։ Որից հետո բակում խաղացին խնձորներով խաղ, լողացին և նկարեցին։




