Рубрика: Հայրենագիտություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:

Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ: Պատճառներից մեկն Էլ այն էր, որ, ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առա­ջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ: Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ: Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով Գագիկ II թագավորին՝ կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց: Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից: Գագիկ թագավորի մերձավորներից մեկը’ Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080 թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում’ գրավեց Բարձրբերդ ամրոցը: Ռուբեն իշխանին և նրա հաջորդներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռքբերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները: Այսպես, հայ­րենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական Նոր պետու­թյուն:

Կիլիկիայի հայոց թագավորությունը

Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով: Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն Առաջինը կարողացավ բարի դրացիական հարաբերություններ հաստա­տել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա մահմեդական և խաչակրաց պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։ Այնքան բարձր էր Լևոն II-ի հեղինակությունը, որ բյուզանդական կայսրը հորդորում էր նրան չվերցնել Հռոմի պապի և գերմանական կայսեր ուղարկած թագը, այլ ընդունել միայն իրենը։

1198 թ. հունվարի 6-իՆ Տարսոն քաղաքի Մայր տաճարում ԼևոՆ II-ը թագադրվեց որպես թագավոր ամեՆայՆ Հայոց և Կիլիկիայի։ Այդ թագադրությունը ժամանակակիցները գնահատեցին որպես Հայոց թագավորության վերականգնում։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին Ամենայն հայոց թագավոր’ դրանով իսկ շեշտելով, որ իրենք ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։

Լևոն II-ի օրոք Կիլիկիայի հայոց պետության սահմանները արևելքում հասնում էին մինչև Եփրատ, հյուսիսում’ Տավրոսի լեռներ: Ավելի քան 500 կմ եր­կարություն ունեին թագավորու­թյան ծովային սահմանները։

Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր, իսկ Այասը, Տարսոնը և ծովափնյա մյուս քաղաքները միջազգային առևտրի կենտրոն­ներ էին։ Այստեղ առևտուր էին անում տասնյակ երկրներից եկած տարբեր ազգերի մարդիկ’ հ ո ւյ ն եր , ի տա լա ց ի ն եր , ա ս ո ր ի — ներ, հրեաներ։

Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով: Քաղաքների բնակիչներն անգամ հագուստով ու սովորույթներով սկսել էին նմանվել եվրոպացիներին: Ձգտումը դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք շատերին էր հրապուրում, բայց քիչ չէին նաև դրա հակառակորդները:

Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր: Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում նրբին ար­վեստով: Նրա զարդարած մա­գաղաթյա ձեռագրերը ապշեց­նում ու հիացնում էին դիտողին: Ռոսլինի մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տա­ճար է մանրակերտում:

Ձեռագրեր զարդարելու խնդրանքով Թորոս Ռոսլինին էին դիմում Կիլիկյան Հայաստանի նշանավոր շատ իշխաններ: Նրան դիմել է նաև կաթողիկոս Կոստանդինը, որը Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել: 1250թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր: Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ:

Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա նրա ստորագրությունը: Այդ յոթից միայն մեկն է պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսները Երուսաղեմում են, Ստամբուլում (Կոստանդնուպոլիս) և այլ քաղաքներում:


 Խաչակրաց շարժումը սկսվել է 11-րդ դարի վերջում’ Հռոմի պապի նախա­ձեռնությամբ: Շարժման մասնակից եվրոպացի խաչակիր ասպետները Արևելքում հիմնադրեցին մի շարք պետություններ, որոնցից էին Երուսաղեմի և Կիպրոսի թագավորությունները, Կիլիկիային սահմանակից Անտիոքի դքսությունը։

Рубрика: Հայրենագիտություն

ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԷՊՈՍՆԵՐԸ

ԳԻԼԳԱՄԵՇԻ ԷՊՈՍԸ

Գիլգամեշը Շումերի Ուրուկ քաղաքի արքան էր, որը նաև հզոր ռազմիկ էր։ Բնակիչները նրան չէին սիրում՝ մեղադրելով վայրագության մեջ։ Ի պատասխան մարդկանց խնդրանքին՝ աստվածուհիներից մեկը կավից ստեղծում է Էնկիդուին՝ անտառում ապրող վայրի մարդուն, որը պետք է պայքարեր Գիլգամեշի դեմ՝ նրան խելամտություն սովորեցնելով: Նրանք կռվի են բռնվում, սակայն ոչ ոք չի հաղթում, և արդյունքում Գիլգամեշը և Էնկիդուն ընկերանում են։

Էնկիդուի մահից հետո Գիլգամեշը խոր վիշտ է ապրում և գնում է անմահությունը գտնելու։

ՀՈՒՆԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ


Հույն ժողովրդի դյուցազներգությունը «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են, որոնք պատմում են Տրոյական պատերազմի և նրա հերոսներից մեկի՝ Ոդիսևսի մասին: Տասը
տարի Ոդիսևսը մասնակցում է Տրոյական պատերազմին, տասը տարուց ավելի էլ տևում է նրա վերադարձը հայրենի Իթակե, որտեղ նրան սպասում էին հավատարիմ կինը և որդին: Ոդիսևսը, ամեն տեսակի փորձություններ հաղթահարելով, դիմանալով տարբեր
գայթակղությունների, վերադառնում է հայրենիք:

Եվ ոչ մի բան սրտին այնքան հաճելի չէ, որքան երկիրը
հայրենի

Ու ծնողներն, եթե նույնիսկ օտար երկրում մարդ ապրում է
պերճապաճ
Ապարանքում, սակայն հեռու իր ազնվագույն ծնողներից:

  • Ինչի՞ մասին է հունական դյուցազներգությունը:
  • Ո՞վ է Ոդիսևսը, ինչպե՞ս նրան կբնութագրես:

Рубрика: Հայրենագիտություն

Արշակունիներ

Մինչ Արշակունիների դարաշրջանը, Հայաստանը ղեկավարում էր հզոր Արտաշեսյանների արքայատոհմը։
Նրանց հիմնադիրը՝ Արտաշես Ա Մեծը, միավորեց հայկական տարածքներն ու կառուցեց նոր մայրաքաղաք՝ Արտաշատը։
Արտաշեսյաններից ամենահայտնին Տիգրան Մեծն էր, ով Հայաստանը վերածեց հզոր տերության՝
թագավորություն, որ ձգվում էր Միջերկրականից մինչև Կասպից ծով։

Սակայն հզորությունից հետո եկավ անկումը։
Տիգրանի մահից հետո թագավորությունը թուլացավ։ Հայաստանը թուլացավ, սկսեցին հարձակվել հզոր պետությունները, օրինակ՝
 Հռոմը արևմուտքից
 Պարթևստանը արևելքից

Հայաստանի անկախությունը թուլացավ, և երբ Արտաշեսյանները կորցրեցին գահը, հայ ժողովուրդը կանգնեց մեծ փոփոխության առջև։


Արշակունիների գահակալությունը (66 թ․ – 428 թ․)

1-ին դարի 66 թ․-ին, երբ Հայաստանը կանգնած էր Պարթևստանի և Հռոմի անընդհատ վատ վերաբերմունքի տակ, որպեսզի կարողանան անկախություն ձեռք բերեն, հայ իշխանները օգնություն խնդրեցին Պարթևների արքայից՝ Տրդատից, ով Արշակունիների տոհմից էր։
Նա դարձավ թագավոր, որպես Տրդատ Ա և հիմնադրեց Արշակունիների արքայատոհմը Հայաստանում։

Տրդատ Ա-ն հռոմեացի Ներոն հռոմեացի կայսեր կողմից պաշտոնապես թագադրվեց, ինչը ցույց էր տալիս, որ Հայաստանը ձգտում էր լավ հարաբերություններ ունենալ և՛ Հռոմի, և՛ Պարթևստանի հետ։ Սա պետք էր, որպեսզի կարողանային երկրում խաղաղություն լիներ։


Քրիստոնեության ընդունումը Արշակունիների ժամանակ

Արշակունիներից ամենահայտնին ու հեղափոխականը Տրդատ Գ Մեծն է։ Նրա օրոք Հայաստանում տեղի ունեցավ մի մեծ իրադարձություն, որը հետագայում մեր ողջ պատմությունը փոխեց ու դարձավ կարևոր փոփոխություններից մեկը՝
301 թ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջին պետությունը, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դարձավ հոգևոր առաջնորդը, իսկ թագավորը՝ հավատքի պաշտպան։
Նրանք միասին կառուցեցին նոր մայրաքաղաք՝ Վաղարշապատը, որտեղ սկսվեց Էջմիածնի պատմությունը։(Կարդա՛ այս պատմությունը, որպեսզի ավելի մանրամասն տեղեկանաս այս իրադարձության մասին)


Թշնամիներ և դաշնակիցներ

Արշակունիների ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու հզոր ուժերի միջև՝
 արևելքում՝ Սասանյան Պարսկաստանը/իրենք եկել են պարթևների փոխարեն, նրանց պարտության մատնեցին ու իրենց դարձան ղեկավար/
 արևմուտքում՝ Բյուզանդական կայսրությունը

Հայ թագավորները հաճախ ստիպված էին ընտրել՝ որ կողմին ենթարկվել, երբեմն դաշնակցելով Բյուզանդիային, երբեմն՝ Պարսկաստանին, միայն թե պահպանեն Հայաստանի անկախությունը։

 Խոսրովի արգելոցը – Աշխարհի հնագույն արգելոցներից

Հիմնադրվել է՝ Թագավոր Խոսրով Կոտակի օրոք (4-րդ դար)- Կոտակ նշանակում է կարճահասակ, նա էլ է հզոր թագավոր եղել, ու զարգացրել երկիրը։

  • Արշակունի Խոսրով Կոտակը հրամայել է ծառապատել տարածքները, որպեսզի ծառերի անտառազարդ շերտով պաշտպանեն մայրաքաղաքները՝
    հատկապես Վաղարշապատն ու Արտաշատը։
  • Այս տարածքը կոչվեց Խոսրովի անտառ
  • Աշխարհում քչերից է, որ հիմնադրվել է թագավորական հրամանով և գործում է մինչ այսօր՝ որպես Խոսրովի անտառ պետական արգելոց։

 Գտնվում է Արարատի մարզում։

Բնությունը

  • Խոսրովի արգելոցում պահպանվում են Հայաստանի բազմաթիվ կենդանիներ ու բույսեր՝
    այդ թվում՝ հովազ, գայլ, արջ, արծիվ, և հնագույն բարդի ծառեր։

Արշակունիների անկումը

Ժամանակի ընթացքում Արշակունի թագավորների իշխանությունը թուլացավ։
Հատկապես 4-րդ դարի վերջում Պարսկաստանը սկսեց ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա։
Վերջին արքան՝ Արշակ Գ, չկարողացավ դիմադրել, և
 428 թ․, Սասանյան Պարսկաստանը վերացրեց Հայաստանի թագավորությունը։
Հայաստանը դարձավ մարկ՝ պարսկական նահանգ՝ առանց թագավորի։


 Բայց հայկական հոգին չմարեց

Թեպետ մենք կորցրեցինք անկախ թագավորությունը, բայց հայ ազնվականները, եկեղեցին ու ժողովուրդը չմոռացան իրենց պետականությունը։
Եվ դարեր անց՝ Բագրատունիները, կրկին կարողացան վերականգնել ազատությունը և հռչակել նոր թագավորություն՝ Անիի մայրաքաղաքով։

Рубрика: Հայրենագիտություն

Արքայատոհմ

Արքայատոհմը մի ընտանիք է, որի անդամները սերնդեսերունդ դարձել են թագավորներ կամ թագուհիներ։ Այդ ընտանիքի իշխանությունը փոխանցվել է հորից որդուն կամ մեկ այլ ազգականին։ Արքայատոհմերն ունեցել են իրենց նշանը (զինանշանը), ավանդույթները ու երբեմն նաև հատուկ օրենքներ, որոնցով կառավարել են երկիրը։

Հայաստանում եղել են տարբեր արքայատոհմեր, որոնք մեր երկրի պատմության մեջ կարևոր դեր են խաղացել։ Նրանք ղեկավարել են պետությունը, պաշտպանել են հայրենիքը թշնամիներից, կառուցել են քաղաքներ ու եկեղեցիներ։

Երվանդունիներ (մ.թ.ա. 6-րդ դար – մ.թ.ա. 2-րդ դար)

Երվանդունիները համարվում են մեր պատմության առաջին հայտնի արքայատոհմերից մեկը։ Նրանք կառավարել են Հայաստանը մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ.ա. 2-րդ դարը՝ ավելի քան 300 տարի։ Այս տոհմի թագավորները կոչվել են Երվանդ անունով, և հենց այդ անունից էլ առաջացել է «Երվանդունիներ» բառը։

Այս արքայատոհմի ամենահզոր թագավորը համարվում է Երվանդ Բ Սակավակյացը։ Նրա օրոք Հայաստանը կարողացավ ժամանակավորապես ազատվել հարևան պետությունների ազդեցությունից։ Նա ամեն ինչ արեց , որ կարողանա ամրացնել երկիրը, պահպանի անկախությունը և վերականգնի հայկական ուժեղ իշխանությունը։

Երվանդունիների թագավորները կառավարել են մի ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր մեծ ու հզոր պետությունների՝ պարսիկների, հույների և մակեդոնացիների միջև։ Նրանք միշտ փորձել են պաշտպանել Հայաստանը ու անկախ պահել այն։

Երվանդունիները ոչ միայն զինվորական ուժով են կառավարել, այլ նաև զարգացրել են երկիրը։ Նրանք կառուցել են ամրոցներ, ճանապարհներ և քաղաքներ։ Երվանդունիներն են հիմնադրել Երվանդաշատ քաղաքը, որը ժամանակին եղել է Հայաստանի մայրաքաղաքը։

Արքաները խրախուսել են արհեստները, հողագործությունը և առևտուրը, որպեսզի մարդիկ լավ ապրեն։ Նրանք փորձել են ամուր կապեր հաստատել հարևան ժողովուրդների հետ՝ խաղաղության և համագործակցության համար։

Երվանդունիների տոհմի վերջին թագավորը եղել է Երվանդ Դ (երբեմն կոչվում է նաև Երվանդ Վերջին)։ Նրա ժամանակ Հայաստանը թուլացել էր և բաժանված էր փոքր իշխանությունների։ Այդ իրավիճակից օգտվել է Արտաշես Ա-ն, որին հաջողվել է հաղթել Երվանդին և դառնալ նոր թագավոր։ Այդպես ավարտվել է Երվանդունիների իշխանությունը, և սկսվել է Արտաշեսյան արքայատոհմի պատմությունը։

Рубрика: Հայրենագիտություն

Օրացույց․ հին հայկական տոմար

Ի՞նչ է տոմարը(օրացույցը)

Տոմարը օրերի, ամիսների և տարիների հաշվելու ձև է։ Այն օգնում է մարդկանց հասկանալ, թե երբ ինչ է կատարվում։
Տոմարը այն համակարգն է, որով մարդիկ կազմակերպում են օրերը, ամիսները և տարիները։ Այն օգնում է մեզ իմանալ, թե որ օրն է այսօր, երբ են տոները, և ինչպես պլանավորել մեր գործերը։

Տարբեր ժողովուրդներ ունեցել են իրենց տոմարները։ Օրինակ՝ մենք այժմ օգտվում ենք Գրիգորյան տոմարից, որտեղ տարին ունի 12 ամիս, իսկ ամիսները՝ տարբեր օրերի քանակ։

Հետաքրքիր փաստեր.

  • Տարբեր տոմարներ. Տարբեր երկրներում և մշակույթներում օգտագործվել են տարբեր տոմարներ։ Օրինակ՝ Հայաստանում օգտագործվել է հին հայկական տոմարը, իսկ այժմ՝ Գրիգորյան տոմարը։
  • Արևի և լուսնի շարժումը. Հին ժամանակներում մարդիկ հետևում էին արևի և լուսնի շարժմանը՝ տոմար կազմելու համար։

Հին հայկական տոմարը

Շատ տարիներ առաջ հայերն օգտագործել են իրենց սեփական տոմարը։ Այդ տոմարը կոչվում էր հայկական տոմար և շատ էր տարբերվում մերօրյա Գրիգորյան տոմարից։

  • Տարվա ամիսները՝ Հայկական տոմարում տարվա 12 ամիսներն ունեին իրենց անունները, օրինակ՝ Նավասարդ, Հոռի, Սահմի։
  • Տարվա սկիզբը՝ Հայկական Նոր տարին՝ Նավասարդը, նշվել է օգոստոսի 11-ին կամ 12-ին։
  • Տարիների հաշվարկը՝ Հայերը հաշվել են տարիները Հայկական թվականով, որը սկսվել է մ.թ.ա. 552 թվականին։

Հայկական տոմարն օգնել է մեր նախնիներին իմանալ, թե երբ պետք է ցանեն հացը, երբ պետք է նշեն տոները և երբ գա գարունը։

ին հայկական տոմարի 12 ամիսների անունները՝ իրենց հերթականությա Նավասարդ (Նոր տարի, տոնակատարությունների  Հոռ Սահմի Տրե Կաղո Արաց Մեհեկան Արեգ (Արևի աստծո անունով) Ահեկան Մարերի Մարգաց Հրոտից

Բացի այդ, տարվա վերջում կար «Ավելորդ օր», որը կոչվում էր Ավելյաց։ Այս օրը տարվա վերջում ավելացվում էր, որպեսզի օրերի հաշվարկը հավասարվեր։

Հին հայկական ամիսների անվանումների բացատրությու Նավասարդ – Նոր տարվա ամիսը, նշանակում է «Նոր տարի» կամ «Նոր բերք», նշվում էր մեծ տոնակատարությամբ։
 Հոռի – Կարծես կապված լինի ջրի կամ անձրևի հետ, քանի որ այս շրջանում հաճախ անձրևներ էին լինում։
 Սահմի – Կան վարկածներ, որ այս անունը կապ ունի սահմանների կամ հատուկ ծիսական իրադարձությունների հետ։ Տրե – Կապված է հին հայկական Տիրը՝ գիտության ու գրերի աստծո հետ։
 Կաղոց – Կարծես կապված լինի խաղողի և գինու պատրաստման հետ, քանի որ այս ամիսը համապատասխանում է մերօրյա սեպտեմբերին՝ բերքահավաքի շրջանին։ Արաց – Հնարավոր է, կապված է արոտավայրերի կամ արևի հետ, քանի որ այս ամիսը բնորոշ էր ամռան վերջին շրջանին։
 Մեհեկան – Հավանաբար կրակի և լույսի աստված Միհրի անունից է առաջացել։
Արեգ – Կապված է Արեգ (Արևի աստծո) հետ, նշանավորել է արևի մեծ կարևորությունը Ահեկան – Ենթադրվում է, որ կապ ունի «ահ» (վախ կամ երկյուղ) բառի հետ, միգուցե վերաբերում է ձմռան սկզբին։
 Մարերի – Ասոցացվում է մարերի կամ նախիրների հետ, քանի որ այս շրջանում անասունները պատրաստվում էին ձմռան համար։
 Մարգաց – Հավանաբար կապված է մարգագետինների հետ, երբ ձյունը սկսում էր տեղալ։
 Հրոտից – Կապվում է հրո (կրակի) հետ, ինչը կարևոր էր ձմռանը՝ տաքանալու համար։

Ավելյաց – Տարվա վերջում ավելացվող լրացուցիչ օրն էր, որը թույլ էր տալիս օրացույցը համադրել իրական ժամանակի հետ։

Рубрика: Հայրենագիտություն

2025-2026 ուսումնական տարի․ հայրենագիտության ուսումնական նյութեր և նախագծեր

4-րդ դասարան

Читать далее «2025-2026 ուսումնական տարի․ հայրենագիտության ուսումնական նյութեր և նախագծեր»

Рубрика: Հայրենագիտություն

Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

09acc9f08f3151b145e364b93a151626

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում:  Տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի: 

Читать далее «Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես»

Рубрика: Հայրենագիտություն

Մխիթար Սեբաստացի. Մխիթարյան Միաբանություն

Լուսնակրում՝ Մխիթար Սեբաստացին է: Լուսանկարը՝ համացանցից

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում, Օսմանյան կայսրություն: Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։
Մխիթար (աշխարհիկ անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ): Ձեռնադրվել է կուսակրոն քահանա(իրավունք չուներ ամուսնանալու, ընտանիք կազմելու)։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում սկսել է վանքի կառուցմանը։


1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա հետազոտական աշխատանքները է արել, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ անուններով։
Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:
Ընդամենը երկու տարի հետո Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր Վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:
Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:
Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

Միաբանություն բառի նշանակությունը`
միաբան լինելը, մի գաղափարի շուրջ հավաքվել
համերաշխություն, համաձայնություն
միասնություն
կրոնավորների համայնական կյանք մի վանքում
միաբանների վանք
մի վանքում ապրող միաբանների ամբողջությունը
Հոմանիշներ
(կրոն․) եղբայրություն, ուխտ, (կրոնավորների համայնք)
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների կարգախոսն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։
Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական գրքեր և հոդվածներ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է թափառումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս: Այն ենթարկվում էր Վենետիկին: Միաբանությունը երկու ճյուղ ուներ՝ կրոնական և հայագիտական: Այստեղ հրատարակվել են շատ կարևոր պատմական նշանակություն ունեցող գրքեր ու հոդվածներ:

մշակումները՝ համացանցից, ազատ հանրագիտարանից

Рубрика: Հայրենագիտություն

Հայաստանը խորհրդանշող պատկերներ

Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարող է կարդալ խազերը։

Ահա, Հայաստանին հատուկ պատկերների մի շարք.

1. Հավերժության նշան

Հայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենաշատ հանդիպող տարրերից է։ Եկեղեցական հնագույն զարդանախշերից մինչեւ մեր օրերը պահպանված այս նշանը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների եւ տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաեւ արեւի նշան։ Խորհդրանշում է մեր անվերջ խիզաղ ու չհանձնվող ոգին։

Читать далее «Հայաստանը խորհրդանշող պատկերներ»

Рубрика: Հայրենագիտություն, Հայրենագիտություն․ Առաջադրանքների փաթեթ

Մեր լեզուն Հայերենն է

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում։ Հայերի մայրենի լեզուն հայերնն է։ Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է։ Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի։ Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։ Մաշտոցյան գրերից գյուտից հետո գրավոր հայերենն անցել է երեք փուլ ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։ Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու ՝ արևելահայերեն և արևմտահայերեն։

Читать далее «Մեր լեզուն Հայերենն է»

Рубрика: Հայրենագիտություն

Ամանոր

Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։

Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։

Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նոր տարին հունվարի 1-ին նշվում է մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի Հուլիոս Կեսար կայսրը բարեփոխել է օրացույցն ու սկզբնավորել Հուլյան տոմարը: Բայց սեփական տոմար ունեցող ժողովուրդներն իրենց Նոր տարին նշել են տարբեր ժամանակներում` հիմնականում գարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործական աշխատանքներն սկսելուն պես և այլն: Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին կամ օգոստոսի 1-ին (պահլավերեն է. նշանակում է նոր տարի՝ նավա՝ նոր, և սարդ՝ տարի), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ (հունարեն կալենդ բառից է. նշանակում է ամսագլուխ), Ձմեռ պապին` Կաղանդ պապ: Հին հայերը Նավասարդին հավաքվել են Բագրևանդ գավառի Բագավանում (դիցավան). համաժողովրդական խրախճանքին մասնակցել է շուրջ 120 հզ. մարդ, նաև թագավորը: Այդ օրերին զանազան զոհաբերություններ են արել, կազմակերպել տոնախմբություններ ու ձիարշավներ, աղավնի են թռցրել և այլն: Ապաստան են տվել ու կերակրել նաև օտարական անցորդներին:

Ամանորի տոնական սեղանին դրել են նաև ծիսական հաց, որը կոչվել է տարի-հաց, կրկենի, կլոճ և այլն, որևէ նշանով (օրինակ` մետաղադրամ), և բաժանել ընտանիքի անդամներին. ում բաժին է ընկել նշանով հացի կտորը, նրա համար ակնկալվել է բարեհաջող տարի:

Ամանորին նաև տոպրակ են կախել երդիկներից՝ նվեր կամ որևէ քաղցրավենիք ստանալու համար:

Рубрика: Հայրենագիտություն

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Նախագիծը ՝ սեբաստացու օրերի նախաշեմին ենք անում ուսումնասիրելու ենք հայկական խոհանոցը և դրա առանձնահատկությունները, ինչպես նաև ուսումնասիրելու ենք ծեսի և հարիսայի պատմությունը, թե ինչու՞ ենք հայերը հենց հարիսա պատրաստել:

1.Ընտրի՛ր  հայկական ազգային- ավանդական խոհանոցից որևէ ուտեստ( կարող է լինել աղանդեր)։
2. Բաղադրատոմսը տեղադրիր բլոգումդ, գտի’ր այդ ուտեստի ծագումը, բացատրությունը։ Հայաստանի ո՞ր տարածաշրջանում է  այն տարածված և ամեն բան, ինչ վերաբերում է այդ ուտեստին։
3. Պատրաստի’ր ընտրածդ բաղադրատոմսով ուտելիքը  ընտանիքիդ անդամներից ում հետ կուզես։
4 . Նկարահանի’ր  ընթացքը: Ցանկալի կլինի պատրաստես ֆիլմ։ Եթե չկարողանաս, տեղադրի’ր նկարաշար` սկիզբ, ընթացք ու ավարտ նկարագրող։
5. Պատրաստման ընթացքը նույնպես հրապարակիր բլոգումդ:
6. Հղումն ուղարկի՛ր ինձ։

Читать далее «Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում»