Рубрика: Հայրենագիտություն

Դավիթ Անհաղթ և Անանիա Շիրակացի

Դավիթ Անհաղթ

5-6-րդ դարերը (400-500թվականներ)  շատ կարևոր էին մեր ազգի համար: Այդ ժամանակաշրջանում բազում կարևոր իրադարձություններ եղան: Հայոց գրերի գյուտն արդեն շատ կարևոր ու նոր  հաղթանակ էր, դրանից հետո սկսվեց շատ մեծ թափով զարգանալ թարգմանություններ կատարելու գործը: Շատ ու շատ գրքեր թարգմանվեցին,  առաջին գիրքը Աստվածաշունչն է, որը թարգմանվեց և անվանվեց բոլոր թարգմանությունների թագուհի կամ  «Թագուհի թարգմանեաց»: 5-րդ դարը շատերը անվանում են նաև ոսկե դար, հենց այս կարևոր իրադարձությունների պատճառով:


Այդ ժամանակշրջանում է ապրել նաև փիլիսոփա Դավիթ Անհաղթը։ Նախ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում փիլիսոփա կամ փիլիսոփայություն: «Փիլիսոփայություն» բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր» : Փիլիսոփաները մարդիկ են, ովքեր իրենց առանձին, հետաքրքիր  կարծիքն ունեն կյանքի ու ամենատարբեր բաների մասին ինչը շրջապատում էր իրենց:
«Անհաղթ» անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի(երկու կամ ավել մարդկանց կարծիքների փոխանակում, սովորաբար համաձայն չեն լինում միմյանց հետ, դրա համար վիճում են) ժամանակ տարած հաղթանակների համար։ Այդ ժամանակ մի քանի իմաստուն-փիլիսոփաներ հավաքվել ու սկսել են այս կամ այն հարցի շուրջ վիճել-քննարկել, հենց այս ժամանակ էլ Անհաղթը ամենախելացին ու իմաստունն է ճանաչվել, հաղթել է իր խելքով:  Դավիթ Անհաղթի  մասին շատ քիչ բան է հայտնի: Գիտենք, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտ ներից և սովորելու է գնացել Հունաստան(չենք մոռանում, որ պատմիչ Մովսես Խորենացին նույնպես Մաշտոցի աշակերտն էր)։ Որպես տաղանդավոր փիլիսոփա` նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս ամբողջ աշխարհում:

Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացին  բնական գիտությունների(մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն….) ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։  Շիրակացին դպրոց է հիմնել, որտեղ նաև զբաղվել է տարբեր գիտական գործունեություններով:  Շիրակացուց մեզ են հասել աշխատանքներ`  մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված: Նրա թբավանության դասագրքում հայոց այբուբենի տառերը ներկայացված են թվային արժեքներով՝

UEp5ohAMs8U.jpg

Իր գրքերում Անանիա Շիրակացին  գրել է է Երկրի գնդաձևության, Լուսնի ու Արեգակի խավարումների, օրացուցային հաշվումների մասին։  Ասում են, որ Շիրակացուն է պատկանում, նա է գրել՝ ` «Աշխարհացույցը» գիրքը, որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենահետաքրքիր ու կարոև բաժինը Հայաստանի 15 նահանգների մասին ու դրանց աշխարհագրական դիրքի մասին տեղեկություններն են: Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
«Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները

Рубрика: Հայրենագիտություն

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Վայր ՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետ ՝ մայիսի 15-26

Վերնագրիր ՝

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ընթացք՝

  • Բլոգում տեղադրել հայրենագության բաժնի հղումը։
  • Սովորողը հաշվում է իր նյութերի քանակը
  • Պատումի տեսքով ներկայացրու քո երրորդ ուսումնական շրջանի աշխատանքը։
  • Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր քեզ առավել հետաքրքիր։
  • Ներկայացրե՛ք  յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։
  • Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ հայրենագիտության բաժնում տեղադրել ես առաջադրանքները և նախագծերը։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության փետրվար ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության մարտ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության ապրիլ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության մայիս ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Պատումի տեսքով ներկայացրու քո երրորդ ուսումնական շրջանի աշխատանքը։
Рубрика: Հայրենագիտություն

Հայոց պետականության վերածնունդը

1918 թ․մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918թվականից մինչ մեր օրերն ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920), Խորհրդային Հայաստան (1920-1991), և 1991 թ․ սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի առաջին հանրապետությունը

1918թ․ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի նորանկախ հանրապետության կառավարությունը կազմված էր վեց նախարարներից , որոնց թվում էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր և պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918թ․ Հայաստանի ազգային դրոշը հաստատվեց եռագույնը ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920թ․ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներն էին Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված «Մեր հայրենիք» երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուսուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում ՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունը կամովին հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սողիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Рубрика: Հայրենագիտություն

Սասնա Ծռեր. Փոքր Մհերի և Ագռավաքարի մասին

«Սասնա Ծռեր» էպոսի վերջին ՝ չորրորդ ճյուղի գլխավոր հեսրոսը Դավթի որդի Փոքր Մհերն է: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա ուժեղ հարված հասցրեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Рубрика: Հայրենագիտություն

«Սասունցի Դավիթ» 3-րդ ճյուղ

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Рубрика: Հայրենագիտություն

«Սասնա Ծռեր»

Էպոսը հունարեն բառ է, նշանակում է խոսք, ասք, պատմություն։ Այն վիպական բանահյուսության տեսակ է, որը կազմված է վիպական, ավանդություններից ու զրույցներից։ Աշխարհի մյուս ժողովուրդների նման հայ ժողովուրդն էլ ունի իր էպոսը ՝ հերոսավեպը, որը գլխավոր հերոսի անունով կոչվում է «Սասունցի Դավիթ»։ Հայ ժողովրդի ավանդության մեջ էպոսն ունի մի քանի անուն։ Այն առաջին հերթին կոչվում է «Սասնա ծռեր»։

«Սասունցի Դավիթ» էպեսը բաղկացած է չորս ճյուղերից ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ Էպոսի նշված ճյուղերը չորս սերունդների ամբողջական պատմություն են։ Այն սկսվում է ծագումից, Սասունի հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ ՝ անմահ Մհերի ՝ ժայռի մեջ փակվելով։ Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

Читать далее ««Սասնա Ծռեր»»

Рубрика: Հայրենագիտություն, Հայրենագիտություն․ Առաջադրանքների փաթեթ

Ի՞նչ է ամրոցը, բերդը

«Մենք շատ ենք լսել տարածված մի կարծիք, ըստ որի՝ հայերը բերդեր ու ամրոցներ չեն կառուցել, այլ միայն եկեղեցի ու վանք։ Հավանաբար, սրա արդյունքում է, որ այսօր, «Հայաստանում ի՞նչ բերդ կամ ամրոց գիտեք» հարցին հիմնականում հնչում է ստանդարտ պատասխան՝ «Ամբերդ»: Մինչդեռ հայկական բերդերը շատ են, հետաքրքիր, իրար չկրկնող ճարտարապետությամբ եւ պատմությամբ։

Հայաստանը մշտապես շրջապատված է եղել այնպիսի երկրներով ու ժողովուրդներով, որոնք ցանկացել են տիրանալ մեր հայրենիքին։ Այդ երկրների հարձակումներին դիմագրավելու համար կառուցել են անառիկ բերդեր և ամրոցներ։ Հայոց բերդերից հայտնի են Հալիձորը, Լոռվա բերդը, Ամբերդը, Սմբատաբերդը, Բջնիի բերդը և այլն։ Այդ բերդերի մի մասը պահպանվել է մինչ այսօր։

Читать далее «Ի՞նչ է ամրոցը, բերդը»

Рубрика: Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։

Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:

Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին:
Հայկական դեղաբույսերից են․ 

 ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։ 

ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։

ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈւԿ-Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։

ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԵՐԵՔՆՈւԿ-հիմնականում, մարգագետնային երեքնուկն օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Թվարկել Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը։

2․ Ներկայացնել դեղաբույսերի բուժիչ հատկությունները։

3․ Ներկայացնե՜լ ձեզ հայտնի դեղաբույսերը, որոնք որ օգտագործում եք։

Рубрика: Հայրենագիտություն

Սասնա Ծռեր. Մեծ Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: 

Читать далее «Սասնա Ծռեր. Մեծ Մհեր»

Рубрика: Հայրենագիտություն

Առասպել Գեղարդ վանքի մասին

Առասպել Գեղարդ վանքի մասին

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Գեղարդի վանք

Միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանքն  անվանում են նաև Այրիվանք 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով:  Ասում են,որ գեղարդը ունի բուժիչ հատկություններ, ու դրա մասին ամբողջ աշխարհով էր հայտնի, և շատերն էին ցանկացել գեղարդը գողանալ, որպեսզի իրենց վերքերը բուժեին, կամ էլ որևէ փառքի հասնեին, բայց ամեն անգամ, երբ ուզեցել են գեղարդը գողանալ, մի հրաշք կատարվել է, և չեն կարողացել:

աղբյուր՝ http://www.araratbrandy.com/am/legends/legend?p=011

Рубрика: «Ուսումնական գարուն», Հայրենագիտություն

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մարտի 24-30

Ընթացքը՝

Սիրելի՛ սովորող ընտրիր քո նախընտրած նախագիծը ՝

1․Եթե ճամփորդում ենք

  • Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
  • Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից

2․Եթե չենք ճամփորդում

Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։

  • Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
  • Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին

3․Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, շարադրանք- ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից:

Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:

  • Որտե՞ղ եք բնակվում
  • Որտե՞ղ  է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ
  • Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը:
  • Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ,  եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
  • Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով
  • Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ
  • Ինչպիսի հարևա՞ն եք:
  • Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան:
  • Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:
Рубрика: Հայրենագիտություն

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:

Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Читать далее «Արմավիրի մարզ»