Рубрика: Հայրենագիտություն

Առասպել գամված Արտավազդի մասին

084

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, Հայաստանի թագավորը, որը երկրին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը լացում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից ինձ էլ թողնում է փլատակներ, ինչպե՞ս կառավարեմ ես փլատակների վրա:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:
Թագավոր  դառնալուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին և իրեն շրջապատեց դաժան ու անսիրտ մարդկանցով : Երկիրը վատ վիճակում հայտնվեց նոր արքայի անարդարություններից: Մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ չար Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:
Արդեն երկու հազար  և ավելի տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտիարձակվեին, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով՝ ամեն օր երկաթին խփելով պահում աշխարհը քանդվելուց ու չեն թողնում Արտավազդը ազատվի:

աղբյուր՝http://araratbrandy.com/am/legends/legend?p=084

Рубрика: Հայրենագիտություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

147258

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

8-Հայաստանն-ըստ-ՙԱշխարհացոյց՚-ի

Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:

Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:

Рубрика: Հայրենագիտություն

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Рубрика: Հայրենագիտություն

Արհեստները Հայաստանում

Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն  շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:

«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»

Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում-առօրյայում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն: Քանի որ, շատ արհեստի գործեր, այնքան մեծ արժեք են ներկայացրել ու գնահատվել ու համարվում են արվեստի գործեր:

Читать далее «Արհեստները Հայաստանում»

Рубрика: Հայրենագիտություն

Արհեստները եվ արվեստները Հայաստանում

Image_3031.jpg

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Կատարման ժամկետ՝  փետրվար

Նախագծի նպատակը՝ Ուսումնահետազոտական-որոնողական աշխատանք, որը սովորողի մոտ կձևավորի փնտրել-գտնելու, ինֆորմացիան ստույգ աղբյուրներից հավաքագրելու հմտություն: Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան հին Հայաստանի այն արհեստներին, որոնք  սակավ են հանդիպում  մերօրյա իրականության մեջ, կամ դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց: Աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին իրենց ընտրած արհեստի մասին՝ մանրամասն տեղեկությունների հավաքագրմանը, մշակմանը: Այդ արհեստի ճյուղերի ուումնասիրմանը, զարգացման ընթացքին, այդ արհեստով զբաղվող հայտնի հայ վարպետների աշխատանքների ծանոթացմանը: Ինչու չէ, նաև նախասիրություների հարցում կօգնի կողմնորոշվել, որևէ արհեստով զբաղվողը դառնալ, կամ դրա ուսումնասիրողը:

Աշխատանքային ընթացք՝ Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել: Մինչ այդ միասին քննարկում ենք արհեստների մասին, իմանում ` ինչ է արհեստը, դրա տեսակները, ինչով է այն տարբերվում արվեստից։  Կծանոթանանք ժամանակի հանրահայտ արհեստավոր- վարպետներին։

Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝

  • Շերամապահություն
  • Դարբնություն
  • Մետաղագործություն՝ ոսկերչություն-արծաթագործություն
  • Զինագործություն
  • Հյուսնություն
  • Կոշկակարություն
  • Մագաղաթի մշակում
  • Մանածագործություն
  • Գորգագործություն
  • Բրուտագործություն
  • Ծաղկավաճառություն
  • Գինեգործություն
  • Ասեղնագործություն
  • Փայտագործություն…

Աշխատանքերը կարող են լինել ՝ պատումի/կցված ֆոտոպատումը/, պրեզենտացիայի, ֆիլմի, ռադիոթողարկման ձևով: Միայն պատում չի ընդունվում։

Աշխատանքային փուլեր՝

  1. Արհեստի ընտրում
  2. Որոնողական աշխատանք համացանցում
  3. Բոլոր հնարավոր հավաստի աղնյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում
  4. Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող  մարդկանց մասին, արդյունքները
  5. Հրացազրույց այդ արհեստով զբաղվող վարպետների հետ/եթե այդպիսիք կան/
  6. Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ

Նախագծի ընթացքում կլինի ճամփորդություն —  Ժողովրդական արվեստների թանգարան

Рубрика: Հայրենագիտություն

Որոնողական աշխատանք

Рубрика: Հայրենագիտական նախագծեր, Հայրենագիտություն

Ապրիլ ամսվա նախագծեր, հայրենագիտություն

Նախագիծ՝

Արհեստները հին ու նոր

Զատկի ծես

Ճամփորդություններ ՝

Ճամփորդությամբ ուսուցում. Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Քարերի սիմֆոնիա

Ճամփորդություն դեպի ՝ Արատես— ապրիլի 28-30

Ճամփորդություն դեպի Օղակաձև զբոսայգի

Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Զատկի ծես

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել:

Զատիկը հեթանոսական տոն

Ըստ ենթադրությունների, սկզբնական շրջանում Հայաստանում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից տարբերելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.

-Շվոտը դուրս, մարտը` ներս: Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ): Հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վարուցանքը, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում: Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ միացնում իր շողերը,  երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատ աշխարհի գույների թարմությունը, իսկ Անահիտ աստվածուհին դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)

Զատիկը` քրիստոնեական տոն

Ս. Հարության տոնին նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:  Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է  Հիսուսի արյունը՝ խաչվելուց: Ձուն կարմիր ներկելու մասին `«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: :Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում: Զատիկի խոհանոց՝
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:
Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:

Рубрика: Հայրենագիտություն

Ծաղկազարդ.Ծառզարդար

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբ նշանակող  եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում էր Զատկից(Սուրբ Հարության տոնից) մեկ շաբաթ առաջ: Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ`օրհնվում են աշխարհի չորս կողմերը/ինչպես կրթահամալիրի հիմն է/, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են  ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդի օրը։ Դրանք ունեին  բարիքի, առատության, պտղաբերության։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը ընտանի կենդանիների մոտ, դրանք դրվել են խնոցում(որտեղ կարագ ու մածուն են մերում), մսուրում, հավանոցում և այլն։
Ասում են, որ մինչև քրիստոնեության ընդունումը, տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին(Այստեղ հիշենք որ հայերը եղել են հեթանոս, ունեցել բազում աստվածներ)։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի(անձրևների բացակայություն, հողը և բուսականությունը չորանում է) ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ այլն:/դիտեք այս հոլովակը/: Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության  խորհրդանիշ։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Դրա նպատակը անմահությունն է։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ճյուղերով: Տոնի ընթացքում ընդունված են նաև մի շարք ավանդույթներ: Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։Քահանան օրհնում է ուռենու ճյուղերը :Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ձայնը։/ տես այստեղ/: Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

Այս տարի եկեղեցին այն կտոնի ապրիլի 2-ին:

Читать далее «Ծաղկազարդ.Ծառզարդար»

Рубрика: Հայրենագիտություն

Վահագն Վիշապաքաղ

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Պատասխանել հարցերը ՝

  • Ո՞վ էր Վահագնը։Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։

Рубрика: Հայրենագիտություն

Արհեստները հին ու նոր

Image_3031.jpg

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4- 5-րդ դասարանի ճամբարականներ

Կատարման ժամկետ՝ հունվար

Նախագծի նպատակը՝ Ուսումնահետազոտական-որոնողական աշխատանք, որը սովորողի մոտ կձևավորի փնտրել-գտնելու, ինֆորմացիան ստույգ աղբյուրներից հավաքագրելու հմտություն: Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան հին Հայաստանի այն արհեստներին, որոնք  սակավ են հանդիպում  մերօրյա իրականության մեջ, կամ դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց: Աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին իրենց ընտրած արհեստի մասին՝ մանրամասն տեղեկությունների հավաքագրմանը, մշակմանը: Այդ արհեստի ճյուղերի ուումնասիրմանը, զարգացման ընթացքին, այդ արհեստով զբաղվող հայտնի հայ վարպետների աշխատանքների ծանոթացմանը: Ինչու չէ, նաև նախասիրություների հարցում կօգնի կողմնորոշվել, որևէ արհեստով զբաղվողը դառնալ, կամ դրա ուսումնասիրողը:

Աշխատանքային ընթացք՝ Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել:

Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝

  • Շերամապահություն
  • Դարբնություն
  • Ոսկերչություն-Արծաթագործություն
  • Զինագործություն
  • Հյուսնություն
  • Կոշկակարություն
  • Գորգագործություն
  • Բրուտագործություն
  • Խոհարարություն
  • Թաղիքագործություն
  • Կաշեգործություն
  • Քարագործություն
  • Ծաղկավաճառություն
  • Գինեգործություն
  • Ասեղնագործություն
  • Փայտագործություն

Աշխատանքերը կարող են լինել ՝ պատումի/կցված ֆոտոպատումը/, պրեզենտացիայի, ֆիլմի, ռադիոթողարկման ձևով:

Աշխատանքային փուլեր՝

  1. Արհեստի ընտրում
  2. Որոնողական աշխատանք համացանցում
  3. Բոլոր հնարավոր հավաստի աղբյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում, տեղադրում բլոգում/պատում, նկարաշար, վիդեո/
  4. Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող մարդիկ՝ հնում, այսօր, հայտնի արհեստավորները, արդյունքները
  5. Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ

Рубрика: Հայրենագիտություն

Առասպել Տորք Անգեղի մասին

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:

— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:

— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:

Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:

Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.

— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:

— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:

Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:

— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:

Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/