Սովորող–սովորեցնող նախագիծի շրջանակում, մեր ավագ ընկերների հետ ազգային խաղերը շատ հետաքրքիր ու հիշվող էին։ Ավագ դպրոցի մեր ընկերները ոչ միայն պատմեցին խաղերի մասին, այլև անմիջապես ներգրավեցին կրտսերներին խաղի մեջ։
Խաղում էին, ծիծաղում ու սովորում իրարից։ Ավագները ոգևորում էին, իսկ կրտսերները փորձում էին արագ հասկանալ ու մասնակցել։ Մթնոլորտը լի էր դրական էներգիայով։
Ձմեռային ճամբարի ընթացքում ընկեր Ջուլիետայի հետ իրականացրեցինք այս սիրված նախագիծը։ Երեխաները մեծ սիրով իրենց ձեռքերով պատրաստեղին փափուկ խաղալիքներ։ Տարբեր նյութերից պատրաստեցինք ձեռագործ խաղալիքներ՝ կիրառելով մեր երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները։
Ազգային գաթայի պատրաստումը դարձավ ջերմ ու հետաքրքիր խոհանոցային գործունեություն։ Մենք միասին ծանոթացանք գաթայի պատրաստմանն օգտագործվող բաղադրիչներին և նշանակությանը մեր ազգային խոհանոցում։
Ճամբարականները ակտիվ մասնակցեցին՝ խմորը հունցեցին, ձևավորեցին գաթան և սովորեցին աշխատել միասին։ Գործընթացը լի էր ոգևորությամբ ու հաճելի սպասումով, իսկ վերջում բոլորը վայելեցին իրենց պատրաստած համեղ գաթան։
Այս անգամ մեզ այցելել էին Քոլեջի մի խումբ սովորողներ։ Նրանք ներկայացրին Canva ծրագիրը, խոսեցին այդ ծրագրի առավելությունների մասին։ Ճամբարականների ոգևորությունը անկարագրելի էր։ Չէ որ մենք շա՜տ ենք սիրում սովորել նոր ծրագրեր։
Հանդիպումից հետո մի խումբ ճամբարականներ սկսեցին ոգևորությամբ և ինքնուրույն կիրառել նոր յուրացրած ծրագիրը։
Ճամբարականները յուրացնում են Canva ծրագիրը՝ զարգացնելով իրենց ստեղծարար և թվային հմտությունները։ Արդյունքում նրանք ստեղծել են անհատական լոգոներ և սահիկաշարեր․
Արևմտյան դպրոցի վերնատանը հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի Ուրախ ճամփորդներ ջոկատին։ Մեր հանդիպման թեման ազգային խաղերի կազմակերպումն էր։ Սկզբում ընկերացանք, խառնվեցինք և միասին հավես խաղեր խաղացինք․․․
Վերջում հաղթեց ընկերությունը, որոշվեց առաջիկայում նորից հանդիպել և խաղալ միմյանց հետ։
Անպայման դիտեք տեսանյութը վստահ եմ Ձեզ դուր կգա․․․․