Նախագծի նպատակը և խնդիրը՝ Սովորողներին ծանոթացնել ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը և մկանների լարումը:
Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ, որից հետո միասին բակում կխաղանք ազգային խաղեր։
Աղջիկ փախցնոցի
Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներիցԱծ մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է. — Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
Աչքկապուկ
Խաղալու համար ընտրվում է երկու թիմ։ Այնուհետև փակում ենք ղեկավարի աչքերը հակառակորդ թիմը բղավելով, վազում է նրա շուրջը` աշխատելով առանց նրանից բռնվելու խփել ու փախչել: Աչքերը փակած մասնակիցը նետվում է ձայնի կողմը և փորձում նրանց բռնել: Բռնվողները խաղից դուրս են գալիս: Խաղը շարունակվում է 5 րոպե:
վում են մասնակիցների քանակին հավասար միավորներ: Հովիվները միավորներ չեն վաստակում, նրանք պարզապես նվազեցնում են հակառակորդ թիմի միավորները (յուրաքանչյուր բռնված մրցակց
Նախագծի նպատակն էր սովորողներին ծանոթացնել JIGSAWPLANET հարթակին, նաև համատեղել Դիջիթեքը- Ազգագրության հետ։ Ազգագրական փառատոնի ընթացքում ճամաբարակնների հետ ուսումնասիրել ենք Հայկական ժողովրդական մշակույթը մասնավորապես ՝ գորգագործությունը։ Ճամբարականները ծանոթացել են գորգի տեսակներին, ընտրել իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստեցին փազլ։ Ճամբարականները իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել իր ընկերոջ ստեղծած փազլը։
Ձմեռային ճամբարի առաջին շաբաթը շատ բուռն, հետաքրքիր էր 6-րդ ջոկատում: Ճամաբարականները շատ պատրաստակամ, հավեսով մասնակցեցին հանդիպումներին:
«Ազգագրական փառատոն»-ն ու բարբառներ զարդարեցին մեր ձմեռային ճամբարի աջաին շաբաթը : Սովորողները շատ մեծ սիրով մասնակցեցին բոլոր հանդիպումներին, սովորեցին-խաղացին մեր ազգային հավես խաղերը:
Այս անգամ համագործակցությունը եղավ 1-ին եւ 6-րդ ջոկատների հետ, որոնց միացան մեր կրտսեր ճամբարականները՝ «Արտուտիկներ» ջոկատը։ Նախ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում կրտսերներին ծանոթացրինք խաղի կանոններին, այնուհետ սկսեգինք՝ «Հեյ խմբեր», «Ճոպան» եւ «Մուկն ու Կատուն» խաղալը։
Ահա այսօր մեզ կրկին միավորել էր մեր «Ազգագրական փառատոնը» ։ Արևելյանի դպրեցի Ճամփորդներ ջոկատի հետ բարբառներ էինք սովորում-տարածում։ Միշտ սիրով եմ ուսումնասիրում բարբառները … Անսահման ուրախ եմ, որ բարբառները մեր կրթահամալիրում էլ առաջնային ու կարևոր դեր ունեն…
Մեր սիրելի ընկեր Արմինեն մեզ համար կարդաց հեքիաթ Նոյեմբերյանի բարբառով։
Արևելյան դպրոցի վերնատանը հյուրընկալեցին մեզ ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներիս։ Մեր հանդիպման թեման ազգային խաղերի կազմակերպումն էր։ Սկզբում ընկերացանք, խառնվեցինք և միասին հավես խաղեր խաղացինք․․․
Վերջում հաղթեց ընկերությունը, որոշվեց առաջիկայում նորից հանդիպել և խաղալ միմյանց հետ։
Անպայման դիտեք տեսանյութը վստահ եմ Ձեզ դուր կգա․․․․