Рубрика: «Ձմեռային ճամբար», Без рубрики

Ձմեռային ազգագրության փառատոն

Ձմեռային ազգագրության փառատոն 2023

Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 9-27

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 12 և13-րդ ջոկատներ, երկարացված օրվա ճամաբարականներ

Նպատակը

  • ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Նախագծի ուղղություններ՝

Ընթացք՝

  • 12 և 13-րդ ջոկատի ճամաբարակները հետ  ուսումնասիրում ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։
  • Ազգային խաղերի իրականացում

Երկարացված օրվա ճամբար՝

  • Երկարացված օրվա ճամբարակների հետ պատրաստում ենք Դդումով համեղ թխվածքաբլիթներ
  • Ազգային խաղեր համագործակցային նախագիծ
  •  
Рубрика: «Ձմեռային ճամբար»

Խոհանցային գործունեություն

Համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դաս․ ճամաբարականներ

Վայր ՝ Արևմտյան դպրոց

Նպատակը՝

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Ընթացքը՝

  • Հետաքրքիր փաստեր դդումի մասին՝
  1. Դդումներն ինչքան մեծանում են, գույնը փոխում են:
  2. Դդումը կարող է գունափոխվել սպիտակից դեղին և դեղինից նարնջագույն:
  3. Տնկվելուց չորս ամիս անց, այն պատրաստ է բերքահավաքին:
  4. Դդումները պարունակում են վիտամին Ա և կալիում:
  5. Դդումները թխվածքների, հացերի, ապուրների և այլ մթերքների բաղադրամաս են:
  6. Դդումի կորիզները կարող են բովվել ուտելու համար:
  7. Դդմի սերմերն օգտագործվում են որպես կերակուր կենդանիների համար:
  8. Դդումի 90% ջուր է:
  9. Ամենամեծ դդումը , որը երբևէ աճել է, կշռել է 517կգ
  10. Դդումը միրգ է:

Դդմախոհանոց

Պատրաստում ենք Դդումով Բիսկվիտ։

Բաղադրիչներ
Դդում — 100-150 գր․
Ձու -2 հատ
Շաքարավազ — 100 գր․
Ձիթայուղ — 4 ճ․ գդ․
Սոդա — 1 թ․ գդ․
Մածուն — 200 գր․
Դարչին — 1 թ․ գդ․
Կակաո- 1 թ․ գդ․
Ալյուր — 450 գր․
Վանիլին — 1 թ․ գդ․

Рубрика: «Ձմեռային ճամբար», Ծեսեր

Ազգային խաղեր համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, Արևելյան դպրոց-ի 4 դասարանի սովորողներ 

Վայրը՝ Արևելյան դպրոց

Նպատակը՝

  • համագործակցելու կարողության ձևավորում
  • ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում
  • ընկերական հարաբերությունների ստեղծում

Ազգային խաղերի ընտրանի

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Պարան քաշոցի

«Ուժախաղ» ազգային, ավանդական խաղ

Բարեկենդանի խաղեր

Рубрика: «Ձմեռային ճամբար», Без рубрики

Ձմեռային ճամբար

Ինչպես Ջոնաթան Լիվինգստոն ճայը, թռչելո՜ւ ենք, սիրելի ճամբարականեր…

Ճամբարային ուղղություններն են ՝

Ազգային խաղեր

Ազգային խոհանոց

Ազգային խաղեր, սովորեցնող -սովորող նախագծով 6 տարեկաններին հյուր

Ճամփորդություններ՝

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հունվարի 9

11:05 — 11:50-12-րդ ջոկատ, Հայրենագիտական ճամբարային նախագիծ

12։55-13։35- 13-րդ ջոկատ, Հայրենագիտական ճամբարային նախագիծ

Հունվարի 10

11:05 — 11:50-13-րդ ջոկատ, Հայրենագիտական ճամբարային նախագիծ

11:55 — 12:40-12-րդ ջոկատ, Հայրենագիտական ճամբարային նախագիծ

Рубрика: «Ձմեռային ճամբար», Без рубрики

Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

Ժամկետները՝ մինչև հունվարի 9-ը

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ

Նպատակը՝ Ինքնուրույն, որոնողական աշխատանք, ինքնաբուխ, հետազոտական հմտությունների զարգացում:  Համեմատություն կատարելու հմտության զարգացում, հին ժամանակների մշակույթի և սովորությունների իմացությունը, ծանոթացում ծնողների մանկությանն ու առօրյային նույն հասակում, որում իրենք են այժմ: Հետաքրքիր ինֆորմացիայի կուտակում, հավաքագրում, ներկայացում:

Նյութերը՝ պատումների և ֆոտոշարերի, ֆիլմերի, ռադիոնյութերի տեսքով հրապարակվում են բլոգներում։

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Սովորողների աշխատանքները՝

Рубрика: «Ձմեռային ճամբար»

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 9-31

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ

Նախագծի նպատակը ՝

  • Մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական ստուգատեսներին
  • Իրականացնել սովորող-սովորեցնող նախագծեր
  • Նպաստել առողջ ապրելակերպի, ֆիզիկակական ակտիվության, ճկունության, շարժունակության, դիմացկունության, արագաշարժության բարձրացմանը:

Իրականացվող նախագծեր՝

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Մանկավարժական ձմեռային ճամբար․Դեկտեմբերի 26-30

  • Դեկտեմբերի 26-28-ին՝ աշխատանք ֆիզիկական միջավայրում
  • Դեկտեմբերի 29,30-ին՝ հեռավար աշխատանք
  • Հունվարի 3-5-ին՝ հեռավար աշխատանք

Դեկտեմբերի 26

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • հունվարյան ստուգատեսների նախագծերի քննարկում դպրոցների համակարգողների հետ

12։20՝ ընդմիջում

13։00՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

13։40՝ աշխատանք նախագծային խմբերով, մասնախմբերով

Դեկտեմբերի 27

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • երկրորդ ուսումնական շրջանի ճամբարային նախագծերի, աշխատակարգերի հրապարակում

12։20՝ ընդմիջում

13։00՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

13։40՝ աշխատանք նախագծաին խմբերով, մասնախմբերով

Դեկտեմբերի 28

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ գնահատում, հաշվետվություններ
  • երկրորդ ուսումնական շրջանի ճամբարային նախագծերի, աշխատակարգերի հրապարակում

12։20՝ ընդմիջում

13:00՝ աշխատողների ընդհանուր պարապմունք, ընդհանուր ժողով. Մարմարյա սրահ

13։40՝ աշխատանք նախագծային խմբերով, մասնախմբերով

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, «Ձմեռային ճամբար», Մարզական

Ձյունոտ օր

Ո՞ւր գնացին ծաղիկները:
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյան-ծածկոցը կըտանի:
«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան:

Рубрика: «Ձմեռային ճամբար», Без рубрики

Սովորող-սովորեցնող նախագիծ

Նախագիծ՝ Սովորող-սովորեցնող նախագիծ
Ժամկետը՝ հունվար 11-31

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2․1,2․2 և ․3․1 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Սովորողների նախաձեռնողականության զարգացում
  • Տարատարիք սովորողների միասնական նախագծերի իրականացում
  • ՏՀՏ հմտությունների և փորձի փոխանակում

Խնդիրները՝

  • Տարատարիք սովորողների համագործակցություն
  • փորձի փոխանակում

Ընթացքը ՝

Ավագ ընկերները  փորձում են իրենց ՏՀՏ հմտությունները փոխանցել կրտսեր ընկերներին:

Word ծրագրի ուսուցում, Ի՞նչպես օգտվել անհատական մեյլերից։