Միշտ մարզական և առողջ…
Մարզվում են Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիները։
Միշտ մարզական և առողջ…
Մարզվում են Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիները։

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 4.1 և 4․2 դասարաններ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ,Յ․ Բախշյանի այգի
Պատասխանատու ՝ Անի Ենգոյան
Օրը՝ Մայիսի 10․ Մայիսի 19
Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:
Խնդիրները՝
․ Մարզական հմտությունների կիրառում
․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն
Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`
Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:
Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
Էստաֆետային խաղերի իրականացում
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
կոներ
պարան
Ընթացքը`
Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսը բռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։ Հաղթում է այն խումբը, որն առաջինն է ավարտում։
Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։
Արդյունքը՝ Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։
Նախագծի տևողությունը՝ մայիս
Մասնակիցներ՝ առաջին դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերած կարողությունների և հմտությունների ցուցադրում:
Ընթացքը՝
Ես կարողանում եմ հեծանիվ վարել (երկանիվ, քառանիվ)
Ես կարողանում եմ ինքնագլոր վարել
Ամփոփում՝
Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի ճամբարականներ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ,Յ․ Բախշյանի այգի
Պատասխանատու ՝ Անի Ենգոյան
Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:
Խնդիրները՝
․ Մարզական հմտությունների կիրառում
․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն
Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`
Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:
Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
Էստաֆետային խաղերի իրականացում
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
կոներ
պարան
Ընթացքը`
Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսը բռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։ Հաղթում է այն խումբը, որն առաջինն է ավարտում։
Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։
Արդյունքը՝ Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամանակահատվածը` հունվար
Նպատակը՝ Հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:
Խնդիրները՝
Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.
Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք Արևմտյան դպրոցում, կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրենք հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ բուլավաների շրջանցումով:
Արդյունքները կամփոփվեն բլոգում:
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ, մարզասրահ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ իրականացնել մարմնակրթության, և վազքի պարապմունքներ
Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, էստաֆետային և բակային խաղեր՝ ցատկապարաններ, ֆուտբոլ, ,բադերն ու որսորդ։
Մարմնամարզարզական վարժություններ՝
1.Շարային վարժություններ՝Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվել, հավսա ր, զգա՛ստ, քայլով մա՛րշ, կանգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»:
2.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամանակահատվածը` 03.10.2022
Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։
Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
ցատկապարաններ
կոներ
մարզագորգ
Ընթացքը`
Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:
Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:
Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:
Արդյունքը՝ Հրապարակումը՝ բլոգում։
Սպորտն ու առողջ ապրելակերպը շատ կարևոր են մեր կրթահամալիրում: Մեր սովորողները մշտապես ակտիվ ու շարժուն կենսակերպ են վարում :

Մարմնամարզությունը, սպորտը շատ կարևոր է երեխայի դաստիարակության գործում։ Այն ամրապնդում է սովորողների առողջությունը,դիմադրողականությունը, ճկունությունը։ Ինչպես նաև օգնում է, որպեսզի սովորողների մոտ զարգանան պատասխանատվության, ընկերասիրության , միմյանց օգնելու կարևոր կարողությունները։
Սովորողները շատ են սիրում մարզվել,իսկ ակտիվ խաղերն ու մրցույթները նրանց ամենասիրելի զբաղմունքներից են:
էստաֆետային խաղեր 4․1 դասարան
էստաֆետային խաղեր 4․4 դասարան
Սպորտը մեր կյանքում շատ կարևոր է։ Մենք շատ ենք սիրում մարզվել ։
Ընկեր Սոնայի ճամբարականների հետ այս անգամ Բախշյան այգում իրականացրեցինք համագործակցային մարզական խաղեր։Ունեցանք արևոտ, ուրախ և դրական օր։ Եվ իհարկե հաղթեց ընկերությունը։
Տեսանյութերը ստորև․
Մայիսյան հավաքի վերջին շաբաթը մարզական էր մեզ մոտ․․
Կրկին Արևելյան դպրոցի մեր հասակակից ընկերների հետ Յուրի Բախշյանի անվան այգում էինք, միասին մարզական, հավես հանդիպում խաղ ունեցանք…

Սկզբում ծանոթացանք, այնուհետև էստաֆետային խաղեր խաղացինք։
Դե իհարկե հաղթեց ընկերությունը։
Նկարաշար՝











Տեսանյութեր՝

Միջդասարանական խաղ-մրցույթ
Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի 3-րդ դասարանների ճամբարականներ
Ժամկետը՝ մայիսի 26
Նպատակը և խնդիրները՝
Անհրաժեշտ պարագաները՝
Ընթացքը՝
Մարզական խաղերի նկարագրություն՝