Рубрика: Մարզական

Համագործակցային մարզական խաղեր

3-րդ դասարանի սովորողները շատ են սիրում մարզվել, խաղալ, սպորտով զբաղվել։ Մեր սիրելի ՝ ընկեր Սոնայի ճամբարականների հետ այս անգամ Բախշյան այգում իրականացրեցինք մարզական խաղեր։ Սովորողների ոգևորությունը նկարագրելու չէ, այն տեսնել է պետք։

Առաջարկում եմ դիտել տեսանյութերը․

Իսկ թ՞ե, որ դասարանը հաղթեց խաղերում, իմանալու համար դիտեք տեսանյութը․

Рубрика: Մարզական, Ուսուցչի օրագիր, Պարտիզապուրակային, Տեխնոլոգիա, Տեսանյութեր, Ֆոտոպատում

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Աշխատանքային շաբաթվա մեկնարկը տրված է․․․

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով ՝ Բախշյան այգում։ Մի լավ մարզվեցինք ընկեր Սոնայի հետ, որից հետո ՝ ընկեր Աչերի հետ երգեցինք մեզ ծանոթ երգերը։

Տեսանյութը ստորև․

Այնուհետև իրականացրեցինք միջավայրի խնամքի աշխատանքներ։ Սովորողներից մի քանիսը ընկեր Սոնայի հետ մաքրեցին բակը աղբից, թափված տերևներից, իսկ մյուսները ինձ հետ խնամեցին ծաղիկները։ Որից հետո օգնեցին ընկեր Մադլենին կարգի բերել հեծանվային ակումբը։

Նկարները ստորև․

Իսկ բազմաբովանդակ օրվա վերջում իրականացրեցինք ՝ ընկեր Անուշի և Աչեր հետ միասին երաժշտատեխնոլոգիական նախագիծը, որի ընթացքում ստացանք աշնանային տերևաշատ ապլիկացիա:

Տեսանյութը ստորև․

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, «Ձմեռային ճամբար», Մարզական

Ձյունոտ օր

Ո՞ւր գնացին ծաղիկները:
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյան-ծածկոցը կըտանի:
«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան:

Рубрика: Без рубрики, Մարզական, Ամառային ճամբար

Սեղանի թենիս կամ պինգ պոնգ

117870503_628007957828428_4225730449776993965_n

Սեղանի թենիսը տարածված մարզաձև է: Արևմուտքի ճամբարականները այս անգամ ՝ Մայր դպրոցում են։ Ընկեր Հասմիկի օգնությամբ ծանոթացան սեղանի թենիսի պատմությանը, թե ինչպե՞ս պետք է խաղան։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Рубрика: Без рубрики, Մարզական, Ամառային ճամբար, Կամավորական աշխատանք

Ճամբարային ուրախ օր

Մեր ճամբարային օրերը անցնում են շատ հետաքրքիր։ Իհարկե օրը սկսում ենք շրջակա միջավայրի մաքրությամբ և ծաղրիկների խնամքով։

Читать далее «Ճամբարային ուրախ օր»

Рубрика: 2020Թ. — 2021 Թ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, Без рубрики, Մարզական, Ուսուցչի օրագիր, Տեսանյութեր, Ֆոտոպատում

Ուռա՜ Ձյուն

Վերջապես եկավ առաջին  ձյունը: Բայց ափսոս շատ քիչ էր նստել գետնին: Սովորողների առաջին բացականչությունն էր․

— Ուռաաաա ձյուն։

Ճիշտ է շատ քիչ էր, բայց կարողացանք մի փոքր խաղալ ինչպես նաև արտասանեցինք «Առաջին ձյունը» բանաստեղծությունը։

Ֆոտոշարքը՝ ստորև.

Это слайд-шоу требует JavaScript.

Читать далее «Ուռա՜ Ձյուն»