Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ մարտի 24-30
Ընթացքը՝
Սիրելի՛ սովորող ընտրիր քո նախընտրած նախագիծը ՝
1․Եթե ճամփորդում ենք
- Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
- Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից
2․Եթե չենք ճամփորդում
Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։
- Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
- Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին
3․Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, շարադրանք- ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից:
Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք վերցնում ձեր բնակավայրի մասին:
- Որտե՞ղ եք բնակվում
- Որտե՞ղ է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ
- Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը:
- Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ, եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
- Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով
- Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ
- Ինչպիսի հարևա՞ն եք:
- Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան:
- Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:











