Կրթական շքերթ 2019
Շքերթին մասնակցում էինք նաև մենք, Արևմտյան դպրոցի 1-ին դասարանի սովորողները։



Մասնակիցներ՝ 5 տարեկաններ
Նպատակը և խնդիրը՝
Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտում են որպես երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց: Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ։Լոտոն ուսուցողական խաղ է։ Լոտո խաղալով երեխաները սկսում են հաշվել, խումբ կազմել։ Այն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, հիշողությունը և դիտորդական ընկալումները։
Նախագծի ընթացքում նախատեսվում է `
Սովորողների հետ պատրաստել շրջանակներ, գրել թվեր և շրջել։ Մյուս կողմում նկերել որևիցե կենդանի։ Այնուհետև պետք է պատրաստենք նկարազարդ քարտեր։
Միջավայրը ` դասասենյակ, բակ։
Անհրաժեշտ գործիքները՝ գունավոր թղթեր, մատիտներ, մկրատ։
Արևմտյան դպրոցի լողավազանում տոն էր: Նուրի նշանակում է անձրևի հարս: Նուրին տիկնիկ է, որի մասին ցավոք քչերը գիտեն: Հին ժամանակներում տապ օրերին այս տիկնիկները օգտագործել են անձրև ուզելու համար, ահա այսօր հինգ տարեկանները ընկեր Սեդայի հետ միասին երգեցին և անձրև էին խնդրում Նուրի- Նուրի տիկնիկից և Պուպլատիկինից:
Շարունակելով պրակտիկան, այս անգամ Արևմտյան դպրոց -պարտեզում եմ։ Շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ աշխատելու ընկեր Լիլիթի և նախակրթարանի լուսավոր երեխաների հետ։

Այսօր իմ ուսումնական պրակտիկայի վերջին օրն էր։ Օրվա սկզբում սաները խաղացին, այնուհետև լողացին։

Պրակտիկայի հերթական օրը անցավ բուռն և հագեցած։ Այսօր օրը սաները սկսեցին բակում, օգնեցին դաստերակներին, որից հետո սկսեցին նկարել, ես ինքս շատ եմ կարևորում նկարչության դերը երեխայի կյանքում, քանի որ նկարչության միջոցով աշակերտների մեջ զարգանում է հետաքրքրություն արվեստի նկատմամաբ նաև ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։
Այնուհետև ուսուցողական մուլտֆիլմ նայեցինք, որից երեխաները ստանում են հետաքրքիր տեղեկություններ տարբեր առարկաների և երևությունների մասին։

Իսկ վերջում եկավ երեխաների ամենասպասված լողալու ժամը․ այսօր Տիկին Մարինեն հետաքրքիր խաղեր էր կազմակերպել ջրում։ Երգեցին և հետաքրքրաշարժ ժամանակ անցկացրեցին ջրում։

Պրակտիկայի հերթական օրը, որը շարունակվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում, սաների հետ միասին ունեցանք հետաքրքիր օր։ Առավոտյան երեխաներին դիմավորելուց հետո,սաները հանում են զգեստները և հագնում են լողազգեստները։ Այսօր երեխաները պատմեցին իրենց մասին նաև իրենց սիրելի բանաստեղծությունները արտասանեցին։ Որից հետո բակում խաղացին խնձորներով խաղ, լողացին և նկարեցին։





Պրակտիկայի առաջին օր անցավ բավականին հագեցած։ Պրակտիկան անցկացնում եմ Քոլեջում 5-6 տարեկան երեխաների հետ։ Սկզբում երեխաների հետ միասին խաղացինք, քանի որ կարևում եմ խաղի դերը երեխաների կյանքում։ Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Խաղի միջոցով երեխայի մոտ առաջանում է հետաքրքրություն, ոգեշնչում։ Այնուհետև դպրոցի բակում երեխաները նկարեցին մատիտներով այն ինչ ուզում են, ինչպես նաև զբաղվեցին այլընտրանքային նկարչությամբ գուաշներով։ Որից հետո նաև լողացին։


