Երազ այգին այս տարի հանդես եկավ նախաձեռնությամբ, որին մասնակցություն ունեցանք նաեւ մենք՝ սեբաստացիներս։ Հունիսի 1-ին եւ 2-ին տեղի ունեցավ KidsFest մանկական փառատոնը, որի ընթացքում Սեբաստացի համայնքը կազմակերպեց ցուցահանդես-վաքառք, ինչպես նաեւ իրականացրեց «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը։ Ցուցահանդես-վաճառքի ժամանակ ոչ միայն վաճառվում էին կավե աշխատանքներ, այլեւ երեխաների համար առանձնացված էին աշխատարաններ, որոնց միջոցով նրանք պատրաատում էին իրենց ինքնակպչունները։ Մեկ այլ հատվածում էլ ավագ դպրոցի սովորողների օգնությամբ զբաղվում էին կավագործությամբ։







































































































