Рубрика: Ճամփորդություններ, Ֆոտոպատում

Ճամփորդություն դեպի Կամերային թատրոն

Սովորողները շա՛տ են սիրում ճամփորդել։ Այս անգամ Կարմերային թատրոնում դիտեցինք «Կրիսպի մկնիկը»։ Ներկայացումը ընկերության, միմյանց հանդեպ հանդուրժող լինելու մասին էր։ Եվ մենք հասկացանք, որ պետք է շատ սիրենք մեր ընկերներին և օգնենք միմյանց բոլոր հարցերում։

Рубрика: Без рубрики, Մասնագիտական կրթություն(բրուտագործություն), Տեխնոլոգիա, Տեսանյութեր, Ֆոտոպատում

Քանդակագործության փառատոնին ՝ հերթապահություն Հյուսիսում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեկնարկվել է քանդակագործության ամենամյա փառատոնը։ Այսօր ես և Անի Միրզոյանը Հյուսիսային դպրոցում օրվա հերթապահներն էինք, ներկայացնում էինք Արևմտյան դպրոցը։ Մեզ միացան նաև Արևմտյան դպրոց պարտեզի 4-րդ դասարանի մի քանի սովորողներ ընկեր Դիանայի ուղեկցությամբ։

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում խաղաղ, ջերմ, մթնոլորտ էր տիրում։ Ստեղծագործելու համար լավագույն միջավայրն է։

Լուսանկարները ՝ Նունե Խաչիկօղլյանի բլոգից։

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեխնոլոգիա, Ֆոտոպատում

Թումանյանական օրերին ընդառաջ․․

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։Այդ առիթով ճամբարականները պատրաստեցին գրքեր և նվիրեցին մեկը մյուսին։

Ֆոտոշարքը ստորև՝

Это слайд-шоу требует JavaScript.