Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր

Աշունը երեխաների աչքերով

<<Ուսումնական աշուն >> նախագծի մասնակիցներ՝ 1․2 դասարանի սովորողներն են։ Աշուն նախագծի շրջանակում սովորողները Paint ծրագրով նկարել են աշնանային տեսարաններ, տերևներ, ծառեր, պատմել են աշնան մասին։

Это слайд-шоу требует JavaScript.

Читать далее «Աշունը երեխաների աչքերով»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Նոյեմբեր ամսվա նախագծեր

69175339_2610460212351388_3012790563096231936_n

  1. Շրջակա միջավայրի խնամք

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը և խնդիրը  ՝

Աշակերտների մեջ սերմանել սեր շրջակա միջավայրի հանդեպ, միասնական աշխատելու կարողություն, բույսերի հանդեպ խնամք:

Նախագծի ընթացքը ՝ 

Փորձ է արվում սաների մեջ հոգատարություն հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ: Սաները  պատկերում են իրենց սիրելի բնապատկերը ՝ կիրառելով պլաստմասե պարագաներ:

2 «Հեքիաթների ստեղծում» նախագիծ

Հեքիաթ

Հեքիաթների ստեղծում նախագիծ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատաիրք ճամբարականներ

Նախագծի ժամկետը ՝ Հոկտեմբեր-Նոյեմբեր

Նախագծի նպատակը և խնդիրը  ՝  Երեխաները սիրում են հեքիաթներ և պատմություններ լսել: Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը։

Հեքիթաները օգնում են երեխային

  • արտահայտել իր հույզերը
  • զարգացնել երևակայությունը

Անհրաժեշտ գործիքները՝ 

Գունավոր թղթեր, մատիտներ, սոսինձ, մկրատ

Ենթակա է խմբագրման

 

3«Սեբաստացու օրեր» նախագիծ

Նախագծի իրականցման ժամանակահատվածը ՝ նոյեմբերի 18-22

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը ՝ 

Նպատակն է կրթահամալիրի սովորողներին ծանոթացնել Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը:

Նախագծի խնդիրը ՝ 

Ստեղծագործական մտածողության զարգացումը, տեղեկություն մշակելու կարողությունը:

4 «Հետաքրքրասերների աշխարհում» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը և խնդիրները ՝

Բանավոր խոսքի զարգացումը, գիտելքիների փոխանցում:

Նախագծի ընթացքը ՝ 

պատրաստում են ռադիոթողարկում, կենդանիների, բույսերի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Հոկտեմբերի 7-10-ի աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10 Այլընտրանքային նկարչություն

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Երեքշաբթի

13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10 Բակային խաղեր

16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Հոկտեմբերի 7-10-ի աշխատակարգ»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեղեկություններ, Ֆոտոպատում, Այց Ագարակ

Այց Ագարակ

Այսօր առաջին դասարանում սովորողների հետ այցելեցինք ագարակ։ Երեխաները շատ սիրում են մեր յուրօրինակ ագարակը։

70484206_2540479379513563_6777769159741669376_n.jpgՇրջեցինք ագարակում, կերակրեցինք կենդանիներին։ Կենդանիների հետ շփումը շատ լավ է ազդում երեխաների վրա։ Читать далее «Այց Ագարակ»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր, Տեխնոլոգիա

Ես նախագիծ

Ես նախագծի շրջանակում  1-ին դասարանի սովորողները նկարեցին ինքնանկարներ։ Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայության զարգացումը։ Արդյունքում ստացվեց գունագեղ, արտահայտիչ նկարներ։

 

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Այլընտրանքային նկարչություն

received_864919097199961.jpeg

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրը՝

Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը,  առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝

Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը, ստեղծագործական մոտեցումը, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը, առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն:

Անհրաժեշտ գործիքները՝ 

Ստվարաթուղթ, թուղթ, նկարչական պարագաներ

Կիրառվող մեթոդները՝

Ակտիվ ուսուցման մեթոդ, խաղային մեթոդ

Նախագծի իրականացման ընթացքը ՝

Աշակերտները նկարում են այն ինչ ուզում են և պատմում իրենց պատկերների մասին, սա ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։ Ինչպես նաև այստեղ երևում է յուրաքանչյուրի  երևակայության աստիճանը։

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

«Ուսումնական աշուն» նախագիծ

nastol.com.ua-57593«Ուսումնական աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի ժամկետը ՝ Հոկտեմբեր-Նոյեմբեր

Նախագծի նպատակը և խնդիրը  ՝

  • Գրավոր և բանավոր խոսքի զարգացումը:
  • Աշխարհայացքի զարգացումը:
  • Կարդալ սովորել նոր բառեր, գրել աշնան մասին:

Նախագծի ընթացքը ՝

Սաները Paint ծրագրով կնկարեն աշունը: Նախագծի շրջանակում կխոսեն եղանակային փոփոխությունների մասին, կպատմեն աշնան մասին նաև կպատրաստեն տերևներից տարբեր կերպարներ:

Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում:

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր

Երկարացված օրվա ծրագիր

Երկարացված օրվա ծրագիր

2019-2020 ուստարի

 Երկարացված օրվա նախագիծ

Երկարացված օրվա բաղկացուցիչները՝

  • Ակումբային գործունեություն

Ուսումնական ռադիո և TV, բակային խաղեր, բակի բարեկարգման, խնամքի աշխատանքներ:

  • Լեզվական գործունեություն

Բառակապակցությունների, նախադասությունների կազմում, իմաստակիր միավորների առանձնացում, խոսքի ձևավորում:

Աշխատանք ձայնագրիչով, բանավոր խոսքի զարգացում:

Գրավոր խոսքի զարգացում:

Ընթերցանություն և քննարկումներ:

Նախագծային աշխատանքներ:

  • Տեխնոլոգիական գործունեություն

Մաթեմատիկա և տրամաբանական խաղեր

  1. 3-րդ դասարանի համար մաթեմատիկա առարկայից չափորոշիչով սահմանված գիտելիքներ:
  2. տրամաբանական խնդիրներ և առաջադրանքներ
  3. մաթեմատիկական էլեկտրոնային խաղեր
  • Մարզական գործունեություն

Մարմնամարզություն՝ դրսում և դահլիճում, մարզական խաղեր, մրցումներ

Լող, ջրային մրցումներ, սուզվելու, ջրի մեջ ցատկելու կարողություններ

Հեծանիվ

  • Մեդիատեխնոլոգիա
  1. Տեքստերի մուտքագրում
  2. Power Point աշխատանքների կազմում
  3. Բլոգավարություն
Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Շրջակա միջավայրի խնամք

69175339_2610460212351388_3012790563096231936_n

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը և խնդիրը  ՝

Աշակերտների մեջ սերմանել սեր շրջակա միջավայրի հանդեպ, միասնական աշխատելու կարողություն, բույսերի հանդեպ խնամք:

Նախագծի ընթացքը ՝ 

Փորձ է արվում սաների մեջ հոգատարություն հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ: Սաները  պատկերում են իրենց սիրելի բնապատկերը ՝ կիրառելով պլաստմասե պարագաներ:

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Սեպտեմբերի նախագիծ

8016514

Կոմիտասյան օրեր նախագիծ

Թեման ՝ Իմ Կոմիտաս

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ:

Նախագծի նպատակը  ՝  

Սովորողների մոտ երաժշտական մշակույթի ձևավորումը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը, սեր առաջացնել ազգային և հոգևոր մշակույթի հանդեպ:

Նախագծի ընթացքը ՝ 

 Նախագծի սկզբում սովորողները  ծանոթանում են Սարգիս Մուրադյանի կենսագրությանը և Կոմիտասին պատկերող «Վերջին Գիշեր» ստեղծագործությանը: Սովորողներին ներկայացվում է Կոմիտասին բնորոշ առարկաներ, իսկ վերջում երեխաները նկարում են իրենց պատկերացրած Կոմիտասին:

Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում: