Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր

«Լողափնյա աշուն» նախագիծ

69118933_2603656529686979_5935312621711392768_n

«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 2- 6

Նախագծի նպատակը՝ 

Զարգացնել սաների մեջ լողալու հմտությույունները:

Ընթացք՝ 

Սովորողը զգեստափոխվում է, կատարում է նախավարժանք, ջուր մտնելիս ցողվում է , լողալուց հետո նույնպես ցողվում է քլորից մաքրվելու համար:

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր

Սեպտեմբեր ամսվա նախագծեր «Իմ ամառը» նախագիծ

57

1․ «Իմ ամառը» նախագիծ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի խնդիրը և նպատակը ՝

Սովորողների բանավոր խոսքի զարգացումը, միմյաց լսելու կարողությունը:

Ընթացքը՝               

Սովորողները ներկայացնում են թե ինչպես են անցկացրել ամառային արձակուրդները: Որտե՞ղ են հանգստացել: Հանգստի ընթացքում ինչ մշակութային վայրեր են հաճախել:Քանի՞ ամիս է տևել ամառային արձակուրդը: Paint-ով նկարում են ամառային արձակուրդի ամենահիշարժան օրը։

Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում

 

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր

Մանկական խաղ «Լոտո» Նախագիծ

Մասնակիցներ՝  5 տարեկաններ

Նպատակը և խնդիրը՝

Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։  Խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտում են որպես երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց: Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ։Լոտոն ուսուցողական խաղ է։ Լոտո խաղալով երեխաները սկսում են հաշվել, խումբ կազմել։  Այն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, հիշողությունը և դիտորդական ընկալումները։

Նախագծի ընթացքում նախատեսվում է `

Սովորողների հետ պատրաստել շրջանակներ, գրել թվեր և շրջել։ Մյուս կողմում նկերել որևիցե կենդանի։ Այնուհետև պետք է պատրաստենք նկարազարդ քարտեր։

Միջավայրը ` դասասենյակ, բակ։

Անհրաժեշտ գործիքները՝ գունավոր թղթեր, մատիտներ, մկրատ։

 

 

 

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Հաշվետվություն, Ճամփորդություններ, Մուտքի ճամբար

Ճամփորդություն դեպի Արատես

Օրը սկսեցինք վաղ առավոտյան, միանգամից ուղևորվեցինք Արատես։ Առաջին անգամ էի լինում Արատեսում, այն ինձ համար նոր բացահայտում էր։

67651435_513541499382327_9167347349574385664_n.jpg

Читать далее «Ճամփորդություն դեպի Արատես»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Ռոդարիական հնարքներ Երևակայություն

Նախագծի անվանումը  ՝ Երեխաները արվեստում

Նախատեսված է ՝ 5-6 տարեկան երեխաների համար

Մասնակիցներ ՝ Նախադպրոցական տարիք

Նախագիծը իրականացրել եմ կամավորական աշխատանքի ընթացքում՝ Արևմտյան դպրոց-պարտեզում։ Այլընտրանքային նկարչության տեսակները բազմազան են, ես ընտրել էի փուչիկանկարչությունը։  Երեխաները փուչիկի վրա նկարում են այն ինչ ուզում են, այս հնարքը կիրառելիս երեխաները շատ ոգևորված էին։ Նպատակն էր աշակերտների ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, լինել ազատ գործողությունների մեջ, որը մեզ մոտ ստացվեց, այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը,  առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։ Աշակերտները ընդլայնում են մտահորիզոնը առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն: Կամավորական աշխատանքի ընթացքում կատարել եմ նաև մեկ այլ նախագիծ,այս անգամ մատիտներին փոխարինելու եկավ այլընտրանքային նկարչության ձևերից` մատիկանկարչությունը:

 

 

 

 

 

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Հաշվետվություն, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար

Կարել Չապեկ Փոքրիկ առակներ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Վերլուծություն 

Աքաղաղը, որոշակի առումով նման է մարդկանց, քանր որ մադիկ էլ շատ հաճախ են իրենց գերագնահատում։ Պետք չէ գերագնահատել ընդունակությունները և արժեքները։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Վերլուծություն
Ընկերությունը քանակի մեջ չէ այլ որակի։

Читать далее «Կարել Չապեկ Փոքրիկ առակներ»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Տեխնոլոգիա, Կամավորական աշխատանք

Կավագործություն

Կավագործությամբ են զբաղվում Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկանները

Կավագործությունը Հայաստանում ունի հին պատմություն: Երեխաները այս անգամ խաղացին կավով ազատ խաղ: Կավի միջոցով երեխաները ստեղծեցին իրականությանը մոտ առարկաներ:

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Տեխնոլոգիա, Կամավորական աշխատանք

Այլընտրանքային նկարչություն

Նախակրթարանի երեխաները շատ են սիրում նկարել, այս անգամ մատիտներին փոխարինելու եկավ այլընտրանքային նկարչության ձևերից` մատիկանկարչությունը: Արդյունքում ստացվեց գեղեցիկ, ուրախ նկարներ: Մատիկանկարչության նպատակն է զարգացնել գեղագիտական ճաշակ, լինել ազատ գործողությունների մեջ, որը մեզ մոտ ստացվեց:

Читать далее «Այլընտրանքային նկարչություն»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ֆոտոպատում, Կամավորական աշխատանք

Ավազով խաղ

Առավոտյան նախավարժանքից հետո, երեխաները սկսեցին խաղալ ավազով: Ավազով խաղը ամենասիրելին է:Ավազը ունի մի շարք դրական հատկանիշներ զարգացնող, հանգստացնող և ահա հինգ տարեկանները պատրաստեցին ավազե հետաքրքիր պատկերներ:

Читать далее «Ավազով խաղ»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր, Ծեսեր, Կամավորական աշխատանք

Նուրի-Նուրի տիկնիկը և Պուպլատիկինը

Արևմտյան դպրոցի լողավազանում տոն էր: Նուրի նշանակում է անձրևի հարս: Նուրին տիկնիկ է, որի մասին ցավոք քչերը գիտեն: Հին ժամանակներում տապ օրերին այս տիկնիկները օգտագործել են անձրև ուզելու համար, ահա այսօր հինգ տարեկանները ընկեր Սեդայի հետ միասին երգեցին և անձրև էին խնդրում Նուրի- Նուրի տիկնիկից և Պուպլատիկինից:

https://www.youtube.com/watch?v=dW3-JrM4zQA

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Կամավորական աշխատանք

Երեխաների Առօրյան

Առավոտը սկսեցինք ուրախ նախավարժանքով, երեխաները մարզվեցին, մի լավ թռվռացին:  Խաղը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման հիմնական միջոցն է, այս անգամ երեխաները ավազով խաղացին, որից հետո լողացին, մուլտֆիլմ նայեցին: