Ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Այս անգամ Զատկի տոնին ընդառաջ կպատրաստենք այլընտրանքային Զատկե ձվեր։

Տեխնոլոգիական աշխատանք․ պատրաստում ենք զատիկ
Զատիկին ընդառաջ միասին կպատրաստենք գունավոր զատիկներ։
Մասնակիցներ` 1.2դասարանի սովորողներ, ընտանիք
Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 12-ը
Նախագծի նպատակը և խնդիրները ՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Անհրաժեշտ պարագաներ՝
Գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ
Ես կներկայացնեմ տեսանյութ, որտեղ ցույց կտամ թե ինչպես պատրաստել։ Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն Զատիկ և տեսաֆիլմը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին։
Արևմտյան ռադիո
Մասնակիցներ` 1.2դասարանի սովորողներ, ընտանիք
Ժամկետը՝ մարտի 30-ից — ապրիլի 12-ը
Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:
Ընթացքը ՝ սովորողները նախնական տեղեկություններ են հավաքում իրնց ընտանիքի անդամներից տոնի մասին:Պատմում են` ինչ գիտեն Զատիկի մասին, ինչպես են նշում իրենց ընտանիքում, միմյանց ինչպես են ողջունում:
Պատրաստում ենք ռադիոթողարկում և ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին։