Рубрика: 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:
Рубрика: 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Հայրենագիտություն 5․3 դաս․

մայիսի 5-9/ ամբողջ շաբաթվա համար/

Ապրիլի 28-մայիսի 2/ ամբողջ շաբաթվա համար/

  • Չորեքշաբթի օրը գրելու ենք ինքնաստուգում

Ապրիլի 21-25/ ամբողջ շաբաթվա համար/

Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

Ապրիլի 14-18/ ամբողջ շաբաթվա համար/

Մարտի 31-ապրիլի 4 / ամբողջ շաբաթվա համար/

Մարտի 16-20

Սասնա Ծռեր. Մեծ Մհեր

Մարտի 10-14

  • Ներկայացնում եք ձեր որոնողական աշխատանքը Շիրակի մարզի մասին։
  • Սկսում ենք ուսումնասիրել «Սասնա Ծռեր» էպոսը։

Читать далее «Հայրենագիտություն 5․3 դաս․»

Рубрика: 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Հայրենագիտություն 4․4 դասարան․ 2024-2025

Մայիսի 12-16/ ամբողջ շաբաթվա համար/

  • Երկուշաբթի օրը դասարանում գրելու ենք ճամփորդապատումները, պատասխանելու եք Ժողովուրդ, արքաներ, հերոսներ թեման
  • Կարգի բերեք բլոգները, գրելու ենք 3-րդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Մայիսի 5-9/ ամբողջ շաբաթվա համար/

Ապրիլի 28-մայիսի 2/ ամբողջ շաբաթվա համար/

Ապրիլի 21-25/ ամբողջ շաբաթվա համար/

Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

Ապրիլի 14-18/ ամբողջ շաբաթվա համար/

Ապրիլի 7-12/ ամբողջ շաբաթվա համար/

Մարտի 31-ապրիլի 4 / ամբողջ շաբաթվա համար/

Մարտի 17-21

Մարտի 10-14

Մարտի 3-7/ ամբողջ շաբաթվա համար/

Փետրվարի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/

Ինքնաստուգում

  • Առաջին ուսումնական շրջանում իրականցված նախագծերից ո՞րն ես հավանել։
  • «Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատումիդ հղումը տեղադրիր։
  • Ի՞նչ գիտես բարբառների մասին, ո՞ր բարբառին ես ծանոթ։
  • Տեղադրի՛ր  «Իմ ազգանվան ծագումը, գերդաստան, տոհմածառ», նախագիծդ։
  • Ի՞նչ ծեսեր գիտես, դրանցից որոնք եք տոնում քո ընտանիքում։
  • ․Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում— նախագծային աշխատանքիդ հղումը դիր։
  •  Եթե ճամփորդել ես, տեղադրիր այդ ճամփորդության մասին ամփոփիչ նյութը։

Դեկտեմբերի 9-13/ ամբողջ շաբաթվա համար/

Դեկտեմբերի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 18-22/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 11-17/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 3-9/ ամբողջ շաբաթվա համար/

Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1/ ամբողջ շաբաթվա համար/

Պատրաստվում ենք այցելել Մատենադարան:

«Ուսումնական աշուն» նախագիծ

Հոկտեմբերի 5-11/ ամբողջ շաբաթվա համար/

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4/ ամբողջ շաբաթվա համար/

Սեպտեմբերի 23-27/ ամբողջ շաբաթվա համար/

Սեպտեմբերի 16-20/ ամբողջ շաբաթվա համար/

Սեպտեմբերի 9-13/ ամբողջ շաբաթվա համար/

Քննարկման թեմա՝ դպրոցում քննարկվող և տանը լրացուցիչ աշխատելու նյութ՝

Սեպտեմբերի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/

  •  «Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատում գրիր, պատումին կցիր նկար կամ հոլովակ: Պատումի մեջ պատմիր քո մասին, քո նախասիրությունների, հետաքրքրությունների,  ընտանիքի, ընկերների մասին: Այն ամենի մասին, ինչ վերաբերվում է քեզ՝ ուտելիքներ, գույներ,  ֆիլմեր, երգեր: Անպայման պատմիր այն վայրի մասին, որն ամենաշատն ես սիրում Հայաստանում, այն այգին որն ամենաշատն ես սիրում…: Աշխատանքն ավարտիր և հղումն ուղարկիր իմ էլ․ փոստին՝ ani-engoyan@mskh.am

Рубрика: 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ, 2024-25 Ուսումնական նախագծեր

Հայրենագիտություն 4․2 դասարան․ 2024-2025

Մայիսի 12-16/ ամբողջ շաբաթվա համար/

մայիսի 5-9/ ամբողջ շաբաթվա համար/

Ապրիլի 28-մայիսի 2/ ամբողջ շաբաթվա համար/

Ապրիլի 21-25/ ամբողջ շաբաթվա համար/

Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

Ապրիլի 14-18/ ամբողջ շաբաթվա համար/

Երեքշաբթի օրը պատասխանում եք Ծաղկազարդ.Ծառզարդար

Ուրբաթ օրը պատասխանում եք  Ժողովուրդ, արքաներ, հերոսներ 

Ապրիլի 7-12/ ամբողջ շաբաթվա համար/

Երեքշաբթի օրը պատասխանում եք  Տորք Անգեղի մասին առասպելը։

Ուրբաթ օրը պատասխանում եք Ծաղկազարդ.Ծառզարդար

Մարտի 31-ապրիլի 4 / ամբողջ շաբաթվա համար/

Մարտի 10-14 / ամբողջ շաբաթվա համար/

Մարտի 3-7/ ամբողջ շաբաթվա համար/

Փետրվարի 10-14/ ամբողջ շաբաթվա համար/

Փետրվարի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/

Ինքնաստուգում

  • Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը
  • Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:
  • Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։
  • Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
  • Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։
  • Ի՞նչ ծեսեր գիտես, դրանցից որոնք եք տոնում քո ընտանիքում։

Դեկտեմբերի 9-13/ ամբողջ շաբաթվա համար/

  • Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին տեղադրել բլոգում, կարդալ պատրաստվել քննարկման
  • Կարգի բերել բլոգները, գրելու ենք Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։
  • Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ հայրենագիտության բաժնում տեղադրել ես առաջադրանքները և նախագծերը։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության սեպտեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության հոկտեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության նոյեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Տեղադրի՛ր հայրենագիտության դեկտեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
  • Պատումի տեսքով ներկայացրու քո առաջին ուսումնական շրջանի աշխատանքը։

Դեկտեմբերի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 25-28/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 18-22/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 11-17/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 3-9/ ամբողջ շաբաթվա համար/

Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1/ ամբողջ շաբաթվա համար/

Պատրաստվում ենք այցելել Մատենադարան:

«Ուսումնական աշուն» նախագիծ

հոկտեմբերի 5-11/ ամբողջ շաբաթվա համար/

  • Կոմիտասն արդի Հայաստանում՝ Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով
  • Ուրբաթ օրը պատասխանել Մեր լեզուն Հայերենն է կարդալ, սովորել
  • Համացանցից կամ որևէ գրքից, Ձեզ դուր եկած բարբառով, առանձնացնել ու բլոգում տեղադրել ինչ-որ հումորային պատմություն կամ երկու նույն բարբառով խոսող մարդկանց երկխոսություն։ Ձեր ընտրած բարբառի մասին մի քանի նախադասությամբ գրեք` ո՞ր մարզում, գյուղում, քաղաքում են օգտագործում այն, ծագումը։

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4/ ամբողջ շաբաթվա համար/

Սեպտեմբերի 23-27/ ամբողջ շաբաթվա համար/

Սեպտեմբերի 16-20/ ամբողջ շաբաթվա համար/

Սեպտեմբերի 9-13/ ամբողջ շաբաթվա համար/

Քննարկման թեմա՝ դպրոցում քննարկվող և տանը լրացուցիչ աշխատելու նյութ՝

Սեպտեմբերի 2-6/ ամբողջ շաբաթվա համար/

  •  «Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատում գրիր, պատումին կցիր նկար կամ հոլովակ: Պատումի մեջ պատմիր քո մասին, քո նախասիրությունների, հետաքրքրությունների,  ընտանիքի, ընկերների մասին: Այն ամենի մասին, ինչ վերաբերվում է քեզ՝ ուտելիքներ, գույներ,  ֆիլմեր, երգեր: Անպայման պատմիր այն վայրի մասին, որն ամենաշատն ես սիրում Հայաստանում, այն այգին որն ամենաշատն ես սիրում…: Աշխատանքն ավարտիր և հղումն ուղարկիր իմ էլ․ փոստին՝ ani-engoyan@mskh.am

Рубрика: 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Հայրենագիտություն․ 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: 

Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:

Որպես հայրենագետ շատ եմ կարևորում ճամփորդությունները։ Սովորողը պետք է ճանաչի , բացահայտի , որպեսզի էլ ավելի սիրի ու գնահատի իր հայրենիքը։ Դասի ընթացքում ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի, միջոցով  բացահայտելու ենք Հայաստանի գողտրիկ անկյունները  և պարտադիր այցելելու , բացահայտելու նոր վայրեր։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի Տիար Բլեյանը մի խոսք ասեց , որով էլ մինչ օրս առաջնորդվում եմ՝ « Սովորողին պետք  է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքի սիրելով ,ճանաչելով է կրթվում» ։