Рубрика: Ճամփորդապատում

Գարունը դրախտավայր Արատեսում

Հերթական ճամփորդությունը դեպի գարնանային դրախտավայր Արատես։

Առավոտյան մասնակցեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում «Ուսումնական ժամերգությանը» եւ ճանապարհ ընկանք։

Այս անգամ կանգառ եղավ Զանգակատանը, որտեղ էլ մեզ հյուրընկալեց Պ. Սեւակի ծոռը՝ 4-րդ դասարանի սովորող Արմեն Ղազարյանը։ Այնքան տպավորիչ եւ հետաքրքիր պատմեց բակի յուրաքանչյուր հատվածը, որ բոլորս զարմանքից շփոթվել էինք։ Բակում շրջելուց հետո էլ շրջայց ունեցանք նաեւ Պ. Սեւակի տուն- թանգարանում, որտեղ մեզ ներկայացրին նրա կյանքի մի քանի կարեւոր եւ հետաքրքիր փաստեր։

Читать далее «Գարունը դրախտավայր Արատեսում»

Рубрика: Հայրենագիտություն, Հայրենագիտություն․ Առաջադրանքների փաթեթ

Ի՞նչ է ամրոցը, բերդը

«Մենք շատ ենք լսել տարածված մի կարծիք, ըստ որի՝ հայերը բերդեր ու ամրոցներ չեն կառուցել, այլ միայն եկեղեցի ու վանք։ Հավանաբար, սրա արդյունքում է, որ այսօր, «Հայաստանում ի՞նչ բերդ կամ ամրոց գիտեք» հարցին հիմնականում հնչում է ստանդարտ պատասխան՝ «Ամբերդ»: Մինչդեռ հայկական բերդերը շատ են, հետաքրքիր, իրար չկրկնող ճարտարապետությամբ եւ պատմությամբ։

Հայաստանը մշտապես շրջապատված է եղել այնպիսի երկրներով ու ժողովուրդներով, որոնք ցանկացել են տիրանալ մեր հայրենիքին։ Այդ երկրների հարձակումներին դիմագրավելու համար կառուցել են անառիկ բերդեր և ամրոցներ։ Հայոց բերդերից հայտնի են Հալիձորը, Լոռվա բերդը, Ամբերդը, Սմբատաբերդը, Բջնիի բերդը և այլն։ Այդ բերդերի մի մասը պահպանվել է մինչ այսօր։

Читать далее «Ի՞նչ է ամրոցը, բերդը»

Рубрика: Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։

Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:

Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին:
Հայկական դեղաբույսերից են․ 

 ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։ 

ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։

ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈւԿ-Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։

ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԵՐԵՔՆՈւԿ-հիմնականում, մարգագետնային երեքնուկն օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Թվարկել Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը։

2․ Ներկայացնել դեղաբույսերի բուժիչ հատկությունները։

3․ Ներկայացնե՜լ ձեզ հայտնի դեղաբույսերը, որոնք որ օգտագործում եք։

Рубрика: Հայրենագիտություն

Սասնա Ծռեր. Մեծ Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: 

Читать далее «Սասնա Ծռեր. Մեծ Մհեր»

Рубрика: Без рубрики, Մարզական

Մայիսյան հավաք․«Մարզական խաղեր»

Մասնակիցներ` Արևմտյան  դպրոցի 4.1 և 4․2  դասարաններ

Անցկացման վայրը՝   Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ,Յ․ Բախշյանի այգի

Պատասխանատու ՝   Անի Ենգոյան

Օրը՝ Մայիսի 10․ Մայիսի 19

Նպատակը՝    Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`

Ազատ վարժությունշարքվազքնախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչելձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Էստաֆետային խաղերի իրականացում

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

պարան

Ընթացքը`

Խաղ 1Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակԳնդակներից երկուսը  բռնում են ձեռքերովիսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։   Հաղթում է այն խումբըորն առաջինն է  ավարտում։

Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատվածկանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝  Տեսանյութիֆոտոպատման և դասարանական բլոգում։

Рубрика: Մարզական

«Ես կարողանում եմ» նախագիծ

Նախագծի տևողությունը՝ մայիս

Մասնակիցներ՝ առաջին դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերած կարողությունների և հմտությունների ցուցադրում:

Ընթացքը՝

Ես կարողանում եմ հեծանիվ վարել (երկանիվ, քառանիվ)
Ես կարողանում եմ ինքնագլոր վարել

Ամփոփում՝

Рубрика: «Ուսումնական գարուն»

Առաջին դասարանցիների գարնանային «Մուտք»-ի ճամբար

2024-2025ուս. տարվան ընդառաջ Արեւմտյան դպրոցում վեց տարեկանների առաջին «Մուտք»-ի ճամբարն էր։ Ճամբարը եռօրյա էր։

Ճամբարային երեք օրերն էլ անցան հագեցած ու բովանդակալից։ Ծրագրում ներառված էր շատ գործունեություններ՝ ուրախ ընդհանուր պարապմունք, երգի, պարի, բանաստեղծության ուսուցում, կավագործություն, նկարչություն, միջավայրի խնամք, այցելություն Ագարակ, ուրախ օտար լեզու, հեքիաթի ընթերցում- քննարկում ,մարմնամարզություն, հավես էստաֆետային խաղեր։ Ճամբարականները շատ գոհ էին ու ոգեւորված։

Читать далее «Առաջին դասարանցիների գարնանային «Մուտք»-ի ճամբար»

Рубрика: Հայրենագիտություն

Առասպել Գեղարդ վանքի մասին

Առասպել Գեղարդ վանքի մասին

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Գեղարդի վանք

Միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանքն  անվանում են նաև Այրիվանք 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով:  Ասում են,որ գեղարդը ունի բուժիչ հատկություններ, ու դրա մասին ամբողջ աշխարհով էր հայտնի, և շատերն էին ցանկացել գեղարդը գողանալ, որպեսզի իրենց վերքերը բուժեին, կամ էլ որևէ փառքի հասնեին, բայց ամեն անգամ, երբ ուզեցել են գեղարդը գողանալ, մի հրաշք կատարվել է, և չեն կարողացել:

աղբյուր՝ http://www.araratbrandy.com/am/legends/legend?p=011