Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։
Սովորողները նկարում են իրենց սիրելի բնապատկերը՝ այն, ինչ իրենք տեսել կամ պատկերացնում են բնության մեջ։ Նպատակն է զարգացնել ստեղծագործ միտքը և սիրո զգացողություն դեպի բնությունը։
Խնդիր
Գույների ճիշտ օգտագործում
Բնության կառուցվածքի ընկալում
Պատկերացումներից իրական նկար ստեղծելու ունակություն
Հեղինակային կրթական ծրագիրն անընդհատ զարգացող, հեղինակ-ուսուցչի կողմից մշակվող և իրականացվող ծրագիր է, որը ներառում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչները․
Հեղինակային կրթական ծրագրում ներառված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները:
Հեղինակային կրթական ծրագրի առարկայական ծրագրերը ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները։
Հեղինակային կրթական ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Հայրենագետ-հայագետներ» ակումբ Արևմտյան դպրոց, 4-5-րդ դասարանի սովորողներ Համակարգումը՝ Անի Ենգոյան
Անցկացման օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի
Սովորողն իր ընտրությամբ բաղադրիչը շաբաթական 4 ժամ իրականացնում է մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական ստեղծագործության, կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա) գործունեություն։
Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
Արևմտյան դպրոց-պարտեզ 2024-2025 ուսումնական տարում աշխատել եմ հայրենագիտության դասավանդող (8 ժամ) և ուսումնական պլանի կազմակերպիչ։
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։Մարդը , որը չի ճանաչում այլ ազգերի մշակույթը ՝ չի հասկանա և չի գնահատի իր ազգայինը։ Նա, ով չգիտի իր ժողովորդի անցյալը, ավանդույթները, դժվար թե մտահոգվի իր հայրենիքի ապագայով։ Իսկ Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։
2024-2025 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր։ Չորս ուսումնական շրջաններում իրականցացրեցինք հավես նախագծեր, շատ ճամփորդեցինք, բարձունքներ հաղթահարեցինք։ Մենք սովորեցինք մեր հայրենիքի՝ Հայաստանի մասին։ Ծանոթացանք նրա պատմական վայրերին, հայկական սովորույթներին ու տոներին ։
Ուսումնական տարվա ընթացքում սովորեցինք՝
Որ լեռներն ու գետերն են մեր երկրում
Ինչ մարզեր ունի Հայաստանը և ինչ է յուրահատուկ ամեն մարզի մեջ
Ինչպես են ապրել մեր նախնիները և ովքեր են եղել մեր հերոսները
Ինչ տոներ ու սովորություններ ունեն հայերը
Ինչպես պետք է սիրենք ու պահենք մեր հայրենիքը
Հայրենագիտության դասերին մենք սովորում ենք սիրել մեր երկիրը, պահպանել մեր լեզուն, բնությունը և պատմամշակութային արժեքները։
Տարին ավարտեցինք շատ նոր գիտելիքներով և հայրենիքի հանդեպ մեծ սիրով։
հավաքել տեղեկություն Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես գետերի, մասին
չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը,հատկապես ուշադիր ենք նոր տնկված սոճիներին, լոբու, սոխ-սխտորի, մասրենու, բալենու տնկարանի ջրում(խոսել ենք Հասմիկ Ուզունյանի հետ)
տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
Ամառային ճամբարի մեկնարկ , էն էլ հավես բարձունքի հաղթահարումով։ Գեղեցիկ Բջնին, Սբ. Աստվածածին եկեղեցին և Բջնու բերդի բարձունքը մեզ էր սպասում։
Բջնի հասնելու պես բարձրացանք եկեղեցի և բակում նախաճաշեցինք։ Բակում նաև հանդիպեցինք գյուղի բնակիչ, դերասանուհի Օսան տատիկին։ (Օսան տատիկը պատմեց , որ ժամանակին նկարահանվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում)։ Նա խոսեց Բջնի գյուղի , Սբ. Աստվածածին եկեղեցու և ամրոցի մասին, այնուհետև օրհնեց և լավ մաղթանքներ ասաց մեզ։ Իսկ վերջում էլ միասին երգեցինք Կոմիտասի «Կաքավի գովքը»։
Արևմտյան դպրոցի 13 և 16-րդ ջոկատներն իրենց ուսումնական օրն անցակցրեցին Բջնիում : Օրը սկսեցինք ուսումնական ժամերգությամբ Բանգլադեշի Սբ . Երրորդություն եկեղեցում , և շարունակեցինք Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցում: Սովորողներից Դավիթ Գևորգյանը հակիրճ և հետաքրքիր ներկայացրեց եկեղեցու պատմությունը: