Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան կողմում: Կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը:
Արևելյան պատի հյուսիսային խորշին առ այսօր պահպանվել է 1322-ով թվագրվող հետևյալ արձանագրությունը. «Ես` տր. Ստեփանոս, որդի Ջալալին, թոռն մեծի Տարսայիճին, հիմնարկե(ա)լ շինեցի եկեղեցիս յանուն սրբոյ Աստուածածնայ…»:
Նախկինում պարսպապատ եկեղեցին կառուցված է կոփածո կարմրաgույն քարից` չորս բոլորակ սյունների վրա: Տանիքը երկթեք է, արևմտյան պատն ունի դռների նմանությամբ երեք կամարակապ բացվածքներ, իսկ ավաg խորանի կողքերից` մեկական ավանդատներ են:

