Рубрика: Без рубрики

Խնկոյանական օրեր

Նպատակը՝  Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում:

 Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթանալ,  ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, խմբային(դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

Ընթացքը ՝

  • Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝  «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
  • Տրված ստեղծագործությունը «Փեսացու մուկը », «Մոծակի մահը » բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: