
Խաղողն ամենահամեղ մրգերից է։ Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Ըստ ամենահայտնի, աստվածաշնչյան լեգենդի՝ առաջին խաղողի այգին տնկել է Նոյ Նահապետը Արարատ լեռան լանջին: Խաղողի պտուղներից ստացել գինի և սկիզբ դրել գինեգործությանը… Նախակրթարանի սաները մեծ ոգևորությամբ ճզմեցին խաղողը, որ գինի դառնա, իսկ մի մասն էլ խաղողից չիր պատրաստեցին։