Рубрика: Без рубрики

Երաժշտական, հայրենագիտական ճամփորդություն դեպի ՝ Արատես

Ճամբարը եռօրյա է

Արժեքը մեկ սովորողի համար— 8000 դրամ (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
ՄեկնումՍկիզբ՝ օգոստոսի 17 , ժամը՝ 08:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
ՎերդարձԱվարտ՝օգոստոսի 19 , ժամը՝ 19:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝Աչեր Բաստաջյան, Անի Ենգոյան։
Մասնակիցներ՝ Ընտրության խմբերը ՝ Արատեսում և մուտք 4-րդ դաս.
Մեկնումը՝ օգոստոսի 17 , ժամը 08:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին — Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ օգոստոսի 19 , ժամը 19:00, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Վարդենյաց լեռնանցք – Մարտունի- Վաղաշենի բնապահպանական ճամբար- Երևան- Մայր դպրոց՝ Բաբաջանյան 25
Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևան-Արատես-Վաղաշեն-Երևան-մոտ ՝ 354 կմ
Երևանից Արատես — 153 կմ, Արատեսից- Վաղաշեն-67կմ , Վաղաշենից- Երևան -136 կմ

Գիշերակացը` տներում
Գեղարվեստի տնակ
Տրանսպորտի արժեքն է՝ 80․000 դրամ/կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

  • քայլք Արատես գետի հունով
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք
  • հայրենագիտական արշավ, քայլք Արատես գետի հունով դեպի Խաչոց ձոր
  • լող Արատես գետում, գյոլերում
  • անաղբ Արատես
  • ծառերի և ծաղիկների խնամք՝ պարարտացում, ջրում
  • Նկարչական պլեներ
  • ուսումնական ժամերգությունը Արատեսի վանքում
  • մարզական խմբային խաղեր
  • բակային խաղեր՝ պահմտոցի, թաշկինակ, աղջիկ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
  • դաշտային ծաղիկներ-դեղաբույսերի հավաքում, ճանաչում/նանա-դաղձ, անթառամ/
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ մաթեմատիկական խաղեր
  • ընթերցանություն՝ ամեն մեկն իր գիրքն ունի, որը սկսել է ընթերցել կամ նոր է սկսելու
  • քայլք Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • Օրբելյանների քարավանատուն, Վարդենյաց լեռնանցք
  • Վաղաշենի սեբաստացիական վրանային ճամբար՝ տարածք մաքրություն և լող

Նախագծի խնդիրները. 

  • իրականացնել  բարեկարգման աշխատանքներ, ձմեռվա նախապատրաստություն_համակարգումը՝ Տարոն Հակոբյանի (ցախերի տեղափոխում, տեսակավորում)
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • տեխնոլոգիական
  • պլեներային

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

Խորհրդատու հայրենագետ ՝ Սոնա Փափազյան

  • Երասխ
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Եղեգիսի Զորաց եկեղեցի (Սուրբ Ստեփանոս)
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի ջրվեժներ
  • Խաչոց Ձոր
  • Օրբելյանների քարավանատուն
  • Արփա-Սևան հանդիպման վայր
  • Վաղաշեն
  • Սևանա լիճ

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել: Սա ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
2.Ջուր՝ 1լ անհատական շշով:
3. Հարմար ուսապարկ՝ երկու ուսով,  առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում: Երկու ուսապարկից ավել չեք վեցնում:
4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ), ախտահանիչ միջոցներ, դիմակներ
5. Աղբի տոպրակներ /3-5 հատ/, ձեռնոց
6. Հագուստ 3 օրվա համար  (տաք բաճկոն), լողազգեստ, սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ
7. Քնապարկ
8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ, քսուք մոծակների դեմ
9. Լապտեր
10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ

Ծրագիր՝

Օր առաջին- Օգոստոսի 17

08։00-Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում- պատասխանատու ՝ Աչեր Բաստաջյան 08:30- Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
10:00- կանգառ Արփայի հովտում, թեթև նախաճաշ 11։00-Սմբատաբերդ, բարձունքի հաղթահարում 13։00- Եղեգիսի Զորաց եկեղեցի
14:30-Ժամանում Արատես,
Իրերի տեղավորում, սենյակների մաքրում
15:00- Տարածքի և միջավայրի խնամք
15:30- Ճաշ 16:30- Հանգստի ժամ
18:00-Մեղրաքամի ծես
20:00-Ընթրիք
21:00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22:00-Քուն

Օր երկրորդ- Օգոստոսի 18

08:00- Վերկաց, անձնական հիգիենա
08:30- Նախավարժանք
09:00- Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00- Նախաճաշ
11:00- Քայլք Խաչոց ձոր, լող Արատեսի գետում
13:00- Ծառերի և ծաղիկների խնամք, խոտերի հավաքում
15:00- Ճաշ, հանգիստ
16:30- Ազգային խաղեր, հայրենագիտական քննարկում
18:00- Խաղողօրհնեքի ծես, երգուսուցում
19:00- Թոնրի վառում
20:00- Ընթրիք
21:00- խարույկ, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
22:00- Քուն

Օր երրորդ- Օգոստոսի 19

08։00- Վերկաց
08։30- Նախավարժանք
09։00- Նախաճաշ
10։00 Միջավայրի խնամք, սենյակների հարդարում

11:00- Արատեսի վանքում, ուսումնական ժամերգություն
12։00 Մեկնում
12:30 -Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
14:00 — -Ժամանում Վաղաշենի բնապահպանական -վրանային ճամբար
15։00- Լող Սևանում
16։00- Հայրավանք
18։00-Մեկնում Երևան
19։00- Ժամանում

Մասնակիցներ ՝

1․ Գագիկ Թադևոսյան

2․ Միքայել Մկրտչյան

3․ Ադրիանա Գալստյան- Միանալու է Արատեսում

4․ Տաիսիա Առաքելյան

5․ Արև Յուզբաշյան

6․ Արփի Ալվանդյան

7․ Ալբերտ Կարապետյան

8․ Ավետիս Հարությունյան

9․ Սուրեն Իվանյան

10․ Արամ Գաբրիելյան

11․ Հայկ Գրիգորյան

12․ Արայիկ Գասպարյան

13․ Էմիլիա Պապայան

14․Նատալի Կարապետյան

15․ Ալիս Հովհաննիսյան

16. Կլարա Բաստաջյան- Աչեր Բաստաջյանի քույրը

Оставьте комментарий