Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, Արևելյան դպրոց-ի 4 դասարանի սովորողներ
Վայրը՝ Արևելյան դպրոց
Նպատակը՝
- համագործակցելու կարողության ձևավորում
- ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում
- ընկերական հարաբերությունների ստեղծում
Ազգային խաղերի ընտրանի
Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
Պարան քաշոցի
«Ուժախաղ» ազգային, ավանդական խաղ
Բարեկենդանի խաղեր