Рубрика: Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Մարտի 6-10-ի աշխատակարգ

Մարտի 13-17

Մարտի 20-24-ի աշխատակարգ

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Նախագծեր ՝

Փայտե կրծքազարդեր մայրիկատոնին

Միջինքի գաթա

Ճամփորդություններ ՝

 Քաղաքային թափառումներ— Կինո-ֆոտո ընտրության սովորողների հետ

Չարենցով՝ Չարենցի քաղաքում

Եղիշե Չարենցի տուն- թանգարանում

Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց

Рубрика: Տեսանյութեր, Ֆոտոպատում

Միջինքի գաթա

Համեղ թխվածքաբլիթներ պատրաստելը մեր սիրելի գործերից մեկն է։ Խոսելով ավանդական քաղցրեղենի մասին մենք իսկույն հիշում ենք փախլավան և գաթան։

Читать далее «Միջինքի գաթա»

Рубрика: Ճամփորդապատում

Չարենցով՝ Չարենցի քաղաքում

Օրը սկսեցինք միասնական չարենցյան ընթերցումներով , շարունակեցինք <Կարդում ու նվիրում ենք Չարենց> երևանյան քայլք-ֆլեշմոբով և ամփոփեցինք Թամանյանի ճարատարապետության թանգարան-ինստիտուտում կազմակերպված համերգով։ 

Рубрика: Հայրենագիտություն

Վահագն Վիշապաքաղ

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Պատասխանել հարցերը ՝

  • Ո՞վ էր Վահագնը։Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։

Рубрика: Ճամփորդապատում

 Քաղաքային թափառումներ

Արևմտյան դպրոցի կինո -ֆոտո ընտրության սովորողների հետ հավես գարնանային զբոսանք ունեցանք։ Մեր քայլքը սկսեցինք Կարապի լճից, լուսանկարելով հասանք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք։ Ես նույնպես փորձեցի սովորողների նման գեղեցիկ լուսանկարել։

Читать далее » Քաղաքային թափառումներ»

Рубрика: Տեխնոլոգիա

Փայտե կրծքազարդեր մայրիկատոնին

Մայրիկատոնը մեր սիրելի տոներից է։ Ամբողջ մարտ ամիսը ուրախ տրամադրությամբ մայրիկների համար հաճելի անակնկալներ ենք պատրաստում։ Նկարում ենք մայրիկների դիմանկարները, գրում ենք պատումներ նրանց մասին, բացիկներ-մեդիաբացիկներ ենք պատրաստում…

Այսօր էլ ահա մարտի 8-ին ընդառաջ պատրաստեցինք գեղեցիկ կրծքազարդեր։ Սովորողները մեծ խանդավառությամբ կրծքազարդերը բացիկների հետ տարան տուն՝ մայրիկներին նվիրելու…

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Մարտի 6-10-ի աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 -14։20  Ինքնակրթություն

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10    «Ձոն» նախագիծ

16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Երեքշաբթի

14։20-15։00 Ճաշ

15։00-15։45Էլեկտրոնային բացիկներ

15։45- 16։10 Ինքնակրթություն

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Հինգշաբթի

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10   Հանգիստ, տրամաբանական խաղեր

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Ուրբաթ

13:35 -14։20  Այց Ագարակ

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10 Ինքնակրթություն

16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում