Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Ինքնաստուգում

1. Որտե՞ղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:

2.Որտե՞ղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:

3.Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում։

4.Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:

5.Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:

6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյություների մասին։

7. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:

8. Թվարկեք Հայաստանի Հանրապետության մարզերը։

9. Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ:

10. Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։

11. Թվարկեք Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

12. Ի՞նչ է դարը։

13. Ի՞նչու են 5-րդ դարը համարում Ոսկեդար։

14. Ո՞ր թվականին է եղել գրերի գյուտը։

15. Ո՞ր գիրքն է առաջինը թարգմանվել հայերեն։

Рубрика: Աշխատակարգ

Աշխատակարգ հոկտեմբերի 30-նոյեմբերի 3-ը

  • Հերթապահություն երթուղիների կայանատեղիում
  • Առավոտյան ընդհանուր պարապմունք,
  • Մարմնակրթություն
  • Հայրենագիտություն
  • Աշխատանք դասվարի հետ
  • Ուրբաթ օրերին մասնակցություն մեդիաուրբաթին։
Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Համագործակցային նախագիծ ՝ Դանիել Հակոբյանի հետ։

Ճամփորդության վայր՝ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ

Ճամփորդության օր՝ նոյեմբերի 6

Պատասխանատու դասավանդողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան,Դանիել Հակոբյան

Մեկնում՝ 12:30, Յուրի Բախշյան այգի

Վերադարձ՝ նույն օրը, 15:30-16։00

Մասնակիցներ— Արևմտյան դպրոցի 5.2- դաս. սովորողներ

Երթուղի՝ Երևան — Աշտարակ-Երևան

Հեռավորությունը՝ 21,5կմ, 25 րոպե

Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Երթուղին ՝ Այստեղ

Իրականցնում ենք հետևյալ նախագիծը ՝ Ճանաչենք այցելելով

Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ճանաչել պատմամշակութային վայրերը
  • Տեսնել-վայելել աշունը Աշտարակ քաղաքում
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Արագածոտն մարզի մասին, կծանոթանան Աշտարակ քաղաքի եկեղեցիներին։ Հայրենագիտության ժամերին աշխատել ենք հետևյալ ՝ նախագծով։

Ընթացքը՝ Ծրագիրն իրականցվում է Դանիել Հակոբյանի հետ։ Քանի որ Դանիելը արմատներով Արագածոտն մարզի, Աշտարակ քաղաքից է միասին, Սեբաստացու օրերին ընդառաջ , որոշեցինք իրականցնել քայլարշավ։ Քայլարշավը սկսելու ենք Սուրբ Մարիանե եկեղեցուց, այնուհետև շարունակելու ենք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ։

Քայլարշավի ընթացքում կիրականացնենք նաև միջավայրի խնամքի աշխատանքներ։ Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։

Հայրենագիտական կանգառներ

Սուրբ Մարիանե եկեղեցի

Կարմրավոր եկեղեցի

Սպիտակավոր եկեղեցի

Ծիրանավոր եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցի

Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:

Օրակարգ՝

11։00- Մեկնում Յուրի Բախշյան այգուց

11։50-Այցելություն խնձորների պահեստավորման սառնարաններ

12:30- Նախաճաշ Սուրբ Մարիանե եկեղեցու բակում

13:00- Քայլքով Սուրբ Մարիանե, Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ

Քայլարշավի ընթացքում կիրականացնենք հանրօգուտ աշխատանք

15:30 -16։00- Վերադարձ

Ճամփորդության ծախսեր՝ ճանապարհածախս 1500 դրամ

Ավտոմեքենա՝ Մերսեդես սպրինտեր, 79GH799, 19 տեղ

Վարորդ`Գագիկ Հակոբյան

Մասնակիցներ ՝

Սայեն Արշակյան
Ալիս Հովհաննիսյան
Սուրեն Իվանյան
Արփի Ալվանդյան
Վարդ Մուրադյան
Արայիկ Գասպարյան
Արամ Գաբրիելյան
Էլինա Դաշյան
Էմիլիա Պապայան
Հայկ Գրիգորյան
Ադրիանա Գալստյան
Դավիթ Գյուլնազարյան
Էմիլի Հովհաննիսյան
Նատալի Կարապետյան
Գագիկ Թադևոսյան
Ալբերտ Կարապետյան
Ցողիկ Աբրահամյան
Արմեն Ավետիսյան

Рубрика: Без рубрики

Նոյեմբեր ամսվա նախագծեր հայրենագիտություն

 Ծագումով որտեղի՞ց ես

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Ճանաչում ենք այցելելով

Ճամփորդություններ ՝

Քայլարշավ Աշտարակ քաղաքում

Այցելություն Պատմության թանգարան

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Ճանաչենք այցելելով

Նախագծի մասնակիցները. 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը, գյուղերն ու քաղաքները սովորենք այցելելով

Նպատակը՝ հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, կրթական փոխանակումներ, բանահավաքություն

Նախագծի ընթացքը. Նախագծի ընթացքում սովորողները նախապես ծանոթանում են ՀՀ մարզերին՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն: Ամեն մարզին ծանոթանալուց հետո այցելում ենք այդ մարզի որևէ տեսարժան վայր կամ վայրեր, սովորողները իրենք են ներկայացնում տվյալ տեսարժան վայրի մասին տեղեկությունները՝ նախապես դրանք հրապարակելով իր բլոգում։

Կատարվող աշխատանք՝

  1. Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
  2. Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու  մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
  4. Քանի՞ կիլոմետր է  իրար միջև ընկած հեռավորությունը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս:

Որոնողական աշխատանք ՝

Рубрика: Սեմինար-պարապմունք

Մանկավարժական աշխատողների ճամբար

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողների օրը հագեցած ու  հետաքրքիր  է՝  լի աշխատանքով: 

Օրը սկսեցինք մարմարյա սրահում, որտեղ մասնակից եղանք ընդհանուր պարապմունքին․․․

 Որից հետո յորաքանչյուրս շտապեցինք մեր մասնախմբերով հավաքներին։  Մայր դպրոցի մարմանամարզության սրահում երկարացված օրվա կազմակերպիչներին էր սպասում Ռոզա Գսպոյանը։

Օրը ամփոփեցինք Արևմտյան դպրոցում, ընկեր Շուշանի հետ երկրագործական աշխատանքով։

Рубрика: Без рубрики

Մանկավարժական ճամբար 23.10-26.10

23.10-երկուշաբթի

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.
10։40 — 11։40՝ Աշխատանք մասնախմբերով․2.1 կաբինետ
12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով
13։00-Հավաք Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդով
15։00՝
 աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

  • ընդմիջում
  • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
  • ջեռուցման շրջանի նախապատրաստում
  • պարտեզի աշնանային խնամք
  • աշխատանք սովորողների բլոգներում

24.10-երեքշաբթի

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.
10։40 — 11։40՝ Աշխատանք մասնախմբերով․ 2-1 կաբինետ
12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով
13։00-հանդիպում Վիկտոր Ծատրյանի հետ

15։00՝ աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

  • ընդմիջում
  • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
  • ջեռուցման շրջանի նախապատրաստում
  • պարտեզի աշնանային խնամք
  • աշխատանք սովորողների բլոգներում

25.10-չորեքշաբթի

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.
10։40 — 11։40՝ Աշխատանք մասնախմբերով․2-1 կաբինետ
12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով
13։00-15։00՝ աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

26.10-հինգշաբթի

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.
10։40 — 11։40՝ Աշխատանք մասնախմբերով․ 2-1 կաբինետ
12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով
13։00-15։00՝ աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

  • ընդմիջում
  • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
  • ջեռուցման շրջանի նախապատրաստում
  • պարտեզի աշնանային խնամք
  • աշխատանք սովորողների բլոգներում

27.10-ուրբաթ

Աշխատանք տանից

  • նոյեմբեր ամսվա նախագծերի հրապարակում
  • 30․10-3․10 աշխատաժամանակի հրապարակում
  • Ուսումնական աշուն նախագծի ամփոփում
Рубрика: Ճամփորդապատում

Սեր Արատես

Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ 

Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ, Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցում ենք ուսումնական ժամերգության, օրհնություն ստանում և շարժվում։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Սովորողների հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։

Վերջապես հասանք Արատես, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։ Մեր եռօրյա ճամբարի ուղղաթյուններն էին ՝ մարմնամազությունը, բերքահավաք, միջավայրի խնամքը, աղբի տեսակավորումը, խոհանոցային գործունեությունը, որը իրականացվել է ճամբարականների հետ միասին։

Ճամփորդների համար շատ հետաքրքիր էր բերքահավաքին մասնակցելը․․․

Իսկ երեկոյան մեզ էր սպասում Արատեսյան քայլքը։ Քայլեցինք Արատեսում, վայելեցինք բնությունը։

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ  երգ ու պարով։

Սիրում ենք աշունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Արատեսում զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր․․․․

Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Նախագծեր՝

Ճամփորուդություններ՝

Լրացուցիչ աշխատանք ՝

  • Դասասենյակի պատասխանատու
  • Հերթապահություն
  • Հեռավար աշխատանք
Рубрика: Ճամփորդապատում

Հայաստանի ազգային պատկերասրահ

5.2 դասարանի սովորողների հետ միասին ունեցանք հետաքրքիր եւ ուսումնական ճամփորդություն դեպի Հայաստանի Ազգային պատկերասրահ՝մասնակցելով «Իմ Կոմիտաս» կրթական ծրագրին։

Կրթական ծրագրի ամփոփիչ ավարտը եղավ նկարել հենց որեն՝Կոմիտասին։

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի ՝ Արատես

Ճամբարը եռօրյա է

Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ հոկտեմբերի20 ժամը՝ 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ՝հոկտեմբերի 22 ժամը՝ 18:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան, Մարզիկ ՝ Դանիել Հակոբյան
Մասնակիցներ՝ 5․2- 5.3- դաս.սովորողներ
Մեկնումը՝ հոկտեմբերի 20 , ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝հոկտեմբերի22  , ժամը 18:00, Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Վեդի- Արտաշատ- Երևան

Եղանակի տեսություն՝ mes.am
Երթուղին ՝ Այստեղ

Читать далее «Ճամփորդություն դեպի ՝ Արատես»