Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Համագործակցային նախագիծ ՝ Դանիել Հակոբյանի հետ։

Ճամփորդության վայր՝ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ

Ճամփորդության օր՝ նոյեմբերի 6

Պատասխանատու դասավանդողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան,Դանիել Հակոբյան

Մեկնում՝ 12:30, Յուրի Բախշյան այգի

Վերադարձ՝ նույն օրը, 15:30-16։00

Մասնակիցներ— Արևմտյան դպրոցի 5.2- դաս. սովորողներ

Երթուղի՝ Երևան — Աշտարակ-Երևան

Հեռավորությունը՝ 21,5կմ, 25 րոպե

Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Երթուղին ՝ Այստեղ

Իրականցնում ենք հետևյալ նախագիծը ՝ Ճանաչենք այցելելով

Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ճանաչել պատմամշակութային վայրերը
  • Տեսնել-վայելել աշունը Աշտարակ քաղաքում
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Արագածոտն մարզի մասին, կծանոթանան Աշտարակ քաղաքի եկեղեցիներին։ Հայրենագիտության ժամերին աշխատել ենք հետևյալ ՝ նախագծով։

Ընթացքը՝ Ծրագիրն իրականցվում է Դանիել Հակոբյանի հետ։ Քանի որ Դանիելը արմատներով Արագածոտն մարզի, Աշտարակ քաղաքից է միասին, Սեբաստացու օրերին ընդառաջ , որոշեցինք իրականցնել քայլարշավ։ Քայլարշավը սկսելու ենք Սուրբ Մարիանե եկեղեցուց, այնուհետև շարունակելու ենք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ։

Քայլարշավի ընթացքում կիրականացնենք նաև միջավայրի խնամքի աշխատանքներ։ Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։

Հայրենագիտական կանգառներ

Սուրբ Մարիանե եկեղեցի

Կարմրավոր եկեղեցի

Սպիտակավոր եկեղեցի

Ծիրանավոր եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցի

Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:

Օրակարգ՝

11։00- Մեկնում Յուրի Բախշյան այգուց

11։50-Այցելություն խնձորների պահեստավորման սառնարաններ

12:30- Նախաճաշ Սուրբ Մարիանե եկեղեցու բակում

13:00- Քայլքով Սուրբ Մարիանե, Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ

Քայլարշավի ընթացքում կիրականացնենք հանրօգուտ աշխատանք

15:30 -16։00- Վերադարձ

Ճամփորդության ծախսեր՝ ճանապարհածախս 1500 դրամ

Ավտոմեքենա՝ Մերսեդես սպրինտեր, 79GH799, 19 տեղ

Վարորդ`Գագիկ Հակոբյան

Մասնակիցներ ՝

Սայեն Արշակյան
Ալիս Հովհաննիսյան
Սուրեն Իվանյան
Արփի Ալվանդյան
Վարդ Մուրադյան
Արայիկ Գասպարյան
Արամ Գաբրիելյան
Էլինա Դաշյան
Էմիլիա Պապայան
Հայկ Գրիգորյան
Ադրիանա Գալստյան
Դավիթ Գյուլնազարյան
Էմիլի Հովհաննիսյան
Նատալի Կարապետյան
Գագիկ Թադևոսյան
Ալբերտ Կարապետյան
Ցողիկ Աբրահամյան
Արմեն Ավետիսյան

Рубрика: Без рубрики

Նոյեմբեր ամսվա նախագծեր հայրենագիտություն

 Ծագումով որտեղի՞ց ես

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Ճանաչում ենք այցելելով

Ճամփորդություններ ՝

Քայլարշավ Աշտարակ քաղաքում

Այցելություն Պատմության թանգարան

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Ճանաչենք այցելելով

Նախագծի մասնակիցները. 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը, գյուղերն ու քաղաքները սովորենք այցելելով

Նպատակը՝ հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, կրթական փոխանակումներ, բանահավաքություն

Նախագծի ընթացքը. Նախագծի ընթացքում սովորողները նախապես ծանոթանում են ՀՀ մարզերին՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն: Ամեն մարզին ծանոթանալուց հետո այցելում ենք այդ մարզի որևէ տեսարժան վայր կամ վայրեր, սովորողները իրենք են ներկայացնում տվյալ տեսարժան վայրի մասին տեղեկությունները՝ նախապես դրանք հրապարակելով իր բլոգում։

Կատարվող աշխատանք՝

  1. Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
  2. Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու  մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
  4. Քանի՞ կիլոմետր է  իրար միջև ընկած հեռավորությունը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս:

Որոնողական աշխատանք ՝