Рубрика: 2024-25 Ուսումնական նախագծեր

Նոյեմբեր ամսվա նախագծեր հայրենագիտություն

 

Ծագումով որտեղի՞ց ես

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Ճանաչում ենք այցելելով

Ճամփորդություններ ՝

Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում 4․4, 4․2 դաս․

Երևանի պատմության թանգարան 5․3 դաս․

Рубрика: Ճամփորդություններ

Երևանի պատմության թանգարան

Արտագնա պարապմունք Երևանի պատմության թանգարանում

Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան,Երևանի պատմության թանգարան

Օր՝  նոյեմբերի 8 , մեկնում՝ ժամ՝ 12։00` Յուրի Բաշխյան այգուց

Վերադարձ՝ ժամ 14։30

Պատասխանատուներ` Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան

Երթուղի՝Յուրի Բաշխյան այգի—Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ- Արգիշտի փողոց

Հեռավորությունը՝ 8,5 կմ, 19 րոպե 

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5.3- դաս. սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Հայրենագիտության արտագնա պարապմունք։ : Ճանաչում ենք մեր մայրաքաղաք Երևանը նաև այսկերպ: Նախագծի շրջանակում սովորողների մոտ Երևան քաղաքի մասին գիտելիքների ամրապնդում, նոր հետազոտական աշխատանքներ բլոգներում, ծանոթացում Երևան քաղաքի պատմությանը:Ճամփորդության  ընթացքում մասնակցելու ենք նաև ուսուցողական  3D խաղին։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Արդյունք՝ 

  • ուսուցողական  3D խաղին մասնակցուցություն
  • Այցելություն թանգարան, ուսումնական արտագնա պարապմունք
  • Ծանոթություն թանգարանի նմուշներին
  • Սովորղները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Երևանի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած ինֆորմացիան։ 
  • Օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:

Մեքենա ՝

Վարորդ ՝

Մասնակիցներ՝

Рубрика: Ճամփորդություններ

Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում

Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա,  Մատենադարան

Օր՝ նոյեմբերի 20

Մասնակիցներ՝    Արևմտյան դպրոցի 4.4 դասարանի սովորողներ,

Պատասխանատուներ՝  Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան

Մեկնում` նոյեմբերի 20 ,  ժամը 12։40`Բախշյանի այգուց

Վերադարձ՝ նոյեմբերի 20 ,  ժամը 15։30`Բախշյանի այգի

Երթուղի ՝ Բաբաջանյան փողոց, Բախշյանի այգի- Իսակովի Պողոտա-Գրիգոր Լուսավորիչ Փողոց-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի Պողոտա

Եղանակ

Քարտեզ

Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Երևան քաղաքի թանգարանները,  «Ճանաչենք այցելելով» նախագծերով 4․4 դաս․ սովորողների հետ կայցելենք  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ:

Ավարտից հետո՝ շրջում ենք Մատենադարանի այգու տարածքով, ուսումնասիրում արձանները, շենքի ճարտարապետությունը, տարածքի կարևոր քանդակներին ու արձաններին անդրադարձ է արվում միշտ։
Թափառումներ Մաշտոցի պողոտայով, կենտրոնի այգիներով, հարակից տարածքներով:

Նախագծի ընթացքը՝
Մինչ ճամփորդության մեկնելը, սովորողները ուսումնասիրել, որոնել, տեղեկացել են Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի, հայ գրերի գյուտի, մագաղաթի և որդան կարմիրի մասին: Միասին քննարկել ենք թեմաները հայրենագիտության պարապմունքների ժամանակ:

Читать далее «Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում»