Ընտրիր 1 մարզ։ Պատկերացնենք զբոսաշրջիկների խումբ է եկել Հայաստան և դու պետք է ներկայացնես տվյալ մարզը՝ գյուղերի, տեսարժան վայրերի, յուրահատկությունների, ավանդույթների ու խոհանոցի մասին։
Խնդիր ՝
Հավաքել և մշակել հակիրճ տեղեկատվություն
Տարբեր բաժիններով ներկայացնել մարզի տեսարժան վայրերը, գյուղերը, մշակույթը, երգ-պարը և խոհանոցը։
Վանքն ամփոփված է Թեղենիս լեռան ստորոտին՝ պարսպապատ տարածքի մեջ, հնության շունչ ունեցող դարավոր քարերով։ Վանքի կառուցման տարիները տանում են մեզ 6–7-րդ դարեր՝ իսկապես դարերի միջով անցած վկայություն հայ քրիստոնեության ու մշակույթի կենսունակության։
Վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կանգուն է՝ զուսպ շքեղությամբ։ Քարերը՝ մոխրագույնից մինչև մեղմ վարդագույն երանգների, պատմում են ժամանակի մասին։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի օրացույցով նախատեսված էր մասնախմբային հավաք, որը կայացավ սեպտեմբերի 24-ին՝ Ավագ դպրոց-վարժարանում։ Հավաքին մասնակցում էին էկոլոգիայի, հայրենագիտության և աշխարհագրության դասավանդողները։
Էմանուել Ագջոյանը, ներկայացրեց օրակարգով նախատեսված բոլոր առանցքային թեմաները։ Քննարկման հիմնական թեմաներն առնչվում էին 2025–2026 ուսումնական տարվա նախագծային և հետազոտական գործունեության կազմակերպմանը։
Օրակարգի հարցեր՝
1․ Մասնախմբի սեպտեմբերի, ուսումնական առաջին շրջանի նախագծերը, մշակումները
Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղ՝ Թեղենյաց վանք Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 20, ժամը՝ 09:00-16։00 Մեկնման վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի, Րաֆֆու փողոց Ժամանում՝ նույն օրը, 16։00, Սուրբ երրորդություն եկեղեցի Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան, Շուշան Ալեքսանյան Օգնականներ՝ Էլինա Սիմոնյան, Հասմիկ Սարիբեկյան
Նպատակը՝ Սեպտեմբերը նշանավորում ենք մի քանի տոներով, այս մի բարձունքը ձոնելու ենք գիտելիքի օրվան, ուսումնական տարվա մեկնարկին՝ շարունակելով և կապելով սեպտեմբերի 21-ի անկախության տոնի հետ, միասնականության ու մեկ ամբողջի գաղափարը պահելը։ Արտագնա հայրենագիտական քայլարշավը դեպի բարձունքներ։ Հաղթահարվող բարձունք՝ Թեղենիս լեռան լանջ, Թեղենիս լեռ՝ բարձրությունը -Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու, թեղու անտառներ:
Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ տպագիր և առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում, ճշտում են այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի համապատասխան հագուստ ունենա իրենց հետ: Գյուղի վերջից արդեն սկսում է վանք տանող ճանապարհը անտառի մեջով դեպի վեր: Քայլում ենք համաչափ, ուշադիր լինելով շնչառությանը, անվտագնության բոլոր կանոնները պահպանելով: Վանքում ուսումնական ժամերգություն` «Մանուկների աղոթք», «Հայրապետական աղոթք», «Քրիստոս ի մեջ» միասնական ֆլեշմոբ՝ «Ես իմ անուշ Հայաստանի» ենք կարդում և երգում
Եղանակը՝ ըստ Ճամփորդական երթուղի՝ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժական-Թեղենյաց վանք Երթուղու երկարություն՝ 56.6 կմ, տևողությունը՝ 1ժամ 15րոպե Վարորդ՝ Մեքենա՝
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները Ուսապարկ Օրապահիկ բրդուճներ, 1լ ջուր Գնդակ, պարան, բատմիտոն… Հեռադիտակ Կողմնացույց Անձրևապաշտպան բաճկոն Մարզական համազգեստ, տաք հագուստ` ժակետ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք Դրոշ Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/ Թվային միջոց Ախտահանիչ միջոց, թաց և չոր անձեռոցիկներ