
Рубрика: Без рубрики
Մուտք մանկավարժական աշխարհ

Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին, բայց միևնույն ժամանակ՝ շատ հաճելի։ Փոքր տարիքից միշտ երազել և ձգտել եմ լինել ուսուցիչ։ Տարիներ անց, սովորելով «Երևանի Պետական Մանկավարժական համալսարանում» , երազանքս կատարվեց. այժմ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում որպես երկարացված օրվա կազմակերպիչ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել, անընդհատ ստեղծագործել և սովորել․․․
Անցել եմ քառօրյա վերապատրասում, որից հետո՝« Մուտքի ճամբար»։ «Մուտքի ճամբարի» շնորհիվ ձեռք եմ բերել մանկավարժական շատ հմտություններ, կարողություններ և սեբաստացի ընկերներ։ Արդեն երեք տարի է, ինչ այս համերաշխ, սիրուն ընտանիքի անդամ եմ․․․
Շատ եմ սիրում ճամփորդել և իմ մուտքը կրթահամալիր եղել է «Արատես» ճամփորդությամբ։ Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել և ինձ համար ամենաոգևորիչն այն է, երբ տեսնում եմ թե սեբաստացի սովորողները ինչպիսի խանդավառությամբ են պատրաստվում հերթական ճամփորդությանը։
Այս տարիների ընթացքում նոր բացահայտումների գեղեցիկ ճանապարհ եմ անցել։ Կրթահամալիրում ձեռք բերած շատ հմտություններն օգնում են շարունակել մանկավարժի լուսավոր ճանապարհը։ Անցնելով մանկավարժի աշխատանքին, ինձ համար առաջին ու կարևոր քայլերից մեկը սովորողների հետ ընկերանալն էր։ Նրանց հետ ընկերությունն է հենց, որ օգնում է ինձ ստեղծագործել, արարել և սիրել աշխատանքս․․․
Հաշվի առնելով յուրաքանչյուրի տարիքային նախասիրություններն ու ընդունակությունները, փորձում եմ շատ խաղալ նրանց հետ։
Աշխատելով կրթահամալիրում ՝ հասկացա, որ ուսուցիչը բնույթով պետք է լինի կենսուրախ, սովորողների մեջ սերմանի սեր, հարգանք միմյանց հանդեպ, որպեսզի ստեղծվի առողջ փոխհարաբերություններ, քանի որ առանց այս ամենի ոչ մի աշխատանք արդյունավետ լինել չի կարող։
Վերջերս կարդացի սիրելի ուսուցիչ Մարիետ Սիմոնյանի այս հրաշալի միտքը ՝ « Ուսուցումը, եթե ուրախություն- խնդություն չի բերում, անբնական է և արհեստական, հետևապես ոչ արդյուանվետ»։ Կարդացի ու զգացի, որ ճիշտ ուղու վրա եմ․․․Ինքս էլ միշտ ոգևորվում եմ, որ կարողանում եմ ուսուցման ընթացքում նաև հրճվանք պարգևել սովորողին․․․
Մեր կրթահամալիրում սովորողը չի մոռանում խաղի մասին, քանի որ հենց խաղի ընթացքում էլ զարգանում է ստեղծագործական երևակայությունը։ Կրթահամալիրում բացահայտեցի Ջանի Ռոդարի հեղինակին, «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը։
Մեր իրականացրած նախագծերն էլ հենց այդ նպատակն ունեն ՝ զարգացնում են ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունները և նպաստում են շրջակա աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և այլն․․․։
Տեսանյութերը՝ ստորև․
Սեբաստացի սովորողները շատ լավ գիտեն, թե ինչ կարևոր է շրջակա միջավայրի մաքրումը։ Օրը սկսում ենք միջավայրի խնամքով, մաքրում և խնամում ենք շրջակա միջավայրը,պարբերաբար կատարում ենք պարտիզապուրակային աշխատանքներ։
Կրթահամալիրում առաջնային է ազգային երգն ու պարը։ Ազգային երգ ու պարի միջոցով սովորողների մոտ զարգանում է գեղեցիկ երաժշտություն լսելու մշակույթը, գեղարվեստական ճաշակը, ինչպես նաև սեր դեպի ազգային։ Սովորողների սիրելի զբաղմունքը ազգային խաղերն է։ Ազգային խաղերը երկարացված օրվա բաղկացուցիչ մասերից մեկն է։
Տեսանյութը՝ ստորև․
Իմ ձեռքբերումներց մեկն էլ այն է, որ երկարացված օրվա մեր ծրագիրը շարունակվեց նաև հեռավար ուսուցման ժամանակ, երբ( թագավարակի պատճառով )փակվեցին բոլոր կրթական համակարգերը, այս ընթացքում սկսեցինք ավելի շատ համագործակցել մեր ծնողական համայնքի հետ, որի արդյունքում սովորող- կազմակերպիչ մեր կապը չընդատվեց։
Ես շատ ուրախ եմ, որ շարունակում ենք նորից ֆիզիկական միջավայրում աշխատել, որտեղ մենք բոլոր պայմաններն ունենք առողջ և ակտիվ մեր օրը կազմակերպելու համար․․․
Մուտք մանկավարժական աշխարհ
Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի։ Փոքր տարիքից միշտ երազել և ձգտել եմ լինել ուսուցիչ։ Տարիներ անցան սովորելով Մանկավարժական համալսարանում երազանքս կատարվեց այժմ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում», Արևմտյան դպրոցում որպես երկարացված օրվա կազմակերպիչ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։
Անցել եմ քառօրյա վերապատրասում, որից հետ Մուտքի ճամբար, որտեղ ձեռք եմ բերել հմտություններ, կարողություններ և Սեբաստացի ընկերներ։ Եվ արդեն երեք տարի է ինչ ես էլ Սեբաստացի եմ։
Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել մեծ հմտություններ և որ ամենակարևորն է սիրված եմ փոքրիկ սովորողների կողմից։Ես իմ երկարացված օրվա սովորողների հետ մինչ տուն գնալը զբոսնում եմ, կարդում ենք, զրուցում ենք նման հարաբերությունների արդյունքում է ձևավորվում ընկերությունը։Առաջին քայլս, դա ընկերանալն էր նրանց հետ: Հաշվի առնելով յուրաքանչյուրի տարիքային նախասիրություններն ու ընդունակությունները, փորձեցի շատ խաղալ նրանց հետ իրենց սիրած խաղերը ։ Աշխատելով կրթահամալիրում հասկացել եմ, որ ուսուցիչը բնույթով պետք է լինի կենսուրախ, աշակերտների միջև ստեղծի սեր և առողջ փոխհարաբերություններ, սովորողների համար լինի լավագույն ընկեր, բարեկամ, լինի ուշադիր և ընդունի սովորողի անձը։
Դեռ վաղ տարիքից անձի ձևավորման և զարգացման համար կարևոր դեր են խաղում միջավայրը և դաստիրակությունը։
Մտնելով դպրոց 6 տարեկան երեխան ի տարբերություն մյուս դպրոցների կրթահամալիրում չի մոռանում խաղի մասին, քանի որ հենց խաղի ընթացքում է զարգանում երևակայությունը։ Սովորողների հետ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր,նպատակն է զարգացնել երևակայությունը , ստեղծագործական մոտեցումը, նկարչության միջոցով փոխանցել իրենց հույզերը, զգացմունքները, սեր և հոգատարություն կենդանիներ նկատմամաբ, ռադիոնյութերի միջոցով բանավոր խոսքի զարգացումը, ծանոթացում նաև մերօրյա բանաստեղծ ՝ Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունների հետ, որոնք կտեսնեք ստորև.
Ռադիոթողարկումներ․
Ինձ դպրոցում ամենաշատը դուր է գալիս…
Ինքս շատ եմ սիրում ճամփորդել և իմ մուտքը կրթահամալիր եղել է «Արատես» ճամփորդությամբ։
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար, պետք է շատ ճամփորդել և ինձ համար ամենաոգևորիչը, երբ տեսնում եմ սեբաստացի սովորողների նախապատրաստությունը և անհամբերությունը թե, երբ է լինելու հաջորդ ճամփորդությունը։
Ճամփորդապատումները մտնել հղումով․
Տեխնոլգիական գործունեություն, Գեղագիտական ճաշակի ձևավորում
Այս համակարգի մեջ կարելի է ներառել խաղը, բնությունը, ուսումնական աշխատանքը, որոնք մեծ դեր են խաղում սովորողի զարգացման վրա։ Այս միջոցների շնորհիվ սովորողների մոտ զարգանում է սեր արվեստի, բնության նկատմամբ, շրջապատի երևությների հանդեպ հետաքրքրություն։ Ես իմ փոքրիկ ճամբարականների հետ հաճախ զբաղվում ենք նկարչությամբ, տարբեր տեխնոլոգիական գործունեությամբ, ընթերցում ենք հեքիաթներ, դիտում մուլտֆիլմեր և այս ամենը դասական երաժշտության ներքո։ Կրտսեր դպրոցակաների հատկապես դուր է գալիս նկարելու, ծեփելու գործընթացը։
Ֆիզիկական, ակտիվ գործունեություն
Մարմնակրթությունը մեր դպրոցում կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Կատարում ենք ֆիզիկական վարժություններ, ակտիվ շարժողական խաղեր, ինչպես նաև իրականացնում ենք զբոսանքներ, հեծանվավարություն։
Արևոտ Արևմուտքի աշխատանքը ֆիզիակական միջավայրում
Նոյեմբերի 5-ը Արևմտյան դպրոցի հերթական, աշխույժ ուրբաթներից էր, սովորողների փոքր խմբով։ Օրը սկսեցինք ավանդույթ դարձած ընդհանուր պարապմունքով ընկեր Սեդայի հետ։
Տեսանյութը ստորև․
Ընդհանուր պարապմունքից հետո կատարեցինք աշխատանքի բաժանում, և ամեն մեկն իր գործին անցավ։ Դասավանդողների մի մասը զբաղվեցին դպրոցի բարեկարգման աշխատանքներով։
Իսկ սովորողները ընկեր Շուշանի օգնությամբ կատարեցինք ծաղկատունկ։ Ընկեր Շուշանը մանրամասն պատմեց, ներկայացրեց ծաղիկների խնամքի գաղտնիքները։
Տեսանյութերը ստորև․
Ապա ընկեր Սեդայի հետ կրկնեցինք մեր անցած երգերը և սովորեցինք նորերը։
Որից հետո քայլքով շտապեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ մեզ սպասում էր՝ ընկեր Հասմիկը։
Լուսանկարները ստորև․
Իսկ օրվա ավարտին ունեցանք հետաքրքիր և բովանդակալից զրույց- քննարկում պատմաբան ՝ Աշոտ Տիգրանյանի հետ։
Տեսանյութերը ստորև․
Արևոտ օր
Դրական և հագեցած աշխատանքային օրը սկսվում է ավանդույթ դարձած ընդհանուր պարապմունքով։
Հաջորդիվ հոգեբան ընկեր Աստղիկի հետ իրականացրեցինք Ես եմ նախագիծը։
Ֆիզիկական միջավայրում աշխատանքները շարունակվում է
Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով ՝ ընկեր Սեդայի հետ։
Որից հետո յուրաքանչյուրը շտապեց իր գործը կատարել։ Ընկեր Շուշանը մեզ ներկայացրեց և ծանոթացրեց պարտիզապուրակային աշխատանքի նրբությունները։
Առջևում Սեբաստացու օրերն է և այդ առիթով ՝ ընկեր Շողիկի հետ պատրաստեցինք ավանդույթ դարձած տանձի չիր։
Օրը եզրափակեցինք ՝ ընկեր Սեդայի հետ, երգ ու պարով։
01-05․11․2021 աշխատակարգ
Օգնական երկարացաված օրվա կազմակերպիչ ՝ Սոնա Սարգսյանի։
Նոյեմբերի 1, երկուշաբթի
10․00-10․30 Ընդհանուր պարապմունք
10․30-11․00 Միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում
11․00-11․30 Ընդմիջում
11․30-13․00 Ուսումնական աշուն․ երաժշտատեխնոլոգիական նախագիծ
Նոյեմբերի 2, երեքշաբթի
10․00-10․15 Սովորողների դիմավորում
10.15—10.35 Ընդհանուր պարապմունք
10․30-11․30 Մարմնամարզական դահլիճը դատարկելու, մաքրելու աշխատանքներ
11․30-12․00 Ազգային պարերգերի ուսուցում ՝ Սեդա Թևանյանի հետ
12․00-13․00 Բակի մաքրության աշխատանքներ
Նոյեմբերի 3, չորեքշաբթի
10․00-10․30 Սովորողների դիմավորում, ընդհանուր պարապմունք
10․30-11․30 1-ին դասարանցիների թևում հատակի խաղի ստեղծման աշխատանքներ
11․30-12․00 Ընդմիջում
12․00-13․00 Սեբաստացու օրերի շրջանակում հանդիպում թավջութակահարուհի Ջեմմա Մինասյանի հետ
Նոյեմբերի 4, հինգշաբթի
10․00-10․30 Ընդհանուր պարապմունք
10․30-11․00 Իմ խնամված միջավայրը նախագծի իրականացում
11․00-12․00 Ազգային պարերգերի ուսուցում՝ Սեդա Թևանյանի հետ
12․00-13․00 Ծաղիկների խնամքի, ջրելու, բակի մաքրության աշխատանքներ
Նոյեմբերի 5, ուրբաթ
10։00 -10․30 — սովորողների դիմավորում,
10։30 — 11։00 —Իմ խնամված միջավայրը— նախագծի իրականացում
11։00 -11։30 — ընդմիջում
11։30 -13։ 00 – Ճանաչում ենք մեր կրթահամալիրը՝ այցելություն Մայր դպրոց՝ սեղանի թենիս խաղալու
Հոկտեմբերի ամսվա հաշվետվություն
Աշխատակարգ ՝
Հոկտեմբերի 4-8-ի աշխատաժամանակ
Սեպտեմբերի 27-ից- հոկտեմբերի 1-ի աշխատաժամանակ
Նախագծեր ՝
Ճամփորդություն՝
Դեպի երևանի Բուսաբանական այգի/ուսումնական ճամփորդություն
Լրացուցիչ աշխատանք ՝
Դասվար ՝ Քրիստինե Հովսեփյանին փոխարինում — հոկտեմբերի 19-ին և 20-ին
Առավոտյան հերթապահություն Բախշյան այգում
Օգնական 3-րդ դաս․ դասվարներին լողի դասին
Նոյեմբեր ամսվա աշխատակարգ

«Հետաքրքրասերների աշխարհում» նախագիծ
Կավագործություն.Ուսումնական նախագիծ
Մ.Սեբաստացու օրեր 2021 Ալ.Սպենդիարյանի 150 -ամյակին այց Սպենդիարյանի տուն թանգարան
Համագործակցային նախագիծ՝
Ենթակա է խմբագրման։
Դե գուշակեք թե ինչ է
-Կարծում եք, թե մենք գլխա՞րկ ենք դրել,
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ
-Կարծում եք, թե մենք ականջօղնե՞ր ենք կրում,
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ
Դե գուշակիր, թե ի՞նչ է։
Մանկավարժական աշնանային բաց ճամբար
Աշխատակարգ
Հոկտեմբերի 25
Բուժզննում
Հոկտեմբերի 26
9:00–14:00–Դպրոցի հատակի խաղերի նորացման աշխատանքներ
Հոկտեմբերի 27
Աշխատանք բլոգում, էլեկտրոնային փոստում
Հոկտեմբերի 28
9:00–14:00– 1-ին դասարանցիների հատվածում նոր խաղի նկարելու աշխատանքներ
Շախմատ -Սուրեն Իվանյան, Հայկ Գրիգորյան, Ռաֆայել Դանիելյան, Լևոն Հարոյան
Լող- Ալեն Սիմոնյան, Արամ Գաբրիելյան
Ջութակ — Նատալի Կարապետյան
Կարատե- Գագիկ Թադևոսյան, Արայիկ Գասպարյան, Լևոն Հարոյան
Տիկնիկագործություն- Էլինա Դաշյան, Արև Յուզբաշյան, Էմիլիա Պապայան
Կիթառ — Էլինա Դաշյան
Մարմնամարզություն և ինքնապաշտպանություն — մարզիչ ՝ Հայկուհի Հովհաննիսյան — Արամ Գաբրիելյան































