Այսօր արդեն թրծված կավե աշխատանքների ներկումը իրականացրեցինք։ Ներկելուց հետո արդեն գունավորված կավը նորից թրծվում է, որպեսզի ստանա իր իրական տեսաքը։


Այսօր արդեն թրծված կավե աշխատանքների ներկումը իրականացրեցինք։ Ներկելուց հետո արդեն գունավորված կավը նորից թրծվում է, որպեսզի ստանա իր իրական տեսաքը։


Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է պատմում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ հայրենիքի մասին։ Այդ հպարտությունը անկեղծ է քանի, որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, բակ, շենք մեզ հարազատ է և ծանոթ։
Ապրում եմ կենտրոն համայնքում, մասնավորապես Տիգրան մեծ փողոցում։ Ակամայից գրելով իմ թաղամասի մասին հիշեցի նկարիչ Գևորգ Գրիգորյանի Ջոտտոյի հայտնի աշխատանքը «Կինը իմ թաղամասից» կտավը։

Իմ բակում, փողոցում սիրում եմ ամեն մի անկյուն,որոնք ինձ այնքան հարզատ են։ Կփոխեյի շատ բան, առաջինը կավելացնեի․
Եվ կուզեի դադարեր անվերջ իրականցվող շինարարությունները։
Կցանկանայի մարդիկ սկսեն գնահատել և պահպանել ազգայինը։ Օրինակ Ֆիրդուս թաղամասը, որտեղ կան եզակի ճարտարապետական շենքեր ամբողջով փակվել է և վերծվել է տոնավաճառի։ Ազգային պատկերասրահը, որտեղ պահպանվում է լավագույն կտավները, կան բազում խնդիրներ, և ամենամեծ խնդիրը ջեռուցման համակարգն է, որի պատճառով վնասվում է կտավները։
Իմ ամենասիրելին ՝ Աբովյան փողոցն է, ուր շատ եմ սիրում զբոսնել։ Հետաքրիքիր ներքին ձգողականություն ունի այդ փողոցը ինձ համար։ Այն ամենաբանուկ փողոցն է թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան։Տարիներ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով ճեմող երիտասարդ աղջիկներին։ Ճարտարապետներ Ա. Վասիլևի և Վ. Սիմոնսոնի հետ միասին Վ.Միրզոյանի նախագծած հասարակական շենքերից է Արական գիմնազիան, որտեղ ներկայումս «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է գտնվում` Աբովյան փող. 2 հասցեում (1916թ., 1953-1977թթ.)։ Այն իրենից ներկայացրել է ընդարձակ ուղղանկյուն համալիր` ներքին բակով։ Ներկայումս շինության սկզբնական տեսքից պահպանվել է միայն Աբովյան փողոց կողմնորոշված սև տուֆակերտ ճակատը։ 1920 թվականից կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով. Ցեղասպանության տարիներին այստեղ գործել է աղջիկների մանկատուն, ավելի ուշ` Պետական հանրային գրադարանը, Հայաստանի գրողների տունը, Երևանի մշակույթի տունը։ 1932 թվականից գիմնազիայի հանդիսասրահը դարձել է Հայ ֆիլհարմոնիայի դահլիճ։
Սիրում եմ Երևանիս ամեն մի անկյունը, ծնվել, ապրում և ապրելու եմ ի՛մ սիրելի, ջերմ Երևանում։
Հանրային աղմուկից հետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր անընդրադարձել է Ֆիրդուս թաղամասի հարցին։
Կից նյութը․
Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Մասնավորապես որոշվել է.
Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:
Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։
Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեկնարկվել է քանդակագործության ամենամյա փառատոնը։ Այսօր ես և Անի Միրզոյանը Հյուսիսային դպրոցում օրվա հերթապահներն էինք, ներկայացնում էինք Արևմտյան դպրոցը։ Մեզ միացան նաև Արևմտյան դպրոց պարտեզի 4-րդ դասարանի մի քանի սովորողներ ընկեր Դիանայի ուղեկցությամբ։
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում խաղաղ, ջերմ, մթնոլորտ էր տիրում։ Ստեղծագործելու համար լավագույն միջավայրն է։
Լուսանկարները ՝ Նունե Խաչիկօղլյանի բլոգից։

12 – 6 =
14 – 7=
18 – 9 =
16 – 8=
https://www.igraemsa.ru/igry-dlja-detej/matematicheskie-igry/igra-vychitanie
https://www.topmarks.co.uk/learning-to-count/underwater-counting
Ֆիզիակական միջավայրում աշխատանքները շարունակվում է․․․․։ Այսօր հղկաթղթով հարթեցրեցինք ֆուտբոլային դաշտի փայտե ճաղերը։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Այսօր ճամբարականների հետ խոսեցինք մեղուների մասին։ Դիտեցինք մուլտֆիլմ և սկսեցինք մեր քննարկումը։ Սովորողները ասացին թե ի՞նչ գիտեն մեղուների մասին, ինչպիսի՞ միջատներ են մեղուները և այլն․․․։ Խոսեցինք նաև մեր Արատեսում գտնվող մեղուների մասին։
![]()
![]()
![]()

Տեսադաս 1․2 դասարանի սովորողների հետ։
Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 1․2 դասարանի սովորողներ
Ճամբարային նախագծեր ՝
Խմբագրվում է։
Աշխատանք ֆիզիկական միջավայրում
Յուրաքանչյուր հինգշաբթի -տեսադաս Teams հարթակում
Երկուշաբթի
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
Ուրբաթ

Հուլիս-օգոստոս ամիսներին ֆիզիկական միջավարում նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները՝
Արդյունքներ՝
Կամփոփվեն բլոգում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսվել է քանդակագործության փառատոնը և այս տարի Վիգեն Ավետիսի հյուրն է արտասովոր մտածողության տեր քանդակագործ ՝ Գրիգոր Մանուկյանը։Վարպետը ապրում է իր սիրելի գյուղում ՝ Վարդաբլուրում, որտեղ էլ ստեղծագործում է վերջին տարիներին։ Եվ այս օրերին հանգրվանել է մեր սիրելի Արևմտյան դպրոցում։ Հենց այստեղ էլ եղավ մեր հանդիպումը։
Ծնվել է Բեյրութում, երկար ժամանակ ապրել է Ամնում և Էստոնիայում։ Իսկ կյանքի վերջին տարիներին վերադարձել է իր Հայաստան սիրելի ՝ Վարդաբլուր։
Մոնումենտալ ստեղծագործություններով փորձում է ցույց տալ մարդկային կյանքը իր դիտարկումներով։



Կյանքով լի, ուրախ Գրիգոր պապը այնքան քնքշորեն էր խոսում մոր մասին և այս տարիքում էլ իրականացնում է պաշտելի մոր երազանքը։ Մայրը ցանկացել էր, որ տղան ջութակահար դառանա։ Նա ասաց․
— Նվագելիս մորս եմ հիշում։
Այնքա՜ն կարոտ կար Գրիգոր պապի աչքերում։
Մեծ ցավ եմ զգում, որ այսօր շատ քչերը գիտեն նման արվեստագետների մասին և այս փառատոնը ազդակ կլինի, որ մենք սկսենք ճանաչել ժամանակակից արվեստագետներին իրենց կենդանության օրոք։
Հուսով եմ, որ շուտով Գրիգոր Մանուկյանը կունենա իր անհատական ցուցահանդեսը այստեղ։

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նպատակը և խնդիրը՝
Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը։
Նախագծի իրականացման վայրը ՝ դպրոց, տուն։
Մասնակցել Քանդակագործության փառատոնին
Նախագծի ընթացքը ՝ Դիտում ենք մուլտֆիլմը, քննարկում և փորձում ենք պատկերել Սասնա ծռեր էպոսի հերոսներին։