Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Հայրենագիտության կազմակերպման կրթահամալիրյան այլընտրանքը․ հանրային ներկայացում

Վայրը՝ Արևելյան դպրոց
Օր՝ Ապրիլի 26
Համագործակցություն՝ Անի Ենգոյանի, Արմինե Գոգինյանի, Իվետա Ջանազյանի հետ
Թեման՝ Ազգային խաղերը հայրենագիտության ուսուցման բաղադրիչ․ «Ազգային խաղերին նոր առանց ու նոր շունչ կամ լավագույն նորը՝ մոռացված հինն է»
Ընթացքը՝ Ազգային խաղերի տեսական մասի փոքրիկ ներկայացում և գործնական մասի անցում, թիմերով խաղերի ներկայացում, ընացք

Ուսուցանվող խաղեր՝
Ֆռռիկ/հոլ/
Աքլորակռիվ
Գոմշակռիվ
Կոպալ քաշոցի
Փախկվոցի
Թաշկինակ
Աղջիկ փախցնոցի
Հավալլա
Աչքկապուկ

Օգտվել եմ Մարինե Մկրտչյանի հավաքագրած ուսումնական փաթեթներից

Ծիսական, ազգային, բակային, մանկական խաղերի նկարագրություն, տեսագրություն 

Նախագիծը ՝ Սոնա Փափազյանի բլոգից

Рубрика: Հայրենագիտական նախագծեր, Հայրենագիտական- ինքնակրթություն

ՀՀ թռչունները

Քոլեջի սովորողների հետ միասին սկսեցինք մի նոր եւ հետաքրքիր նախագիծ, որն այս անգամ վերաբերում է ՀՀ թռչուններին։

Առաջին հանդիպման ժամանակ հետաքրքիր քննարկում ունեցանք եւ ուսումնասիրեցինք բուերի կյանքը։

Տեսանյութը՝ ստորեւ

Սովորողների պատումները ՝

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Մարտ ամսվա նախագծեր․ հայրենագիտություն

Կինը՝ արվեստում…

Սբ. Հարության տոն

Ճամփորդական նախագծերի կազմում

Ճամփորդություններ ՝

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Կինը՝ արվեստում…

Նախագծի ընթացքը՝  Մարտի 8- ապրիլի 7

Մասնակիցներ՝ 5-րդ դաս․ սովորողներ

Նպատակը ՝

  • Մոր կերպարն արվեստում (օրինակ՝ քանդակների, նկարների մեկնաբանում)
  • Սովորողներին ծանոթացնել նկարիչների, քանդակագործների ստեղծագործությունների հետ։
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում

Արդյունքներ

  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Ուսումնասիրություններ
  • Վերլուծություններ

Արշիլ Գորկի

Մինաս Ավետիսյան

«Նկարչի մոր՝ Սոֆոյի դիմանկարը» 1965 թ

Հարություն Շամշինյան

Մայր Հայաստան

Քանդակագործ՝ Ա. Հարությունյան

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Փետրվար ամսվա նախագծեր հայրենագիտություն

Ուսումնական ձմեռ նախագծի ամփոփում

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր-աղի բլիթների պատրաստում և դրա խորհուրդը

Տյառնընդառաջ

Ճամփորդություններ ՝

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Հայաստանի մայրաղաքները

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետներ՝շուրջտարյա

Նախագծի ընթացք՝ Սովորողները հայրենագիտության պարապամունքների այդ թվում արտագնա հետազոտական աշխատանք են ներկայացնում Հայաստանի մայաքաղաքների պատմության մասին՝ պատումների, պրեզենտացիաների, ռադիոնյութերի տեսքով: Պարապմունքների ժամանակ քննարկում ենք, համեմատում քաղաքների նմանությունը, կամ այն ինչ մնացել է, քարտեզագրում:  Այն մայրաքաղաքները որոնք Հայաստանի տարածքում են, այցելում ենք արտագնա պարապմունքների ընթացքում:

Նպատակը՝  հետազոտական աշխատանքի միջոցով համացանցից, այլ պատմական ազբյուրներից նյութերի հավաքագրում, մշակում ներկայացում բլոգներում, կցում ենք նաև լուսանկարներ, հոլովակներ եթե կգտնենք համացանցից:

Ակնկալվող արդյունք՝ Տեղեկատվական ուումնահետազոտական փաթեթներ ուսումնասիրվող վայրերից:

Պատմաբանները հաշվել են Մեծ Հայքի 12 մայրաքաղաք`/մայրաքաղաքները դասավորված են ըստ հաջորդականության/

  1. Տուշպա-Վան
  2. Արմավիր
  3. Երվանդաշատ
  4. Արտաշատ
  5. Տիգրանակերտ
  6. Վաղարշապատ
  7. Դվին
  8. Արշակավան
  9. Բագարան
  10. Կարս
  11. Անի
  12. Շիրակավան (Երազգավորս)
  13. Երևան
Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Ճանաչենք այցելելով

Նախագծի մասնակիցները. 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը, գյուղերն ու քաղաքները սովորենք այցելելով

Նպատակը՝ հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, կրթական փոխանակումներ, բանահավաքություն

Նախագծի ընթացքը. Նախագծի ընթացքում սովորողները նախապես ծանոթանում են ՀՀ մարզերին՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն: Ամեն մարզին ծանոթանալուց հետո այցելում ենք այդ մարզի որևէ տեսարժան վայր կամ վայրեր, սովորողները իրենք են ներկայացնում տվյալ տեսարժան վայրի մասին տեղեկությունները՝ նախապես դրանք հրապարակելով իր բլոգում։

Կատարվող աշխատանք՝

  1. Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
  2. Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու  մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
  4. Քանի՞ կիլոմետր է  իրար միջև ընկած հեռավորությունը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս:

Որոնողական աշխատանք ՝

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:

2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մայիսի 29 — հունիսի 9

Մասնակիցներ՝ 15-րդ ջոկատ

Նախագծի նպատակը.

  • ուսումնասիրել Երևան քաղաքի մի շարք արձանների և քանդակների պատմությունը,
  • իրականացնել թափառումներ Երևանի տարբեր անկյուններում, այգիներում
  • քայլարշավներ ձեռնարկել երևանյան արձանների և քանդակների հետքերով
  • իրականացնել ֆոտոպլեներ՝ արտացոլել հակադրությունը հին և նոր Երևանի

Նախագծի խնդիրնեը.

  • արձաններ, հուշարձաններ
  • գտնել և բացահայտել  «թաքնված» արձան-քանդակները
  • ճանաչել Երևանը մեր աչքերով

Ընթացք

  • Սովորողները երևանյան արձան-քանդակների մասին փնտրում և հավաքում են տեղեկություններ համացանցից։
  • Քայլարշավների իրականացում արձան-քանդակների հետքերով։
  • Ուսումնասիրության արդյունքների ամփոփում պատումների, նկարաշարերի, տեսանյութերի տեսքով։

Ամփոփում ՝

Խմբագրման փուլում է։