- Ի՞նչ եք հասկանում քարտեզ ասելով։ Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է քարտեզն այսօր։
- Հնում ի՞նչ նյութեր են օգտագործել քարտեզներ պատրաստելու համար։
- Ըստ բովանդակության ՝ քանի՞ խմբի են բաժանվում քարտեզները, և որո՞նք են դրանք։
- google maps ծրագրով, գտե՛ք քարտեզի վրա Սևանա լիճը և փորձե՛ք որոշել ձեր բնակավայրի և Սևանա լճի միջև եղած հեռավորությունը։
Рубрика: Հայրենագիտություն
Որոնողական աշխատանք
Արարատի մարզ
- Արամ Գաբրիելյան
- Ցողիկ Աբրահամյան
- Սուրեն Իվանյան
- Ադրիանա Գալստյան
- Հայկ Գրիգորյան
- Դավիթ Գյուլնազարյան
- Ռաֆայել Դանիելյան
- Էմիլի Հովհաննիսյան
- Սուրեն Իվանյան
- Արեգ Խաչատրյան
- Ալիս Հովհաննիսյան
- Վարդ Մուրադյան
- Տաիսիա Առաքելյան
- Անտոնիա Սահակովա
- Տաթև Ղամբարյան
- Էմիլիա Պապայան
Խոր Վիրապ
- Արամ Գաբրիելյան
- Ադրիանա Գալստյան
- Ցողիկ Աբրահամյան
- Գագիկ Թադևոսյան
- Սուրեն Իվանյան
- Ալբերտ Կարապետյան
- Արայիկ Գասպարյան
- Հայկ Գրիգորյան
- Դավիթ Գյուլնազարյան
- Ռաֆայել Դանիելյան
- Էմիլի Հովհաննիսյան
- Ալիս Հովհաննիսյան
- Վարդ Մուրադյան
- Անտոնիա Սահակովա
- Տաիսիա Առաքելյան
- Էմիլիա Պապայան
Դվին հնավայր
Երթուղու քարտեզ
Թանգարանային ուղեցույց
Տարվա ընթացքում աշխատում ենք օրացույցային նախագծերով և նախագծի ավարտին այցելում ենք տարբեր թանգարաններ։
Տվյալ թանգարանները շատ հետաքրքիր են 4-5-րդ դաս․ սովորողների համար․
- Մատենադարան
- Հովհաննես Թումանյանի թանգարան
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
- Երևանի պատմության թանգարան
- «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
- Հայաստանի ազգային պատկերասրահ
- Հայաստանի պատմության պետական թանգարան
- Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
- Լուսիկ Ագուլեցու թանգարան
- Փայտարվեստի թանգարան
- Հայաստանի բնության պետական թանգարան
Լրացվում է
ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:
Կողմնացույց — տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։
Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:
Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :
Բնության մեջ արևն իր բարերար ազդեցությունն է թողնում նաև հատապտուղների, մրգերի և ծաղիկների վրա: Հետևաբար վերջիններս կարող են դառնալ կողմնորոշման լավագույն միջոցներ: Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն: Հապալասը և ճահճամոշը, ինչպես նաև արևածաղկի և կատվալեզվիկի ծաղիկները միշտ ուղղված են լինում դեպի արևը (անգամ մառախլապատ եղանակին): Հակառակ այս ամենին պատատուկի ծաղիկը խուսափում է արևից:
Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:
Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :
Կողմնորոշում ձմռանը:
Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:
Ինչպես կողմնորոշվել անտառում:
Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք:
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:
Հատվող անտառուղիների մոտ լինում է կանգնեցված կոճղի մի հատված, որի վերին հարթեցված մասում գրված են թվեր: Այդ թվերի օգնությամբ հեշտ է գտնել հորիզոնի կողմերը: Երկու փոքր թվերի միջև եղած գիծը ուղղվում է հյուսիս, իսկ հարավային կողմը որոշվում է մեծ թվերի ուղղությամբ:
Եկեղեցիները որպես կողմնորոշիչներ:
Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ:
Հորիզոնի կողմերը կարելի է որոշել նաև ձյան ու թիթեռնիկների միջոցով: Ձյան միջոցով հորիզոնի կողմերի որոշման համար կան մի քանի եղանակներ: Ձյունը ավելի տևական է պահպանվում հյուսիսային լանջերի վրա և դրանք 10-15օր ավելի ուշ են ազատվում ձյունից, քան` հարավային կողմում: Գարնանը ծառերի շուրջը փոսիկներ են առաջանում հարավային ուղղությամբ: Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք:
Հորիզոնի կողմերը առավել արագ որոշելու համար խորհուրդ է տրվում օգտվել միանգամից վերը նշված մի քանի եղանակներից:
Ազգային ծեսեր․ Ամփոփում
- Ո՞ւմ է նվիրված Սուրբ Սարգսի տոնը։
- Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ գիտեք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված։
- Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։
- Ե՞րբ է Հայ առաքելական եկեղեցին նշում Տյառնընդառաջը և ի՞նչ է այն նշանակում։
Քարտեզ. քարտեզագրում
Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:
Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրներիԱշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների
Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում
21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:
Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր
Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:
Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝
- աշխարհի քարտեզներ,
- մայրցամաքների քարտեզներ,
- երկրների և տարածաշրջանների քարտեզներ
Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն:
Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային կենտրոնները՝ թանգարաններ, թատրոններ, այլ կարևոր մշակութային կենտրոններ:
Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:
Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:
Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝

Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:

Այժմ google maps ծրագրով կարելի է հեշտությամբ և արագ քարտեզի միջոցով կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ, կամ էլ նշել նպատակակետ և այդ քարտեզների օգնությամբ հասնել ցանկալի վայրը հնարավորինս հեշտ ու կարճ տարբերակով:
Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ
- Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
- Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
- Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը
Մշակումները՝ համացանցից, Khan akademia-այի կայքից
Բարեկենդանի ծես
Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:
Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Զվարճախաղերից առավել տարածված էին վեգը, ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:
Բարեկենդանի խոհանոց
Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:
- Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։
- Ո՞ր տիկնիկն էր Բարեկենդանի ճոխ ուտելքիների հովանավորը։
- Ինչպե՞ս էին նրա հետ վարվում Բարեկենդանի վերջին օրը։
Աղբյուր՝ Նունե Մովսիսյանի բլոգ
Դեկտեմբեր ամսվա նախագծեր հայրենագիտություն

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում
Ամանորը տարբեր երկրներում
Հաշվետվությունների կազմում, ներկայացում
Առասպել լավաշի մասին
Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.
— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:
Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.
— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:
Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:
Ինքնաստուգում
1. Որտե՞ղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:
2.Որտե՞ղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
3.Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում։
4.Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
5.Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյություների մասին։
7. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
8. Թվարկեք Հայաստանի Հանրապետության մարզերը։
9. Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ:
10. Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։
11. Թվարկեք Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։
12. Ի՞նչ է դարը։
13. Ի՞նչու են 5-րդ դարը համարում Ոսկեդար։
14. Ո՞ր թվականին է եղել գրերի գյուտը։
15. Ո՞ր գիրքն է առաջինը թարգմանվել հայերեն։
Հայոց մայրաքաղաքները
Հայաստանը մայրաքաղաքների երկիր է։ Աշխարհի ոչ մի երկիր պատմության ընթացքում այնքան մայրաքաղաքներ չի ունեցեկ, որքան Հայաստանը։ Մենք ունենք 12 մայրաքաղաք։ Դրանք են՝
- Վանը
- Արմավիրը
- Երավանդաշատը
- Արտաշատը
- Տիրգրանակերտը
- Վաղարշապատը
- Դվինը
- Բագարանը
- Երազգավորսը
- Կարսը
- Անին
- Երևանը
Այս մայրաքաղաքների մեծ մասը գտնվում է Մեծ Հայքի սիրտը համարվող Այրարատ նահանգում։ Հայոց բոլոր մայրաքաղաքներն էլ ունեցել են բազմաթիվ գեղեցիկ շինություններ ՝ միջնաբերդ, արքունական պալատներ, եկեղեցիներ, ամրոցներ և այլն, որոնք իրենց ուրույն ճարտարապետությամբ ու գեղեկությամբ մշտապես հիացմունք են պատճառել ականատեսներին։
Վան
Ք․ա․ 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է Սարդուրի 1-ին արքան հիմնադրեց, Տուշպա մայրաքաղաքը։
Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում կառուցվեցինք բազմաթիվ պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում ՝ հզոր պարիսպ։

Դրանից հետո էլ ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքն որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորների ու առևտրականների բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր նաև 10-11-րդ դարերում՝ Վասպուրականի Արծրունյաց թագավորության օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կենտրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։
Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։
Կատարել առաջադրանքները ՝
- Թվարկե՛ք պատմական Հայաստանի մայրաքաղաքները։
- Ե՞րբ և ու՞մ օրոք է Վանը դարձել մայրաքաղաք։ Ուրիշ ի՞նչ անուններով է հայտնի։
Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները։ Առաջադրանք
1․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։
3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերին։
4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։
5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։
6․ Ո՞ր մարզում է գտնվում Սևանա լիճը։
7․ Որ մարզն է ո՞ր ունի համանուն մարզկենտրոն։
8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։
9․ Ո՞ր մարզն է որ սահման չունի հարևան երկրների հետ։