Առավոտյան բարձր տրամադրությամբ ընկանք ճանապարհ։ Գեղեցիկ Բջնին, Սբ. Աստվածածին եկեղեցին և Բջնու բերդի բարձունքը մեզ էր սպասում։
Рубрика: Ճամփորդապատում
Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գայ գյուղ
Այս անգամ ճամփորդեցինք քաղաք Էջմիածնի Գայ գ․։ Նախապես պայմանավորվել էինք սեբաստացի Սայեն Արշակյանի հետ։ Մեր Սայենը շատ սիրուն օր էր պատրաստել մեզ համար։ Մինչ գյուղ հասնելը եղանք Փարաքիարի այգում, որտեղ իրականացրեցինք շրջակա միջավայրի մաքրում․․․Եղանք Մուսալեռ հուշահամալիրում և Հռիփսիմե եկեղեցում։




Читать далее «Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գայ գյուղ»
Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք. Նկարչական պլեներ- Վարպետության դաս Կարմրավոր եկեղեցու բակում

Սիրում ենք գարունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Ճամփորդելը մեր ամենասիրելի գործն է։ Անհամբերությամբ ու սիրով ենք ամեն անգամ նախապատրաստվում։ Այս անգամ Աշտարակ քաղաքում էինք։ Այստեղ զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր։ Սկզբում մտանք Սուրբ Մարիանե եկեղեցի, որից հետ եկեղեցու բակում մեզ էր սպասում նկարիչ ՝ Արմեն Թորոսի Բոյախչյանը։ Ունեցանք վարպետության դաս նկարչի կողմից։ Նկարչական պլեները կազմակերպեցինք եկեղեցու բակում։



Գարնանային Արատեսում
Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ 4-րդ դասարանի ճամփորդների հետ բացահայտում ենք Հայաստանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել․․․․
Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։
Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ, Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցում ենք ուսումնական ժամերգության, օրհնություն ստանում և շարժվում։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Սովորողների հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում
Դիտեցինք «Անխելք մարդը » ներկայացումը։ Ներկայացումն ինտերակտիվ էր և շատ հետաքրքիր։
Ներկայացումը դիտելուց հետո որոշեցինք մի քիչ զբոսնել մեր սիրուն քաղաքում։


Դիտեք մեր տեսանյութը՝
Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց
Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիները ճամփորդեցին դեպի Խոր Վիրապ, այնուհետև Դվին հնավայր քաղաքատեղի։




Խոր Վիրապը հայերիս համար շատ կարևոր նշանակությու ունի, այս բանտում առաջին բանտարկյալներից մեկը Հայաստանում քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորիչն էր։ Խոր Վիրապը կարծես Հայաստանի խորհրդանիշը լինի, այստեղից է բացվում Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանը։Դե իսկ վիրապ խիզախեցին իջան բոլորը։
Հաջորդիվ ուղևորվեցինք դեպի Դվին պատմամշակութային արգելոց։ Մտովի պատմական մայրաքաղաք տեղափոխվեցինք․․․․


Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան
Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի…

Չարենցով՝ Չարենցի քաղաքում
Օրը սկսեցինք միասնական չարենցյան ընթերցումներով , շարունակեցինք <Կարդում ու նվիրում ենք Չարենց> երևանյան քայլք-ֆլեշմոբով և ամփոփեցինք Թամանյանի ճարատարապետության թանգարան-ինստիտուտում կազմակերպված համերգով։
Քաղաքային թափառումներ

Արևմտյան դպրոցի կինո -ֆոտո ընտրության սովորողների հետ հավես գարնանային զբոսանք ունեցանք։ Մեր քայլքը սկսեցինք Կարապի լճից, լուսանկարելով հասանք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք։ Ես նույնպես փորձեցի սովորողների նման գեղեցիկ լուսանկարել։
Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․
Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։
Օրը հրաշալի էր և հագեցած․․․










«Ջրվեժ» անտառպարկում
Մարզական հրաշալի օրերը շարունակվում են կրթահամալիրում։

Այս անգամ էլ «Ջրվեժ» անտառպարկի ձմռան հեքիաթում էինք։











Օրվա մասին տեսանյութն այստեղ՝
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում 14-րդ ջոկատի հետ
Ոգևորիչ է, երբ նախագիծը դառնում է վարաքիչ: Ուսումանասիրելով ազգային տարազը, ստեղծելով մեր հայրենագիտական խաղը, մեզ միայն մնում էր այցելել ազգային ոգով և կոլորիտով տուն-թանգարանը։ Թանգարան, որտեղ պահվում է նկարչուհու զարդերը, նկարները, տարզները, ազգային կարևոր նշանակություն ունեցող իրեր։
